Թուրքական ռիվիերա
Թուրքական Ռիվիերա (թուրքերեն՝ Türk Rivierası), Թուրքիայի ծովափնյա հատվածի ոչ պաշտոնական անվանումը, որտեղ առավել զարգացած է հանգստի կազմակերպումը։ Որպես կանոն, ռիվիերան հարում է Միջերկրական և Էգեյան ծովերին և տարածաշրջանում են գտնվում Անթալիայի և Մուղլայի մարզերը[1]։ Տարածաշրջանը 2011 թվականին հյուրընկալել է ավելի քան 13,6 մլն օտարերկրյա զբոսաշրջիկ, որը կազմում էր ընդհանուր տուրիստական հոսքի 43%-ը։ Այցելությունների քանակով առաջին երեք երկրներն են` Գերմանիան, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան[2]։ Մեծաքանակ զբոսաշրջիկներ են այցելում տարածաշրջան նաև Ֆրանսիայից, Իտալիայից, Հայաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից, Հոլանդիայից, Իսպանիայից և այլ երկրներից։
Տարածաշրջանի հանգստավայրերի մի մասը սպասարկում է նաև տուրային համակարգով (Ալանիա, Կեմեր, Բելեք), մյուսները մասնագիտացած են անհատական հանգստի կազմակերպմամբ (Չիրալը, Կաշ, Կալկան, Դալյան), մնացածները կազմակերպում են երկուսն էլ (Բոդրում, Մարմարիս, Ֆեթհիյե, Օլյուդենիզ, Անթալիա, Սիդե)։
Տարածաշրջանը համարվում է թուրքական դայվինգի[3], պարագլայդինգի[4], ռաֆտինգի[5] կենտրոնը։
Լողալու շրջանը միջերկրածովյան հատվածում սկսվում է մայիսի կեսերից և ձգվում մինչ հոկտեմբեր, իսկ էգեյան հատվածում հունիսից մինչ հոկտեմբերի սկիզբը։
Աշխարհագրություն
խմբագրելՌիվիերայի սահմանները հարում են հարավից Միջերկրական ծովին, իսկ արևմուտքում` Էգեյան ծովին։ Ափագծի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 1000 կիլոմետր։
Հարավում ափամերձ հատվածում է գտնվում Տավրոսյան լեռնահամակարգը։ Այստեղ յան փշատերև անտառներ, մարդկանց կողմից տնկված ձիթենիներ և ցիտրուսային մշակաբույսեր, ինչպես նաև արմավենիներ և բանանի պլանտացիաներ։ Ափաներձ հատվածները խիստ կտրտված են, առկա են բազմաթիվ լողափեր։ Ափամերձ բարձր լեռները հիմնականում ձնապատ են, տեղ- տեղ ափերը ժայռոտ են, տեղ- տեղ էլ առկա են խորունկ ծովածոցեր։ Տարվա մեջ մոտ 300 օրը արևոտ է։
Ռիվիերայի խոշոր քաղաքների և հանգստավայրերի ցանկը
խմբագրել- Անթալիա
- Ալանիա
- Բելդիբի
- Բելեք
- Բոդրում
- Դալաման
- Դալյան
- Դատչա
- Դիդիմ
- Ֆեթհիյե
- Ֆինիկե
- Կալկան
- Կաշ
- Կեմեր
- Կուշադասը
- Քյոջեգիզ
- Մանավգատ
- Մարմարիս
- Սիդե
Հիմնական հանգստավայրերն են (արևմուտքից- արևելք)` Բոդրում, Մարմարիս, Դալաման, Ֆեթհիյե, Կեմեր, Անթալիա, Բելեք, Սիդե, Ալանիա։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրքական ռիվիերա» հոդվածին։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Marc Dubin, Terry Richardson, Katie Parla, Tristan Rutherford, Kthryn Tomasetti, Martin Zatko The Rough Guide to Turkey. — 7 edition. — New York, London, Delhi: Rough Guides, 2010. — 752 p. — ISBN 978-1848364844
- ↑ «Number of arriving-departing foreigners and citizens, December 2011». Թուրքիայի պետական տուրիստական ծառայություն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Дайвинг в Турции есть». Сайт «Дайвинг в Турции». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Paragliding in Turkey». Сайт enjoyturkey.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «River Rafting in Turkey». Сайт Turkey Travel Planner. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 12-ին.