Թեոֆիլո Կուբիլյաս
Թեոֆիլո Խուան Կուբիլյաս Արիսագան (իսպ.՝ Teófilo Juan Cubillas Arizaga; մարտի 8, 1949[1], Լիմա, Պերու), պերուացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ 1975 թվականի Ամերիկայի գավաթի հաղթող[2] և 1970, 1978 և 1982 թվականների աշխարհի առաջնությունների մասնակից[3]։ Պերուի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ[4], Հարավային Ամերիկայի 1972 թվականի լավագույն ֆուտբոլիստ, Ամերիկայի գավաթի 1975 թվականի լավագույն ֆուտբոլիստ[5], Պերուի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու, միակ պերուացին, որը խաղացել է աշխարհի երեք առաջնություններում։
Քաղաքացիությունը | Պերու | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 8, 1949[1] (75 տարեկան) | ||
Ծննդավայր | Լիմա, Պերու | ||
Հասակ | 173 սանտիմետր | ||
Քաշ | 71 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
Պարգևներ
| |||
|
Կենսագրություն
խմբագրելԿուբիլյասը ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուներից մեկն է (7-րդ տեղ)՝ երկու մրցաշարերում (1970 և 1978 թվականներին) ֆուտբոլիստը խփել է 10 գնդակ, դրանցից յուրաքանչյուրում 5-ական գոլ (նման ձեռքբերում, սակայն երկու մրցաշարերում անընդմեջ, կան միայն Միրոսլավ Կլոզեի և Թոմաս Մյուլերի ակտիվներում), նաև եղել է 1982 թվականի աշխարհի առաջնության մասնակից։ 1975 թվականին եղել է Ամերիկայի գավաթի հաղթող, Հարավային Ամերիկայի 1972 թվականի լավագույն ֆուտբոլիստ։
Կուբիլյասը երկու անգամ (1966, 1971) դարձել է Պերուի առաջնության լավագույն ռմբարկուն։ Եղել է Պերուի 1977 և 1978 թվականների չեմպիոն։ «Ալյանսա Լիմայի» (295 գոլ) և Պերուի հավաքականի պատմության մեծագույն ռմբարկուն է (45 գոլ՝ 117 խաղում, պաշտոնապես՝ 26 գոլ՝ 81 խաղում)։ Ընդգրկված է «ՖԻՖԱ 100»-ի ցուցակում։ Հարցման համաձայն՝ ըստ ՊՍՀՖՖ-ի քսաներորդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում զբաղեցնում է 48-րդ հորիզոնականը, իսկ Հարավային Ամերիկայում 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների շարքում՝ 17-րդը։
1985 թվականին Կուբիլյասն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան, սակայն այն բանից հետո, երբ 1987 թվականի դեկտեմբերին «Ալյանսայի» ամբողջ թիմը կործանվեց, վերսկսել է կարիերան, որպեսզի օգնի իր հարազատ ակումբին։
Ելույթների վիճակագրություն
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Ազգային գավաթ | Միջազգային գավաթներ | Ընդամենը | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
«Ալյանսա Լիմա» | 1966 | 23 | 19 | 0 | 0 | 0 | 0 | 23 | 19 |
1967 | 25 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 25 | 9 | |
1968 | 25 | 19 | 0 | 0 | 0 | 0 | 25 | 19 | |
1969 | 11 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 5 | |
1970 | 27 | 22 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 22 | |
1971 | 29 | 22 | 0 | 0 | 0 | 0 | 29 | 22 | |
1972 | 29 | 14 | 0 | 0 | 6 | 6 | 35 | 20 | |
Ընդամենը | 169 | 110 | 0 | 0 | 6 | 6 | 175 | 116 | |
«Բազել» | 1973/74 | 10 | 3 | 2 | 2 | 2 | 2 | 14 | 7 |
Ընդամենը | 10 | 3 | 2 | 2 | 2 | 2 | 14 | 7 | |
«Պորտու» | 1973/74 | 12 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 4 |
1974/75 | 30 | 9 | 4 | 4 | 4 | 2 | 38 | 15 | |
1975/76 | 29 | 28 | 6 | 4 | 4 | 4 | 39 | 36 | |
1976/77 | 14 | 7 | 3 | 2 | 2 | 1 | 19 | 10 | |
Ընդամենը | 85 | 48 | 13 | 10 | 10 | 7 | 108 | 65 | |
«Ալյանսա Լիմա» | 1977 | 32 | 23 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 23 |
1978 | 15 | 12 | 0 | 0 | 10 | 7 | 25 | 19 | |
1979 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 2 | 0 | |
