Բելդիբի (թուրքերեն՝ Beldibi), հանգստավայրային քաղաք Թուրքիայի հարավ-արևմուտքում, Անթալիայի մարզում։ Քաղաքը բաժանված է երեք շրջանների՝ Բելդիբի 1, Բելդիբի 2 և Բելդիբի 3։

Քաղաք
Բելդիբի
թուրքերեն՝ Beldibi
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզԱնթալիայի մարզ
ՇրջանՔեմերի շրջան
ՔաղաքապետՄուհիթթին Բյոջեք
Բնակչություն9718 մարդ (2007)
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ+90 242
Փոստային ինդեքս079 85
Փոստային դասիչ079 85
Ավտոմոբիլային կոդ07
Բելդիբի (Թուրքիա)##
Բելդիբի (Թուրքիա)
Տավրոսի լեռնահամակարգը Բելդիբիի ծովափից

Տեղակայում խմբագրել

Բելդիբին գտնվում է Անթալիա քաղաքի կենտրոնից 25 կիլոմետր դեպի հարավ։ Անթալիայի օդանավակայանից հեռավորությունը 39 կիլոմետր է, շրջկենտրոնից՝ Քեմերից՝ 17 կիլոմետր, Տավրոսյան լեռնահամակարգից՝ 7 կիլոմետր։ Քաղաքի մեծ մասը տեղակայված է Աթաթուրքի անունը կրող փողոցի վրա, որտեղ կան բազմաթիվ հյուրանոցներ, խանութներ և առանձնատներ։ Լեռնալանջերով անցնում է Անթալիա - Քեմեր ավտոմայրուղին։

Տնտեսություն խմբագրել

Բելդիբիում հիմնականում զարգացած էր անասնաբուծությունը։ Բանջարաբուծությունը զարգացած չէր, քանի որ առափնյա հողերի մեծ մասը աղի են։ Ներկայումս Բելդիբիի տնտեսության գլխավոր ուղղությունը տուրիզմն է։

Տուրիզմ խմբագրել

Քաղաքում մեծապես զարգացած է տուրիզմը, քանի որ քաղաքը բավականին մոտ է Անթալիային։ Քաղաքում կան բազմաթիվ հյուրանոցներ, որոնք հիմնականում պատկանում են համաշխարհային ցանցերի։ Հյուրանոցները գտնվում են գլխավոր փողոցի վրա։ Խանութներում հիմնականում վաճառում են հուշանվերներ, կաշվե իրեր, թուրքական քաղցրավենիք և ոսկյա զարդեր։ Քաղաքի սուպերմարկետներում կարելի է առևտուր կատարել քարտային համակարգով[1]։

Քաղաքային լողափն ավազե է։ Հյուրանոցների մասնավոր լողափերում ավազը բերվել է հարակից շրջաններից։ Քաղաքում մերձափնյա զբոսավայր, ինչպես, օրինակ, Մարմարիսում կամ Քեմերում է, չկա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Магазины и шоппинг в Бельдиби». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.