Քնար (երաժշտական գործիք)

երածշտական գործիք

Քնար (հին հունարեն՝ λύρα, լատին․՝ lyra), լարային երաժշտական գործիք, նվագվել է Հունաստանում։

Քնար
Որակավորումyoke lute? և Աղելարային կսմիթային նվագարան
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ321.21-5
Ստեղծման տարեթիվմոտ մ. թ. ա. 3200[1]

Կառուցվածք խմբագրել

Քնարը ունի յոթ լար։ Արտաքին մասը կամ կլորաձև է կամ քառանկյուն է, հռոմեացիների և հույների մոտ այն եղել է կլորավուն։ Քնարի պատրաստման համար երկար ժամանակ է անհրաժեշտ։ Հին Հունաստանում և Հին Հռոմում Լիրա՝ քնար բառը ընդհանուր առմամբ նշանակում էր ցանկացած գործիք՝ լիրա գործիքների ընտանիքից։ Այն պատրաստվում էր Կրիայի պատյանից[2] և այն իր ընտանիքի գործիքներից ամենաթեթևն է։ Հին Հայաստանում լիրը կոչվել է քնար[3]։ Քնարը սովորաբար նվագվում է ազատ ձեռքի շարժումով՝ կանգնած կամ նստած, ավելի ուշ այս գործիքը նվագում էին նաև խոնարհված ձևով՝ 45 աստիճան թեքության վրա։

Քնարի պատմություն խմբագրել

 
Պուշկինի քնարը, որպես գրողների խորհրդանիշ

Լիրա բառը եկել է լատիներենից հունարեն[4]՝ хе́лис (հին հունարեն՝ χέλυς, լատին․՝ chelys, chelis կրիա բառից), բարբիտ (հին հունարեն՝ βάρβιτον, βάρβιτος, լատին․՝ barbitos, barbitus), ֆորմինգա (հին հունարեն՝ φόρμιγξ), կամ Կիֆարա (հին հունարեն՝ κιθάρα, լատին․՝ cithara

Հռոմեացիները և հույները այս գործիքը նվագելը ուսուցանում էին որպես պարտադիր առարկա։ Լիրի նվագը ուղեկցվում էր բանաստեղծությունների արտասանմամբ, որը արտասվում էր երգչախումբը՝ խոռը[5]։ Այստեղից էլ անտիկ աշխարհի պոեզիան ստացել էր Լիրիկա անվանումը, իսկ ստեղծագործությունները՝ լիրիկական։ Հինավուրց լարային այդպիսի գործիքներ մ․ թ․ ա․ 2600 թվականից մինչ 2400 թվականներին հայտնաբերվել են շումերական Ուր քաղաքում։ Ժամանակակից աշխարհում քնարը հանդիսանում էր պոետների խորհրդանշական իրը, և մի շարք պետությունների զինվորական նվագախմբերի խորհրդանիշն էր հանդիսանում։

Քնարից են առաջացել այլ երաժշտական գործիքներ, որոնք կիրառվում են Եվրոպայում[6]։ 2010 թվականին Շոտլանդիայում գտնվել է 2300 տարի պահպանված քնար և այդ գործիքը դարձել է հին ամենադիմացկուն գործիքը[7] ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20210301003928/https://www.smith.edu/hsc/museum/ancient_inventions/hsc02b.htm
  2. Lyre | Define Lyre at Dictionary.com. Dictionary.reference.com. Retrieved on 2012-09-17.
  3. Театр древней Армении — Театр армянских мимов и комедиантов.
  4. λύρα, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus Digital Library
  5. Лира оркестровая // Словарь музыканта-духовика. — М. : Музыка, 2007.
  6. BBC News - Skye cave find western Europe's 'earliest string instrument'. Bbc.co.uk (2012-03-28). Retrieved on 2012-09-17.
  7. 'Europe's oldest stringed instrument' discovered on Scots island | Highlands & Islands | News | STV Արխիվացված 2012-07-14 archive.today. News (2012-03-28). Retrieved on 2012-09-17.

Գրականություն խմբագրել

  • Chisholm, Hugh, ed. (1911). «Lyre» . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.
  • Andersson, Otto. The Bowed Harp, translated and edited by Kathleen Schlesinger (London: New Temple Press, 1930).
  • Bachmann, Werner. The Origins of Bowing, trans. Norma Deane (London: Oxford University Press, 1969).
  • Jenkins, J. "A Short Note on African Lyres in Use Today." Iraq 31 (1969), p. 103 (+ pl. XVIII).
  • Kinsky, George. A History of Music in Pictures (New York: E.P. Dutton, 1937).
  • Sachs, Curt. The Rise of Music in the Ancient World, East and West (New York: W.W. Norton, 1943).
  • Sachs, Curt. The History of Musical Instruments (New York: W.W. Norton, 1940).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քնար (երաժշտական գործիք)» հոդվածին։