Իգոր Նևեռլի
Իգոր Նևեռլի (լեհ.՝ Igor Newerly, իսկական անունը՝ Իգոր Աբրամով, մարտի 11 (24), 1903[1], Zwierzyniec, Podlaskie Voivodeship, Պրուժանսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 19, 1987[2][3], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ գրող։
Իգոր Նևեռլի լեհ.՝ Igor Abramow-Newerly | |
---|---|
Ծնվել է | մարտի 11 (24), 1903[1] |
Ծննդավայր | Zwierzyniec, Podlaskie Voivodeship, Պրուժանսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 19, 1987[2][3] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Գերեզման | Պովոնզկի ռազմական գերեզմանատուն |
Գրական անուն | Ежи Абрамов և Игорь Абрамов-Неверли |
Մասնագիտություն | գրող, լրագրող, սցենարիստ, արձակագիր, հրապարակախոս, գրական քննադատ, խմբագիր, հեղինակ և դաստիարակ |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Լեհաստան |
Կրթություն | Շևչենկոյի անվան համալսարան (1923) և Free Polish University? |
Ժանրեր | վեպ, վիպակ, հոդված և Սցենար |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Q11802453? |
Անդամակցություն | Լեհաստանի գրողների միություն |
Կուսակցություն | Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն |
Պարգևներ | |
Igor Newerly Վիքիպահեստում |
1921-1923 թվականներին սովորել է Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1926 թվականից աշխատել է Յանուշ Կորչակի հետ. վերջինիս մասին գրել է «Կենդանի կայսր» (1966 թ.) վիպակը։ 1943-1945 թվականներին եղել է Մայդանեկի, Օսվենցիմի և այլ համակենտրոնացման ճամբարներում։ Նևեռլիի առաջին գիրքը՝ «Երիտասարդը Սալսկի տափաստաններից» (1947 թ.) վիպակը, նվիրված է խորհրդային մարդկանց հերոսությանը ֆաշիստական մահվան ճամբարներում։ Լայն տարածում է գտել «Փռյուգիական աստղի տակ» (1952 թ., ԼԺՀ պետական մրցանակ, 1952 թ.) վեպը։ Տպագրվել են նաև Նևեռլիի «Վերադարձած մարդկանց արշիպելագը» (1950, ԼԺՀ պետական մրցանակ, 1950 թ.) վիպակը, «Անտառի ծով» (1960 թ.) վեպը և այլ գործեր։
Ստեղծագործությունները
խմբագրելԱրձակ
խմբագրել- 1948 թ. Chłopiec z Salskich Stepów - «Երիտասարդը Սալսկի տափաստաններից»
- 1950 թ. Archipelag ludzi odzyskanych - «Վերադարձած մարդկանց արշիպելագը»
- 1952 թ. Pamiątka z Celulozy - «Հուշագիր «Ցելյուլոզա» գործարանից»
- 1960 թ. Leśne Morze - «Անտառի ծով»
- 1966 թ. Żywe wiązanie - «Կենդանի կապ»
- 1978 թ. Rozmowa w sadzie piątego sierpnia, Warszawa, Czytelnik - «Զրույցը այգում` օգոստոսի 5-ին»
- 1986 թ. Wzgórze Błękitnego Snu, Warszawa, Czytelnik,- «Կապույտ երազի հրաբուխը»
Կինո
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 The Righteous Among the Nations Database
Արտաքին հղումներ
խմբագրել- Այդպիսին էր մանկական թերթը (ռուս.)
- Կենսագրություն (ռուս.)
- Իգոր Նևեռլի, Yad Vashem (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Նևեռլի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 240)։ |