Ընդամենը | 47 | 35 | 0 | 0 | 12 | 7 | 59 | 42 | |
«Ֆորտ Լոդերդեյլ Սթրայքերս» | 1979 | 32 | 16 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 16 |
1980 | 34 | 18 | 0 | 0 | 0 | 0 | 34 | 18 | |
1981 | 34 | 19 | 0 | 0 | 0 | 0 | 34 | 19 | |
1982 | 18 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 4 | |
1983 | 23 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 23 | 8 | |
Ընդամենը | 141 | 65 | 0 | 0 | 0 | 0 | 141 | 65 | |
«Ալյանսա Լիմա» | 1984 | 4 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 4 |
Ընդամենը | 4 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 4 | |
«Սաուտ Ֆլորիդա Սան» | 1985 | 6 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 3 |
Ընդամենը | 6 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 3 | |
«Ալյանսա Լիմա» | 1988 | 13 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 3 |
Ընդամենը | 13 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 3 | |
«Ֆորտ Լոդերդեյլ Սթրայքերս» | 1988 | 14 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 7 |
Ընդամենը | 14 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 7 | |
«Մայամի Շարքս» | 1989 | 19 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 9 |
Ընդամենը | 19 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 9 | |
Ընդհանուր | 508 | 287 | 15 | 12 | 30 | 22 | 553 | 321 |
Հավաքականում
խմբագրելԹեոֆիլո Կուբիլյասը Պերուի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 1968 թվականի հուլիսի 17-ին Բրազիլիայի հավաքականի հետ ընկերական խաղում, որն ավարտվել է 0:4 հաշվով պերուացիների պարտությամբ։ 1970 թվականին Կուբիլյասն առաջին անգամ մասնակցել է աշխարհի առաջնությանը, որտեղ մասնակցել է չորս հանդիպման և խփել է հինգ գոլ, ինչը նրան թույլ է տվել դառնալ առաջնության երրորդ ռմբարկու և մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացող։ 1975 թվականին Կուբիլյասը մասնակցել է իր հավաքականի համար հաղթական Ամերիկայի գավաթին։ 1978 թվականին Կուբիլյասը երկրորդ անգամ է մասնակցել աշխարհի առաջնությանը, որտեղ անցկացրել է վեց հանդիպում և կրկին խփել է հինգ գոլ։ 1982 թվականին Կուբիլյասը մեկնել է իր երրորդ և վերջին աշխարհի առաջնությանը, որտեղ նա մասնակցել է իր հավաքականի բոլոր երեք հանդիպումներին, սակայն չի կարողացել աչքի ընկնել խփած գոլերով, ընդ որում 1982 թվականի հունիսի 22-ին Լեհաստանի հավաքականի հետ խաղը, որտեղ պերուացիները պարտվել են 1:5 հաշվով, Կուբիլյասի համար եղել է վերջին խաղը հավաքականի կազմում։ Հավաքականի կազմում Թեոֆիլո Կուբիլյասը ունեցել է 81 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 26 գոլ[6]։ Կուբիլյասը մասնակցել է նաև 36 ոչ պաշտոնական խաղերի, որոնցում խփել է 19 գոլ։
Թեոֆիլո Կուբիլյասի հանդիպումներն ու գոլերը Պերուի հավաքականում | ||||
---|---|---|---|---|
№ | Հակառակորդ | Կաշիվ | Գոլեր | Մրցույթ |
1 | Բրազիլիա | 0:4 | - | Ընկերական խաղ |
2 | Արգենտինա | 2:2 | - | Ընկերական խաղ |
3 | Արգենտինա | 1:1 | - | Ընկերական խաղ |
4 | Մեքսիկա | 3:3 | - | Ընկերական խաղ |
5 | Բրազիլիա | 1:2 | - | Ընկերական խաղ |
6 | Բրազիլիա | 2:3 | - | Ընկերական խաղ |
7 | Կոլումբիա | 3:1 | 1 | Ընկերական խաղ |
8 | Սալվադոր | 4:1 | - | Ընկերական խաղ |
9 | Մեքսիկա | 1:0 | - | Ընկերական խաղ |
10 | Մեքսիկա | 0:3 | - | Ընկերական խաղ |
11 | Կոլումբիա | 1:1 | - | Ընկերական խաղ |
12 | Ուրուգվայ | 1:0 | - | Ընկերական խաղ |
13 | Պարագվայ | 2:1 | 2 | Ընկերական խաղ |
14 | Պարագվայ | 2:1 | - | Ընկերական խաղ |
15 | Արգենտինա | 1:0 | - | 1970 թվականի աշխարհի առաջնության ընտրական հանդիպում |
