Սիդե (թուրքերեն՝ Side, հին հունարեն՝ Σίδη), քաղաք Թուրքիայի հարավարևմտյան մասում, Անթալիայի մարզում։ Գտնվում է Միջերկրական ծովի ափին։ Սիդեն ներկայումս հայտնի տուրիստական հանգստավայր է։ Այն գտնվում է Անթալիայից 75, իսկ Մանավգատից 15 կիլոմետր հեռավորության վրա[1]։

Քաղաք
Սիդե
թուրքերեն՝ Side
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզԱնթալիայի մարզ
ԲԾՄ185 մետր
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն11 000 մարդ (հունվարի 1, 2014)
Ազգային կազմթուրքեր
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+90 242
Փոստային դասիչ07 330
Սիդե (Թուրքիա)##
Սիդե (Թուրքիա)

Տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքը մշտապես գտնվել է վտանգի մեջ և շրջափակված է եղել պաշտպանական պարիսպներով, ինչպես ծովից, այնպես էլ ցամաքից։ Չնայած հաճախ տեղի ունեցող երկրաշարժերին, պաշտպանական պատերը և աշտարակները ցամաքի կողմից լավ են պահպանված։ Առավել վատ են պահպանվել ծովային հատվածի պարիսպները։ Արևելյան պարիսպների դարպասները քաղաքի գլխավոր անցումային դարպասներն են եղել։ Գլխավոր պարիսպների մոտ առկա է եղել աշտարակ։ Դարպասներից սկսվող ճանապարհը հասել է մինչև կենտրոնական հրապարակ, որը U տառի տեսք է ունեցել։ Անցնելով հրապարակով՝ կարելի էր մուտք գործել դեպի բուն քաղաք։ Երկրորդ փոքր դարպասները, որոնք պահպանվել են մինչ օրս, ունեն քառակուսի աշտարակներ։ Գլխավոր պողոտան, որը անցնում էր քաղաքով, հասնում է մինչև թերակղզու ծայր արևմուտք։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Ancient Library». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդե» հոդվածին։