Բելեք (թուրքերեն՝ Belek), քաղաք- հանգստավայր Թուրքիայի հարավարևմտյան մասում, Անթալիայի մարզում։ Քաղաքը գտնվում է Միջերկրական ծովի ափին։

Քաղաք
Բելեք
թուրքերեն՝ Belek
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզԱնթալիայի մարզ
ՇրջանՍերիկ
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն73 260 մարդ (2022)[1]
Կրոնական կազմմուսուլմաններ, քրիստոնյաներ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+90 242
Փոստային ինդեքս07x xx
Փոստային դասիչ07500[2]
Ավտոմոբիլային կոդ07
Պաշտոնական կայքbelek.bel.tr
Բելեք (Թուրքիա)##
Բելեք (Թուրքիա)
Բելեքի կենտրոնական մզկիթը իր մինարեներով

Բելեքը Թուրքիայի ամենաերիտասարդ հանգստավայրերից մեկն է։ Զբոսաշրջության զարգացման սկիզբը Բելեքում համարվում է 1984 թվականը։ Որոշ ժամանակ անց արդեն Բելեքը համաշխարհային ճանաչում ունեցող հանգստավայրերից մեկը դարձավ։ Տուրիզմի զարգացման հիմնական խթաններից մեկը հանդիսացավ գոլֆը։ Բելեքը գոլֆի ամենահայտնի կենտրոններից մեկն է ոչ միայն Թուրքիայում, այլև ամբողջ աշխարհում։ Բելեքում են գտնվում նաև Թուրքիայի լավագույն ֆուտբոլի դաշտերը, ի շնորհիվ տեղի կլիմայի։ Ձմեռային ամիսներին մարզումների համար այստեղ են գալիս ֆուտբոլիստներ Եվրոպայից և Ասիայից։ Այստեղ կարելի է հանդիպելի բազմաթիվ հայտնի ֆուտբոլիստների։

Բելեքի տարածքում չի պահպանվել պատմական որևիցե մի հուշարձան, սակայն ի շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, հնարավորություն է ընձեռնվում այցելելու Անթալիայի մարզի բոլոր տեսարժան վայրերը։ Բելեքի հյուրանոցները ընդունում են զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկրներից։ Շատ հաճախ Բելեքին անվանում են նաև «Անթալիայի մարգարիտ»։

Կլիմա խմբագրել

Բելեքը գտնվում է Միջերկրածովյան կլիմայի տարածքում` խիստ արտահայտված շոգ և չոր ամռան և մեղմ անձրային ձմռան առկայությամբ։ Միջին ջերմաստիճանը ձմռանը կազմում է 10 °C-ից ցածր։ Ամառային ջերմաստիճանի գագաթնակետը հասնում է մինչև 45 °C: Ձմեռային ամիսներին ծովի ջրի աստիճանը կազմում է մոտ 17 °C, իսկ ամառային ամիսներին մոտ` 27 °C: Հանգստյան ամենահարմար ամիսներն են մայիսից մինչև սեպտեմբեր ժամանակահատվածը, երբ Բելեքում գերակշիռ է շոգ, պարզ, անքամի եղանակը` մինիմալ տեղումներով[3] :

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիճամփորդն ունի Belekին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։