Թոֆիկ Ախմեդաղա օղլի Բաքիխանով (ադրբ.՝ Tofiq Əhmədağa oğlu Bakıxanov, դեկտեմբերի 8, 1930(1930-12-08), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի կոմպոզիտոր, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1990), պրոֆեսոր (1983)[1]:

Թոֆիկ Բաքիխանով
Ծնվել էդեկտեմբերի 8, 1930(1930-12-08) (93 տարեկան)
Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մասնագիտությունարվեստագետ, կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և երաժշտության ուսուցիչ
Գործիքներջութակ
ԱշխատավայրԲաքվի երաժշտական ակադեմիա
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա (1953, 1957)
Պարգևներ
«Աշխատանքի վետերան» մեդալ Պատվո շքանշան «Փառքի» շքանշան Azerbaijan Democratic Republic 100th anniversary medal
Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ և Honorary Diploma of President of Azerbaijan Republic
 Tofig Bakikhanov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թոֆիկ Բաքիխանովը ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 8-ին, Բաքվում ՝Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ախմեդ Բաքիխանովի ընտանիքում։ Նա 19-րդ դարի ադրբեջանցի հայտնի գիտնական, պատմաբան, բանաստեղծ և հասարակական գործիչ Աբբասղուլի աղա Բաքիխանովի ծոռն է։ Թոֆիկ Բաքիխանովը իր առաջին երաժշտական կրթությունն ստացել է Ուզեիր Հաջիբեկովի անվան Ադրբեջանի պետական կոնսերվատորի (այժմ ՝Բաքվի երաժշտական ակադեմիա) տասնամյա երաժշտական դպրոցում։ Այնուհետև նա շարունակել է ուսումը Ադրբեջանի պետական կոնսերվատորիայում և 1953 թվականին ավարտել է պրոֆեսոր Կարա Կարաևի դասարանը[2][3]։

Ուսանողական տարիներին Թոֆիկ Բաքիխանովը աշխատել է Ադրբեջանի պետական սիմֆոնիկ նվագախմբում, ինչպես նաև Ադրբեջանի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբում ՝որպես մենակատար։ Բակիխանովի ստեղծագործության մեջ գերակշռում են կամերային-գործիքային և սիմֆոնիկ ժանրերը։

Նա հեղինակ է երեք բալետների, երեք երաժշտական կատակերգությունների որոնք գրել ե կոմպոզիտոր Նարիման Մամեդովի հետ միասին, սիմֆոնիկ նվագախմբի համար 25 համերգների ՝ թաթով և տարբեր գործիքներով, 20 սոնատների, 5 սիմֆոնիկ մուղամների, 8 սիմֆոնիա, 6 սիմֆոնիկ պոեմների, կամերային երաժշտության ոլորտում 26 սոնատների, ավելի քան 100 երգերի և ռոմանսների։

1973 թվականին նրան շնորհվել է հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։ 1983 թվականին դարձել է պրոֆեսոր։

1991 թվականին նրան շնորհվել է Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Bakı Xoreoqrafiya Akademiyası tələbələrindən bəstəkarın yubileyinə töhfə: Akademik Opera və Balet Teatrında qala-balet gecəsinin keçirilməsi haqqında //Mədəniyyət.- 2015.- 16 dekabr.- S.3.
  • Fərəcov, S. Musiqi festivalı çərçivəsində elmi konfrans: Bəstəkarlar İttifaqında //Mədəniyyət.- 2015.- 16 dekabr.- S.6.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոֆիկ Բաքիխանով» հոդվածին։