Ժակ Կալլո (ֆր.՝ Jacques Callot 1592[1][2][3][…], Նանսի, Լոթարինգիա[4] - մարտի 25, 1635(1635-03-25)[1][5][6], Նանսի, Լոթարինգիա[4]), ֆրանսիացի նկարիչ, օֆորտի վարպետ։ Ստեղծագործել է մաներիզմի ոճով։

Ժակ Կալլո
ֆր.՝ Jacques Callot
Ի ծնեJacques Callot
Ծնվել է1592[1][2][3][…]
ԾննդավայրՆանսի, Լոթարինգիա[4]
Վախճանվել էմարտի 25, 1635(1635-03-25)[1][5][6]
Մահվան վայրՆանսի, Լոթարինգիա[4]
Քաղաքացիություն Լոթարինգիա
Մասնագիտությունփորագրիչ, նկարիչ, օֆորտանկարիչ, գծանկարիչ, գծանկարիչ, նկարազարդող և նկարիչ-փորագրող
Ուշագրավ աշխատանքներLes Grandes Misères de la guerre?
ՄեկենասներԿոզիմո II Մեդիչի
ՈւսուցիչՖիլիպ Թոմասին, Ժակ Բելանժ և Israël Henriet?
ԱշակերտներFrançois Collignon?
 Jacques Callot Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ժակ Կալլոն ծնվել է 1592 կամ 1593 թվականներին Նանսիում՝ Լոթարինգիայի մունետիկ Ժան Կալլոյի բազմանդամ ընտանիքում։ Վաղ մանկությունից շատ է սիրել նկարչություն, փորձել է ընդօրինակել այն ամենը, ինչ տեսել է փողոցում։ 1609 թվականին ոտքով գնացել է Հռոմ, ըստ մի վարկածի՝ թափառական գնչուների հետ։ Սկզբում սովորել է Ֆլորենցիայում, նկարիչ Ռեմիջո Կանտագալայի մոտ, իսկ հետո՝ Հռոմում հայտնի վարպետ Անտոնյո Տեմպեսայի մոտ, որտեղ երիտասարդ նկարիչը յուրացրել է օֆորտի արվեստը։ 1611 թվականից սկսել է աշխատել Ֆլորենցիայում, որտեղ 1612 թվականին սկսել է սովորել Ջուլի Պարիջի արվեստանոցում։ Կալլոյի արվեստը նրան ճանաչվածություն է բերում. ֆրանսիացի նկարիչն աշխատում է Մեդիչիների արքունիքում։ 1617 թվականին Կալլոն հայտնագործում է թթվակայուն լաքի նոր տեսակ, որը թույլ է տալիս էապես փոփոխել ու կատարելագործել տեխնիկական փորագրությունը։

1621 թվականին մահանում է Կալլոյի ֆլորենցիական հովանավորը՝ Կոզիմո II Մեդիչին, և նկարիչը հետ է վերադառնում Ֆրանսիա։ 1627—1629 թվականներին նա ճանապարհորդում է Հոլանդիայում, 1629-1631 թվականներին ապրում է Փարիզում։ Կալլոյի բոլոր ճանապարհորդությունները արձագանք են գտնում նրա ստեղծագործությունների մեջ. նա պատկերում է Լոթարինգիայի, Իտալիայի, Ֆրանսիայի մարդկանց դեմքեր և կերպարներ, ստեղծում է զինվորականների, կրկեսի դերասանների, մուրացկանների, դերասանների և այլ մարդկանց դիմանկարներ։

Լյուդովիկոս 13-րդը նրան բարձր վարձատրվող աշխատանք է առաջարկում, բայց նկարիչը հրաժարվում է (ըստ մի վարկածի՝ նա որպես հայրենասեր լոթարինգացի, չի կարողանում ներել թագավորին այն փաստը, որ Ռիշելյեի զորքերն այդ ժամանակ պաշարել էին հերցոգությունը)։

Կալլոն մահացել է 1635 թվականի մարտի 28-ին ծննդավայր Նանսիում։

Նրա ազգականն է եղել Կլոդ Կալոն (մոտ 1620-1687)՝ երեք լեհական թագավորների՝ Յան 2-րդ Կազմիր, Միխայել Կորիբուտ Վիշնեևցկի և Յան 3-րդ Սոբեսկին պալատական նկարիչը։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Պատերազմի մեծ աղետները» շարք
  • «Իտալական թատրոնի կերպարներ» շարք
  • «Քմահաճույք» 1617, 1613 շարք
  • «Բալլի» 1622 շարք
  • «Անառակ որդու կյանքը» շարք
  • «Գոբբի» շարք
  • «Ամիսներ» շարք
  • «Գնչուներ» շարքը
  • «Լոթարինգյան ազնվականություն» շարք
  • «Մուրացկաններ» շարք
  • «Երեք Պանտալոն» շարք
  • «10 իտալական բնապատկեր» շարք

Ճանաչում խմբագրել

Կալլոյի ստեղծագործությունները չափազանց հայտնի էր ռոմանտիկների շրջանում, նրա ոճի «ֆանտազիաների» մասին գրել են Հոֆմանը, Ա. Բեռտրանը և ուրիշները։

Ծանոթագրություններ խմբագրել

Հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 177