Լեհաստանի գրողների միություն
Լեհաստանի գրողների միություն, ԼԳՄ (լեհ.՝ Związek Literatów Polskich, ZLP), հիմնադրվել է 1944 թվականին Լյուբլինում լեհ գրողների և հասարակական գործիչների հանդիպման ժամանակ, Կարմիր բանակի կողմից Լեհաստանի ազատագրման ընթացքում։ Կազմակերպության սկզբնական անունը (Professional Union of Polish Writers) ծագել է 1920 թվականին լեհ գրող Ստեֆան Ժերոմսկուի կողմից ձևավորված Związek Zawodowy Literatów Polskich անունից, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ապաակտիվացվել էր[1][2]։
Լեհաստանի գրողների միություն | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն և մասնագիտական միություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1944 |
Գլխադասային գրասենյակ | Վարշավա, Լեհաստան |
Կայք | zlpinfo.eu |
Նախկին անվանում(ներ) | Լեհաստանի պրոֆեսիոնալ գրողների միություն (1944-1949) |
1949 թվականին Շեցինում կայացած համաժողովի ժամանակ կազմակերպության անվանումը կրճատվել և դարձել է Լեհաստանի գրողների միություն, որպեսզի արտացոլի նոր կառավարության պարտադրված քաղաքականությունը[3]։ Հետագա տարիներին Լեհաստանի գրողների միության երկու պաշտոնական լրագրերն են եղել ամենամսյա «Twórczość» և ամենշաբաթյա «Nowa Kultura»։
Կոմունիստական Լեհաստանում գրողների միությունը երկրի գրական համայնքի միակ պաշտոնական ներկայացուցչությունն էր։ 1980 թվականին միությունն ունեցել է 1349 մասնակից 17 տարածքային կառույցներից[2]։ Պետության կողմից սահմանված տարեկան բյուջեն կազմակերպության անդամների համար ապահովել է բազմաթիվ հատուկ միջոցներ և թույլտվություններ[4][5]։
1989 թվականին Խորհրդային միության փլուզումից հետո Լեհաստանի գրողների միությունը կորցրեց իր պետական հովանավորությունը[5]։ Ձևավորվեց այլընտրանքային նոր գրողների միություն, որը կոչվում է Stowarzyszenie Pisarzy Polskich (Լեհ գրողների հասարակություն)։ Այժմ երկու կազմակերպությունների գլխամասը գտնվում է Վարշավայի Krakowskie Przedmieście փողոցում գտնվող «Dom Literatury»-ում (Գրական տուն) պատմական շենքում[6]։
Միության նախագահներ Խմբագրել
- Յուլիան Պշիբոս (1944-1945)
- Յարոսլավ Իվաշկևիչ (1945-1946, 1947-1949, 1959-1980)
- Կաժմիշ Չահովսկի (1946-1947)
- Լեոն Կրուչկովսկի (1949-1956)
- Անտոնի Սլոնիմսկի (1956-1959)
- Յարոսլավ Իվաշկևիչ (1959-1980)
- Յան Յոզեֆ Շեպանսկի (1980-1983)
- Գալինա Աուդերսկա (1983-1986)
- Վոյցեխ Ժուկրովսկի (1986-1989)
- Պյոտր Կունցևիչ (1989-2003)[3]
- Մարեկ Վավժկեվիչ (2003-)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Nowy-stary prezes Związku Literatów Polskich»։ Wiadomości։ Wirtualna Polska։ Վերցված է մայիսի 16, 2012
- ↑ 2,0 2,1 «Związek Literatów Polskich»։ Literatura i sztuka։ Encyklopedia PWN։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին։ Վերցված է մայիսի 16, 2012
- ↑ 3,0 3,1 «Związek Literatów Polskich (ZLP)»։ Instytut Książki, Poland։ 2012։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է մայիսի 16, 2012
- ↑ Jarosław Klejnocki։ «Związki pisarzy»։ Raptularz końca czasów։ Wydawnictwoliterackie.pl։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին։ Վերցված է մայիսի 17, 2012
- ↑ 5,0 5,1 «Historia Związku Literatów Polskich»։ Homepage։ ZLP Literaci.eu, Magazyn Związku Literatów Polskich։ մարտի 22, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-13-ին։ Վերցված է մայիսի 18, 2012
- ↑ «Związek Literatów Polskich, ZLP»։ Literatura։ Encyklopedia WIEM։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է մայիսի 16, 2012