Կլյուզ
Կլյուզ (ֆր.՝ Cluses. klyz), քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավարևելյան մասում՝ Օվեռն-Ռոն-Ալպեր երկրամասի Վերին Սավոյ դեպարտամենտում։ Ընկած է Ֆոսինյի տարածաշրջանում՝ Արվե գետի հովտում, այդ գետի ափին, Ժնևի ու Շամոնիի միջակայքում։ Կլյուզի մերձակայքում են գտնվում ալպյան լեռնադահուկային առողջավայրերի մի շարք դահուկուղիներ, ինչը որոշակի գրավչություն է հաղորդում այս քաղաքին։ 20-րդ դարի առաջին կեսին բնակավայրը համբավվել էր նաև որպես ժամագործության կենտրոններից մեկը։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
ֆր.՝ Cluses[1] | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 10,46 կմ² | ||||
ԲԾՄ | 470 մետր | ||||
Բնակչություն | ▲16 976 մարդ (հունվարի 1, 2020)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 74300[3] | ||||
Պաշտոնական կայք | cluses.fr | ||||
| |||||
Կլյուզն զբաղեցնում է 10,45 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 17.416[4]։
ԺողովրդագրությունԽմբագրել
Պատմական բնակչություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS[5] and INSEE (1968-2017)[6] |
ՄշակույթԽմբագրել
- Ամեն տարի հունիսի վերջին կիրակի օրը Արվի գետահովտի 14 քաղաքներից մեկում ըստ հերթականության անց է կացվում Ֆոսինյիիի երաժշտական փառատոն՝ նվիրված Ֆոսինյիի երաժշտական ֆեդերացիայի հիմնադիր Ֆրանսուա Կուրտի հիշատակին։
- Ամեն տարի Կլյուզում անց է կացվում նաև ժամանակակից ֆոլկ-ռոք և ռոք երաժշտության «Musiques en Stock» փառատոնը, որտեղ հանդիսականներն անվճար վայելում են բազմաթիվ հանրաճանաչ արտիստների կատարումները։
ՀուշարձաններԽմբագրել
Քույր քաղաքներԽմբագրել
Կլյուզի քույր քաղաքներն են[7]՝
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2020 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Кількість населення у 2011 році»։ INSEE։ Արխիվացված է օրիգինալից 1 лютого 2014-ին։ Վերցված է 28 вересня 2014(ֆր.)
- ↑ Cassini-Ehess|9769|Cluses
- ↑ Population en historique depuis 1968, INSEE
- ↑ «Le comité de jumelage» (ֆրանսերեն)։ Cluses։ Վերցված է 2022-04-05
Արտաքին հղումներԽմբագրել
Կլյուզ Վիքիպահեստում |