Ալվարո Մորտե

իսպանացի դերասան

Ալվարո Անտոնիո Գարսիա (իսպ.՝ Álvaro Antonio García, փետրվարի 23, 1975(1975-02-23)[1], Ալխեսիրաս, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[1]), իսպանացի դերասան։ Կինոյում և հեռուստատեսությունում հայտնի է որպես Ալվարո Մորտե։ Առավել հայտնի է Antena 3 հեռուստաալիքի (հետո գնվել է Նեթֆլիքսի կողմից) թողարկած «Թղթե տունը» հեռուստասերիալում Սերխիոյի («Պրոֆեսոր») դերով։

Ալվարո Մորտե
Ծննդյան թիվ՝փետրվարի 23, 1975(1975-02-23)[1] (49 տարեկան)
Ծննդավայր՝Ալխեսիրաս, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[1]
Քաղաքացիություն՝ Իսպանիա[2]
Մասնագիտություն՝դերասան և գործարար
IMDb։ID 1486647

Կենսագրություն խմբագրել

Ալվարո Անտոնիո Գարսիան ծնվել և մեծացել է Իսպանիայի հարավում գտնվող Ալխեսիրաս քաղաքում։ Կարիերան փոքր դերի հեռուստատեսային դերով «Կենտրոնական հիվանդանոց» սերիալում, որից հետո նաև նկարահանվել է «25 հարկ», «Սերը հեղաշրջումների ժամանակ» և «Հին կամրջի առեղծվածը» հեռուստասերիալներում։ 2017 թվականին նկարահանվել է «Թղթե տունը» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Սերխիո պրոֆեսորի դերը։ Այդ դերի համար 2018 թվականին առաջադրվել է «Ֆերոս» մրցանակի[3]։ Սերիալն ի սկզբանե ցուցադրվել է Antena 3 ալիքում, սակայն համաշխարհային ճանաչում է ստացել Նեթֆլիքսի ձեռքբերումից հետո[4]։

Անձնական կյանք խմբագրել

Մորտեն տիրապետում է երկու լեզվի, նա խոսում է ինչպես իսպաներեն (իր մայրենի լեզուն), այնպես էլ անգլերեն։

Նա ամուսնացած է դիզայներ Բլանկա Քլեմենտեի հետ։ Նրանք ունեն 2 երեխա՝ Ջուլիետը և Լեոն։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2014 ս Սերը հեղաշրջումների ժամանակ Amar en tiempos revueltos Գաբրիել Արետա
2014-2017 ս Հին կամրջի առեղծվածը El secreto de Puente Viejo Լուկաս Մոլիներ
2017-ներկա ս Թղթե տունը La casa de papel Պրոֆեսոր
2018 ֆ Ամպրոպի ժամանակ Durante la tormenta Դեյվիդ Օրտիս
2019 ս Նավամատույց El embarcadero Օսկար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://rfm.sapo.pt/content/4184/quem-e-el-profesor
  2. https://metro.co.uk/2018/04/22/money-heist-plot-cast-watch-will-season-three-7487780/
  3. «Feroz Awards, ES (2018)».
  4. «La Casa de Papel season 3 spoilers: Alvaro Morte reveals surprise El Professor secret».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալվարո Մորտե» հոդվածին։