Միգել Անխել Սիլվեստրե

իսպանացի դերասան

Միգել Անխել Սիլվեստրե Ռամբիա (ապրիլի 6, 1982(1982-04-06)[1], Կաստելյոն դե լա Պլանա, Plana Alta, Castellón, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի դերասան[2]։ Առավել հայտնի է «Վելվետ» հեռուստասերիալում կատարած Ալբերտո Մարքեզի, Նեթֆլիքսի Sense8 հեռուստասերիալում՝ Լիտո Ռոդրիգեսի և «Նարկո» հեռուստասերիալում՝ Ֆրանկլին Յուրադոյի դերերով։ Նրա հայտնի դերերից է եղել Էլ «Առանց կրծքերի չկա դրախտ» հեռուստասերիալում կատարած Դուքուեի դերը։ Դերակատարում է ունելեց HBO-ի 30 մետաղադրամ հեռուստասերիալում[3]։

Միգել Անխել Սիլվեստրե
Միգել Անխել Սիլվեստրեն RNE-ում «3:19» ֆիլմի ներկայացման ժամանակ
Ծննդյան թիվ՝ապրիլի 6, 1982(1982-04-06)[1] (42 տարեկան)
Ծննդավայր՝Կաստելյոն դե լա Պլանա, Plana Alta, Castellón, Վալենսիա, Իսպանիա
Քաղաքացիություն՝ Իսպանիա
Մասնագիտություն՝դերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 1775614
miguelangelsilvestre.com

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է Կաստելյոն դե լա Պլանայում։ Որոշել է դառնալ պրոֆեսիոնալ թենիսիստ, մինչ հունգարական մրցարշավում վնասվածք ստանալը։ Ավելի ուշ նա որոշել է ֆիզիոթերապիա ուսումնասիրել, մինչ այն պահը, երբ հորաքույրը նրան ծանոթացրել է թատրոնի աշխարհին[4]։

Սովորել է դրամա, ֆիզիոթերապիա, ժամանակակից պարեր և ակրոբատիկա, մինչ Միսթր Կաստելյո 2002 մրցույթում հաղթելը։

Կարիերա խմբագրել

Դերակատարում է ունեցել Պեդրո Ալմոդովարի Ես շատ հուզված եմ (իսպ.՝ Los amantes pasajeros) ֆիլմում և իսպանական Վերբո սարսափ թրիլլերում[5]։ Կատարել է Ալբերտո Մարքեզի դերը իսպանական Վելվետ հեռւստասերիալում։

2015 թվականին հեռարձակվել է Նեթֆլիքսի Sense8 դրամա հեռուստասերիալը, որտեղ կատարել է գլխավոր հերոսներից մեկի՝ Լիտո Ռոդրիգես անունով հեռուստանովելի աստղի դերը, որն ապրում է Մեխիկո քաղաքում՝ իր զուգընկեր Հերնանդոյի հետ (դերասան՝ Ալֆոնսո Հերերա)[6][7]։

2017 թվականին միացել է Նեթֆլիքսի Նարկո հեռուստասերիալի կազմին որպես պարբերաբար հայտնվող կերպարի՝ իրական կյանքում Կալի Քարթնելի կերպարի վրա հիմնված Ֆրանկլին Յուրադոյի դերով։

2020 թվականին հայտարարվել է, որ միացել է Թղթե տունը հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանի դերասանական կազմին՝ դեռ չբացահայտված դերով[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշում
2005 Կյանք և գույն Խավի
Դեպի հարվածները Յուրի
2006 Հեռավորություն Դանիել
2007 Դոլլի Նաչո Կարճամետրաժ
2008 3:19 Իլան
Երբ ընկնում են կուռքերը Ռոբերտո, 27 տարեկան Կարժամետրաժ
Զհաո Մարտին
Մտածմունք Մարկո / Ռոբերտո
Ավարտ Գազալցակայանի աշխատակից
2010 Լուսային թակարդ Ջոկոնդո
2011 Վերբո Լիրիկո
Լավագույնը Եվայից Ռոկո
2012 Հաղթանակների շարք Ալֆրեդո իսպ.՝ The Pelayos
Լռություն Բրինկո
2013 Ես շատ հուզված եմ Նովիո իսպ.՝ Los amantes pasajeros
Սիրահարված կարիճը Լուիս Alacrán enamorado
2017 Ֆերդինանդ Էլ Պրիմերո (ձայն)
2018 Իբիցա Մաննի
2019 Լավագույն ընկերոջս հարսանիքը Ջորջ

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշում
2004 Իմ սիրալիր հարևանները Մոնիտոր էպիզոդ՝ "No sé decir no" (S01, E02)
2005 Սեփական մոտիվներ Նաչո 13 էպիզոդ
2008–2009 Առանց կրծքերի չկա դրախտ Էլ Դուքուե Հիմնական դեր (եթերաշրջան 1–2); 28 էպիզոդ
2010 Ալակրանա Կապիտան Մինիսերիալ, գլխավոր դեր
2012 Աիդա Դերասան էպիզոդ՝ "La verdad sobre perros y cacos" (S09, E21)
2013–2016 Վելվետ Ալբերտո Մարքեզ Նավարո Հիմնական դեր
2015–2018 Sense8 Լիտո Ռոդրիգես Հիմնական դեր
2017 Նարկո Ֆրանկլին Յուրադո Պարբերաբար դեր՝ 5 էպիզոդ
2019 Մահվան միջանցքում Պաբլո Իբար Հիմնական դեր՝ 4 էպիզոդ
Վելվետ հավաքածու Ալբերտո Մարքեզ Նավարրո Հատուկ էպիզոդ
2020 30 մետաղադրամ Պաքո
2021 Կարմիր մաշկալաթ Մոիսես Էքսպոսիտո Հիմնական դեր
2021 Թղթե տունը Անհայտ Նկարահանման մեջ է

Թատրոն խմբագրել

Տարի Անվանում Հեղինակ Ռեժիսոր
2002 Իրական արևմուտք Սեմ Շեփարդ Լուիս Գիլերա
2003 Պոռնի Մարիո ֆրատի Անգելա Բոշ
2004 Խաբուսիկ սիրո գիշերներ Պալոմա Պեդրերո Էդուարդո Ռեքաբարեն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Official MySpace
  3. Fernández, Noemí (2020 թ․ նոյեմբերի 29). «'30 monedas': Todo sobre la serie de Álex de la Iglesia protagonizada por Miguel Ángel Silvestre. Una historia llena de misterio con un toque de terror». Hola.
  4. Lluesma, Chelo (2007 թ․ հունիսի 17). «Miguel Ángel Silvestre». Las Provincias (իսպաներեն). Vocento. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  5. Uncle Creepy (2010 թ․ մայիսի 3). «New Spanish Horror - Verbo». Dread Central. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  6. Townsend, Megan (2015 թ․ մայիսի 28). «WATCH: Netflix's Sense8 premieres trailers for LGBT characters Nomi and Lito». GLAAD. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  7. Miguel Ángel Silvestre (2015 թ․ հունիսի 9). «Towleroad Interview: Miguel Ángel Silvestre, Smoldering Star of 'Sense8'». Towleroad (Interview). Interviewed by Bobby Hankinson. Broadblast Corporation. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  8. World, Republic. «'Money Heist' season 5: Miguel Angel Silvestre to enter show as new member, get details». Republic World (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միգել Անխել Սիլվեստրե» հոդվածին։