Էսթեր Ասեբո (իսպ.՝ Esther Acebo, հունվարի 19, 1983(1983-01-19), Մադրիդ, Իսպանիա)[1], իսպանացի դերասանուհի, լրագրող։ Որպես դերասանուհի՝ 2016 թվականին հայտնվել է Los encantados ֆիլմում, իսկ համաշխարհային ճանաչում է ստացել 2017 թվականից «Թղթե տունը» hեռուստասերիալում նկարահանվելու շնորհիվ։

Էսթեր Ասեբո
Ծննդյան թիվ՝հունվարի 19, 1983(1983-01-19) (41 տարեկան)
Ծննդավայր՝Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն՝ Իսպանիա
Մասնագիտություն՝դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի
IMDb։ID 4223458
estheracebo.es

Կենսագրություն խմբագրել

Էսթերը 2001-2005 թվականներին սովորել է Ֆիզիկական ակտիվություն և սպորտ՝ Կաստիլիա-Լա Մանչա համալսարանում (իսպ.՝ Universidad de Castilla-La Mancha)։ Ուսումը համատեղել է դերասանության դասերի հետ։ Նրա առաջին հնարավորությունը Kosmi Club մանկական ծրագիրը վարելն էր[2]։ Դրանից հետո նա դարձել է Movistar+ հեռուստաալիքի Non Stop People ծրագրի հաղորդավարը։

Նա շարունակում է աշխատել որպես դերասան, իր առաջնելույթը կատարել է Telecinco հեռուստաալիքի «Հրեշտակ կամ դև» հեռուստասերիալում։ Նրա մասնակցությամբ Ռիկարդո Դավիլայի Los Encantados (Հմայվածները) ֆիլմը հայտնվում է կինոթատրոններում, հրապարակվում է ինտերնետում[3]։

2017 թվականի մայիսի 2-ին տեղի է ունեցել «Թղթե տունը» հեռուստասերիալի պրեմիերան, որտեղ Էսթերը կատարում է Մոնիկա Գաստամբիդեի (Ստոկհոլմ) դերը, որը գլխավոր հերոսներից մեկն է[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Esther Acebo». ecartelera.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  2. «Entrevista con la actriz Esther Acebo». Unagi Magazine (իսպաներեն). 2016 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  3. Belalcázar, Clau. «'Los encantados', realidad o fantasía» (իսպաներեն). La Huella Digital. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  4. Such, Marina (2018 թ․ փետրվարի 1). «'La casa de papel' encuentra una segunda, y exitosa, vida en Netflix». Fuera de Series (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսթեր Ասեբո» հոդվածին։