Հովիկ Կեուչկերյան
Հովիկ Կեուչկերյան (անգլ.՝ Hovik Keuchkerian, նոյեմբերի 14, 1972, Բեյրութ, Լիբանան), հայկական ծագմամբ իսպանացի կատակերգու, բանաստեղծ, գրող, դերասան և նախկին բռնցքամարտիկ: Առավել հայտնի է «Թղթե տունը» (իսպ.՝ La casa de papel) հեռուստասերիալում կատարած Բոգոտայի դերով:
Հովիկ Կեուչկերյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1972 (48 տարեկան) |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, գրող, բանաստեղծ և բռնցքամարտիկ |
Կայք | hovikkeuchkerian.com |
Վաղ տարիներԽմբագրել
Ծնվել է 1972 թվականի նոյեմբերի 14-ին Լիբանանի Բեյրութ մայրաքաղաքում: Հայրը հայ է, մայրը` իսպանուհի: 1975 թվականին, երբ նա երեք տարեկան էր, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ընտանիքը որոշում է արտագաղթել Իսպանիա:
Մանկությունը և պատանեկությունն անցկացրել է Ալպեդրետեում, որտեղ` հոր բարում, մատուցող է աշխատել: 20 տարեկան հասակում տեղափոխվել է Մադրիդ, իսկ 1995 թվականին բացել է սեփական` «HK,1» մարզադահլիճը, որը գտնվում է Մադրիդի Հորթալեզա թաղամասում[1]: Մարզադահլիճը փակվել է 2015 թվականի դեկտեմբերին:
Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել
Տարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2012 | Կարճամետրաժ ֆիլմերի 42-րդ փառատոն Ալկալա դե Էնարեսում | Տղամարդու լավագույն ելույթ | Ուրիշը (իսպ.՝ El otro) | Հաղթանակ |
2013 | Պամպլոնյան 14-րդ փառատոն | Լավագույն դերասան | Հաղթանակ | |
Կարճամետրաժ ֆիլմերի 25-րդ փառատոն Ագիլար դե Կամպոյում | Լավագուն գլխավոր դերասան | Հաղթանակ | ||
Կարճամետրաժ ֆիլմերի 12-րդ շաբաթ Կատակոմբում, Գոդելլա | Լավագուն գլխավոր դերասան | Հաղթանակ | ||
2014 | Կինեմատոգրաֆիական գրողների 65-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն հայտնություն | Ալակրանը սիրահարված է (իսպ.՝ Alacrán enamorado) | Առաջադրված |
Գոյայի 27-րդ մրցանակաբաշխություն | Առաջադրված | |||
Դերասանների միության 23-րդ մրցանակաբաշխություն | Հաղթանակ | |||
Կարճամետրաժ ֆիլմերի 2-րդ փառատոն Լա Կորունյայում | Լավագուն գլխավոր դերասան | Ուրիշը (իսպ.՝ El otro) | Հաղթանակ | |
Պալենսիայի 23-րդ միջազգային կինոփառատոն | Տղամարդու լավագույն ելույթ | Հաղթանակ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Gimnasio HK – Club de Fitness y boxeo, deportes de contacto, clases, cursos, todo en Madrid.»։ web.archive.org։ 2014-02-11։ Վերցված է 2020-04-08