Պրոֆեսոր (Սերխիո Մարքուինա), Նեթֆլիքսի «Թղթե տունը» հեռուստասերիալի կերպար, որի մարմնավորումը կատարել է Ալվարո Մորտեն[1]։ Հեռուստասերիալում նա հիմնական կերպար է, կողոպտիչների թիմի առաջնորդը և Բեռլինի եղբայրը։

Պրոֆեսոր
«Թղթե տունը» հերոս
Առաջին անգամ հայտնվել է«Գործիր ըստ ծրագրի» (2017)
Վերջին անգամ հայտնվել է«Փարիզի ծրագիրը» (2020)
ՍտեղծողԱլեքս Պինա
Տեղեկություններ
Մականուն(ներ)Պրոֆեսոր
ՄասնագիտությունԳող, թալանող
ԱզգությունԻսպանացի

Կերպար խմբագրել

Պրոֆեսորը խմբավորման առաջնորդն է և ուշադիր ծրագրում ու կազմակերպում է Մադրիդում գտնվող Թագավորական դրամահատարանի և Իսպանիայի բանկի վրա հարձակումը։ Հատկանշական պահվածքով, բայց նրբագեղ տեսքով և բաղադրիչներով կերպար է։ Հերոսի առաջին գաղափարը հորից վրեժխնդիր լինելն է։ Իսկ պապն Իտալիայում կռվել էր ֆաշիստների դեմ[2]։

Բնութագիր խմբագրել

El Mundo-ից Ելենա Պիտանը նրան նկարագրել է որպես «հանճարեղ»[3]։ Մորտեն ասել է, որ կերպարն «աշխատամոլ է»[3]։ Մորտեն պրոֆեսորին կապել է «El embarcadero»-ում իր Օսկարի կերպարի հետ և երկուսն էլ «պետք է հրեշավորվեին և դրա համար ես ստիպված էի առատությամբ կարեկցանք առաջացնել։ Եվ դա նույնականացում է առաջացնում՝ դուք զգում եք, որևէ ծանոթ բնավորություն և նմանություն եք գտնում նրանց հետ։ Բայց եթե հեռուստադիտողը չի կարեկցում Պրոֆեսորին կամ «Օսկարին»՝ հեռուստասերիալն անիմաստ է դառնում»[3]։

Ընդունելություն խմբագրել

Պրոֆեսորը հեռուստասերիալի ամենասիրելի կերպարներից է։ Պրոֆեսորի դերի համար 2018 թվականին Մորտեն «Լավագույն հեռուստատեսայի դերասան» անվանակարգում մրցանակ է ստացել «Դերասանների և դերասանուհիների միության» կողմից[4], 2019 թվականին «լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ է ստացել IRIS-ի 21-րդ մրցանկաբաշխությունում (իսպաներեն)[5] և 2020 թվականին Premios Feroz մրցանկաբաշխությունում ստացել է մրցանակ «Հեռուստասերիալի գլխավոր դերասան» անվանակարգում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «PERSONAJES 'LA CASA DE PAPEL' - LOS ATRACADORES - Álvaro Morte es El Profesor» (իսպաներեն). antena3.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  2. Pereira, Alien (2018 թ․ փետրվարի 19). «"Bella Ciao": música em "La Casa de Papel" é antiga, mas tem TUDO a ver com a série» (պորտուգալերեն). vix.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  3. 3,0 3,1 3,2 Pita, Elena (2019 թ․ դեկտեմբերի 29). «Álvaro Morte: "He dicho no a publicidad muy bien pagada cuando no tenía un duro"» (իսպաներեն). elmundo.es. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. «Los actores de 'La casa de papel' se llevan la mayoría de las nominaciones de los Premios de la Unión de actores». Cultura en Serie (իսպաներեն). 2018 թ․ փետրվարի 13. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
  5. «'La casa de papel' arrasa con cinco galardones en los Premios Iris» (իսպաներեն). elmundo.es. 2019 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. Aller, María (2019 թ․ նոյեմբերի 29). «Así quedan las nominaciones a los Premios Feroz» (Spanish). fotogramas.es. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել