Թրոսինգեն
Թրոսինգեն (գերմ.՝ Trossingen), քաղաք Գերմանիայում՝ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Թուտլինգենի շրջանում[2]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 24,2 կմ² | ||||
ԲԾՄ | 699±1 մետր | ||||
Բնակչություն | ▲17 095 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 07425 | ||||
Փոստային ինդեքսներ | 78647 | ||||
Ավտոմոբիլային կոդ | TUT | ||||
Պաշտոնական կայք | trossingen.de | ||||
| |||||
Ենթակա է Ֆրայբուրգի վարչական օկրուգին։ Զբաղեցնում է 24,20 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է 15 310[3]։ Պաշտոնական կոդը՝ 08 3 27 049։
ԺողովրդագրությունԽմբագրել
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
Տարին | Բնակչ. | Տարին | Բնակչ. |
---|---|---|---|
1816 | 1.665 | 1965 | 10.524 |
1880 | 2.649 | 1975 | 12.102 |
1890 | 2.951 | 1985 | 11.264 |
1900 | 3.681 | 1995 | 14.507 |
1910 | 5.146 | 2003 | 15.006 |
1927 | 5.794 | 2005 | 15.153 |
1935 | 6.285 | 2012 | 15.298 |
1945 | 7.483 | 2015 | 16.007 |
1955 | 8.930 | 2020 | 17.023 |
ՊատմությունԽմբագրել
Հնագիտական պեղումների արդյունքում 2001 թվականին (ըստ այլ տվյալների՝ 2002 թվականին) քաղաքի մերձակայքում հայտնաբերվել է հին գերմանական քնարա-տավիղ, որը վերագրվում է մեր թվականության VI դար։ Թեև նմանօրինակ երածշտական գործիքներ հայտնաբերվել են գերմանական բազմաթիվ դամբանավայրերում, թրոսինգենյանը դրանց մեջ աչքի է ընկնում անհամեմատ ավելի լավ պահպանվածությամբ[4][5][6]։ Հայտնաբերված հին գերմանական քնարների ընդհանուր թիվը հասել է 26-ի, որոնցից ութը գտնվել են Մեծ Բրիտանիայում, յոթը՝ Գերմանիայում[7]։
Երաժշտական քաղաքԽմբագրել
Թրոսինգենը համբավվել է որպես երաժշտական քաղաք։ Այստեղ գործում է երաժշտության մեծահամբավ համալսարան [1] (վաղ շրջանի երաժշտության նշանավոր բաժանմունքով), որը Բադեն-Վյուրթեմբերգի հինգ պետական երաժշտական կոնսերվատորիաներից մեկն է։ Գործում են նաև երաժշտական կրթություն տվող մի շարք այլ հաստատություններ, ինչպես, օրինակ, 'Bundesakademie für musikalische Jugendbildung'-ը [2] and the 'Hohner Konservatorium' [3]։
1830 թվականին թրոսինգենցի մի ջուլհակ՝ Քրիստիան Մեսները, Christian Messner ընդօրինակել է իր դրացի ժամագործի օգտագործած շրթհարմոնը, որը բերվել էր Վիեննայից։ Երաժշտական այդ գործիքը շատերին է դուր եկել, համաքաղաքացիներից շատերն են ցանկացել ձեռք բերել, և Մեսներն ու նրա եղբայրը և այլ հարազատներ ձեռնամուխ են եղել շրթհարմոնների զանգվածային արտադրությանը։ 1840 թվականին նրա քեռորդին՝ Քրիստիան Վայսը, առանձնացել է, և քաղաքում 1855 թվականին արդեն երկու գրանցված բիզնես էր առկա՝ Christian Messner & Co.-ն և Württ. Harmonikafabrik Ch. WEISS-ը։ Ներկայումս Թրոսինգենում է գտնվում շրթհարմոնների արտադրության ամենատևական պատմություն ունեցող ձեռնարկությունը՝ C.A Seydel Sohne-ը, որը հիմնադրվել է 1847 թվականին։
1857 թվականին Մաթիաս Հոները Թրոսինգենում հիմնել է երաժշտական գործիքներ թողարկող իր ընկերությունը՝ Hohner-ը, որի պատրաստած ակորդեոններն ու այլ գործիքներ լայնորեն հայտնի են աշխարհում։ Ընկերության հովանու ներքո քաղաքում գործում են կոնսերվատորիա և ակորդեոնահարների նվագախումբ։
Քույր քաղաքներԽմբագրել
Թրոսինգենի քույր քաղաքներն են՝
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ register of German municipalities (4th quarter 2022) (գերմ.) — DESTATIS, 2023.
- ↑ citar web|url=http://statistik-bw.de/Veroeffentl/Statistische_Berichte/3126_11001.pdf%7Ctítulo=Bevölkerung Archived 2012-10-17 at the Wayback Machine. und Erwerbstätigkeit 2011|data=|publicado=Statistisches Landesamt Baden-Württemberg|língua=de|acessodata=2013-02-16|arquivourl=https://web.archive.org/web/20121017132834/http://statistik-bw.de/Veroeffentl/Statistische_Berichte/3126_11001.pdf%7Carquivodata%3D2012-10-17%7Curlmorta%3Dyes
- ↑ Bevölkerungsentwicklung in den Gemeinden Baden-Württembergs 2010 Archived 2013-05-01 at the Wayback Machine.
- ↑ [v k.com/@schoolofmedivalarts-drevneskandinavskie-muzykalnye-instrumenty Школа Средневековых Искусств — Древнескандинавские музыкальные инструменты]
- ↑ «Курганы Саттон-Ху – аналитический портал ПОЛИТ.РУ» (ռուսերեն)։ Polit.ru։ 2015-05-31։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-09-ին։ Վերցված է 2020-06-15
- ↑ «Trossingen Lyre — replica instruments — Michael J. King»։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-09-ին։ Վերցված է 2020-06-15
- ↑ Early Lyres in Context - J Hillberg, 2015, Lund University
ԳրականությունԽմբագրել
- Martin Häffner։ Trossingen – Vom Alemannendorf zur Musikstadt. Stadtbuch-Verlag Lienhard & Junge, Trossingen 1997.
- Hartmut Berghoff։ Zwischen Kleinstadt und Weltmarkt: Hohner und die Harmonika 1857–1961. Ferdinand Schöningh, Paderborn 1997, ISBN 3-506-70785-X.
- Volker Neipp։ Wa die aalde Trossinger gschwädzd ond bruddled haud – Trossinger Wortschatz. Trossingen 1991, Eigenverlag Arbeits- und Förderkreis Trossinger Heimatmuseum e. V.
- Volker Neipp։ Trossingen – Gesichter unserer Stadt. Sutton Verlag, Erfurt 1999, ISBN 3-89702-154-4.
- Volker Neipp։ Fotoalbum der Musikstadt Trossingen. Sutton Verlag, Erfurt 2006, ISBN 3-86680-058-4.
- Volker Neipp։ Mit Schrauben und Bolzen auf den Mond – Das unglaubliche Lebenswerk von Dr. Eberhard F. M. Rees. Springer Druckerei und Verlag, Trossingen 2008, ISBN 978-3-9802675-7-1.
- Ruth Koch։ Erinnerungen an Grossmutter Koch. Springer Druckerei und Verlag, Trossingen 2007, ISBN 978-3-9802675-6-4 (Erinnerungen an die Harmonikadynastie Andreas Koch).
Արտաքին հղումներԽմբագրել
Թրոսինգեն Վիքիպահեստում |