Նարիման Մամեդով
Նարիման Հաբիբ օղլի Մամեդով (ադրբ.՝ Məmmədov Nəriman Həbib oğlu, դեկտեմբերի 28, 1927, Նախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 6, 2015, Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կոմպոզիտոր, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Բաքվի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր[1];
Նարիման Մամեդով | |
---|---|
Բնօրինակ անուն | Nəriman Məmmədov |
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1927 Նախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ադրբեջան և ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 6, 2015 (87 տարեկան) Բաքու, Ադրբեջան |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՆարիման Մամեդովը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 28-ին Նախիջևանում։ Ավարտել է Ասաֆ Զեյնալլու անվան Բաքվի երաժշտական քոլեջի ժողովրդական գործիքների բաժինը։ Նարիման Մամեդովը ժողովրդական գործիքների համար ստեղծեց սյուիտը։ Սյուիտը կատարվել է ժողովրդական գործիքների նվագախմբի կողմից, որը ղեկավարում էր նշանավոր կոմպոզիտոր և դիրիժոր Սեիդ Ռուսթամովը։ Նա շարունակեց ուսումը և ավարտեց Ուզեիր Հաջիբեկովի անվան Ադրբեջանի պետական կոնսերվատորիան[2]։
Յոթ սիմֆոնիաների հեղինակ է։ Նրա բալետ «Հումայ»-ը բեմադրվել է 80-ականներին Ադրբեջանի Օպերայի և բալետի պետական թատրոնում։ Նարիման Մամեդովը մի շարք սիմֆոնիկ բանաստեղծությունների, պոեմների և կամերային նվագախմբի համար սոնատների հեղինակ է։ Երգի ժանրը նույնպես առանձնահատուկ դեր է խաղում նրա ստեղծագործության մեջ։ Նարիման Մամեդովի մոտ 700 երգ կատարվել են ադրբեջանցի երգիչների կողմից։
Պարգևներ
խմբագրել- Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ
- ԽՍՀՄ Պետական մրցանակ
- Լենինի շքանշան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Музыкальная энциклопедия
- ↑ Նարիման Մամեդով
- ↑ «www.respublica-news.az». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)