Լարամյան ծալքավորություն

Լարամյան ծալքավորություն, Խաղաղօվկիանոսյան ծալքավորության փուլ։ Կատարվել է վերին կավիճ–պալեոգեն սահմանային ժամանակահատվածում և խիստ արտահայտվել Ժայռոտ լեռներում (ԱՄՆ)։

Լարամյան ծալքավորությունը առաջացրել է միջօրեականի ուղղությամբ ձգված լեռնաշղթաներ, նպաստել ցամաքային պայմանների զարգացմանը Հյուսիսային կիսագնդում, բևեռների սառեցմանը, որն իր հերթին ազդել է ծովի և ցամաքի վրա՝ մեծ փոփոխություններ առաջ բերելով կենդանական ու բուսական աշխարհում։ Արդի պատկերացումներով Լարամյան ծալքավորությունը կատարվել է մի քանի փուլերով, ընդ որում տարբեր տեղերում՝ տարբեր ժամանակ։ Հայաստանի տարածքում Լարամյան ծալքավորությունը արտահայտվել է կավճի ժամանակաշրջանի վերջում տեղի ունեցած ռեգրեսիայով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 505