Ժակ Բելանժ

ֆրանսիացի գեղանկարիչ, փորագրող

Ժակ Բելանժ (ֆր.՝ Jacques Bellange, 1575[1][2][3][…], Բասինյի, Լոթարինգիա - 1616[1][2][3][…], Նանսի, Լոթարինգիա), 16-րդ դարավերջի, 17-րդ դարասկզբի ֆրանսիացի գեղանկարիչ, փորագրող, գծանկարիչ, լոթարինգիական նկարչական դպրոցի հիմնադիրներից։

Ժակ Բելանժ
ֆր.՝ Jacques Bellange
Պարտիզպանուհին
ԿեղծանունBellange, Jacques Charles de?
Ծնվել է1575[1][2][3][…]
ԾննդավայրԲասինյի, Լոթարինգիա
Վախճանվել է1616[1][2][3][…]
Մահվան վայրՆանսի, Լոթարինգիա
Քաղաքացիություն Ֆրանսիա[4]
Մասնագիտություննկարիչ, օֆորտանկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ և դիզայներ
Ժանրդիմապատկեր
ԱշակերտներClaude Deruet? և Ժակ Կալլո
Պաշտոնպալատական նկարիչ
 Jacques Bellange Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բելանժի կյանքի մասին գրեթե ոչինչ չի պահպանվել. նույնիսկ մահվան և ծննդյան տարեթիվն ու տեղը ստույգ հայտնի չեն։ Ենթադրվում է, որ Բելանժեն սովորել է Բասինյիում կամ Նանսիում, այնուհետև ուսումը շարունակել է Իտալիայում կամ Փարիզում։ Բելանժի անունը առաջին անգամ հանդիպում է 1595 թվականի արխիվային փաստաթղթերում՝ որպես Լա Մոտ քաղաքի (1645 թվականից քաղաքը գոյություն չունի) բնակիչ, սակայն նկարչի ստեղծագործական գործունեությունը բացառապես կապված է Լոթարինգիայի մայրաքաղաքի՝ Նանսի հետ։

1602-1616 թվականներին եղել է Լոթարինգիայի հերցոգ Կարլ III-ի (1545-1608) և նրա որդու Հենրիխ II-ի (1608-1624) պալատական նկարիչը՝ տարեկան 400 լիվր աշխատավարձով։ Բելանժը նրանց համար արել է բազմաթիվ դեկորատիվ աշխատանքներ, նկարել կրոնական, առասպելական և կենցաղային թեմաներով։ Նկարել է նաև պաշտոնական դիմանկարներ արտասահմանյան պաշտոնյաներին նվիրելու համար։

1602 թվականին նկարիչ Ժակ Դանգլի հետ միասին պայմանագիր է ստորագրում Եկատերինա Բուրբոնացու (1558-1604) առանձնասենյակի դեկորացիայի համար։ Եկատերինա Բուրբոնացին Ֆրանսիայի թագավոր Հենրիխ IV-ի քույրն էր և Լոթարինգիայի ապագա կառավարիչ Հենրիխ II-ի կինը (1599 թվականից)։

Գրականություն խմբագրել

  • Каменская т., Новосельская И., Французский рисунок XV-XVI веков в собрании Государственного Эрмитажа., Л., 1969; Французская гравюра XV-XVI веков.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 KulturNav — 2015.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
  4. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Բելանժ» հոդվածին։