16 | Բոլիվիա | 1:2 | - | 1970 թվականի աշխարհի առաջնության ընտրական հանդիպում |
17 | Բոլիվիա | 3:0 | 1 | 1970 թվականի աշխարհի առաջնության ընտրական հանդիպում |
18 | Արգենտինա | 2:2 | - | 1970 թվականի աշխարհի առաջնության ընտրական հանդիպում |
19 | Չեխոսլովակիա | 0:2 | - | Ընկերական խաղ |
20 | Չեխոսլովակիա | 2:1 | 1 | Ընկերական խաղ |
21 | Ռումինիա | 1:1 | 1 | Ընկերական խաղ |
22 | ԽՍՀՄ | 0:0 | - | Ընկերական խաղ |
23 | ԽՍՀՄ | 0:2 | - | Ընկերական խաղ |
24 | Բուլղարիա | 5:3 | 1 | Ընկերական խաղ |
25 | Մեքսիկա | 0:1 | - | Ընկերական խաղ |
26 | Մեքսիկա | 1:0 | - | Ընկերական խաղ |
27 | Մեքսիկա | 1:3 | - | Ընկերական խաղ |
28 | Մեքսիկա | 3:3 | - | Ընկերական խաղ |
29 | Ուրուգվայ | 0:2 | - | Ընկերական խաղ |
30 | Բուլղարիա | 3:2 | 1 | 1970 թվականի աշխարհի առաջնություն |
31 | Մարոկկո | 3:0 | 2 | 1970 թվականի աշխարհի առաջնություն |
32 | Գերմանիա | 1:3 | 1 | 1970 թվականի աշխարհի առաջնություն |
33 | Բրազիլիա | 2:4 | 1 | 1970 թվականի աշխարհի առաջնություն |
34 | Պարագվայ | 0:0 | - | Ընկերական խաղ |
35 | Չիլի | 1:0 | - | Ընկերական խաղ |
36 | Պարագվայ | 0:2 | - | Ընկերական խաղ |
37 | Չիլի | 0:1 | - | Ընկերական խաղ |
38 | Կոլումբիա | 1:1 | - | Ընկերական խաղ |
39 | Մեքսիկա | 1:2 | 1 | Ընկերական խաղ |
40 | ԽՍՀՄ | 0:2 | - | Ընկերական խաղ |
41 | Ռումինիա | 2:2 | 1 | Ընկերական խաղ |
42 | Շոտլանդիա | 0:2 | - | Ընկերական խաղ |
43 | Նիդերլանդներ | 0:3 | - | Ընկերական խաղ |
44 | Մեքսիկա | 3:2 | - | Ընկերական խաղ |
45 | Արգենտինա | 0:2 | - | Ընկերական խաղ |
46 | Գվատեմալա | 5:1 | 2 | Ընկերական խաղ |
47 | Բոլիվիա | 2:0 | - | Ընկերական խաղ |
48 | Պարագվայ | 1:0 | - | Ընկերական խաղ |
49 | Պարագվայ | 1:1 | - | Ընկերական խաղ |
50 | Պանամա | 4:0 | 1 | Ընկերական խաղ |
51 | Չիլի | 2:0 | - | 1974 թվականի աշխարհի առաջնության ընտրական հանդիպում |
52 | Չիլի | 0:2 | - | 1974 թվականի աշխարհի առաջնության ընտրական հանդիպում |
53 | Բոլիվիա | 0:2 | - | Ընկերական խաղ |
54 | Պարագվայ | 2:0 | - | Ընկերական խաղ |
55 | Չիլի | 1:1 | - | 1975 թվականի Ամերիկայի գավաթ |
56 | Բոլիվիա | 1:0 | - | 1975 թվականի Ամերիկայի գավաթ |
57 | Չիլի | 3:1 | 1 | 1975 թվականի Ամերիկայի գավաթ |
58 | Բրազիլիա | 3:1 | 1 | 1975 թվականի Ամերիկայի գավաթ |
59 | Բրազիլիա | 0:2 | - | 1975 թվականի Ամերիկայի գավաթ |
60 | Կոլումբիա | 1:0 | - | 1975 թվականի Ամերիկայի գավաթ |
61 | Հունգարիա | 3:2 | - | Ընկերական խաղ |
62 | Էկվադոր | 1:1 | - | 1978 թվականի աշխարհի առաջնության ընտրական հանդիպում |
63 | Չիլի | 1:1 | - | 1978 թվականի աշխարհի առաջնության ընտրական հանդիպում |
64 | Բրազիլիա | 0:1 | - | 1978 թվականի աշխարհի առաջնության ընտրական հանդիպում |
65 | Բոլիվիա | 5:0 | 2 | 1978 թվականի աշխարհի առաջնության ընտրական հանդիպում |
66 | Արգենտինա | 1:2 | - | Ռամոն Կաստիլիայի Գավաթ |
67 | Արգենտինա | 1:3 | - | Ռամոն Կաստիլիայի Գավաթ |
68 | Մեքսիկա | 1:0 | - | Ընկերական խաղ |
69 | Չինաստան | 2:1 | - | Ընկերական խաղ |
70 | Բրազիլիա | 0:3 | - | Ընկերական խաղ |
71 | Շոտլանդիա | 3:1 | 2 | 1978 թվականի աշխարհի առաջնություն |
72 | Նիդերլանդներ | 0:0 | - | 1978 թվականի աշխարհի առաջնություն |
73 | Իրան | 4:1 | 3 | 1978 թվականի աշխարհի առաջնություն |
74 | Բրազիլիա | 0:3 | - | 1978 թվականի աշխարհի առաջնություն |
75 | Հունաստան | 0:1 | - | 1978 թվականի աշխարհի առաջնություն |
76 | Արգենտինա | 0:6 | - | 1978 թվականի աշխարհի առաջնություն |
77 | Կոլումբիա | 1:1 | - | 1982 թվականի աշխարհի առաջնության ընտրական հանդիպում |
78 | Ռումինիա | 2:0 | - | Ընկերական խաղ |
79 | Կամերուն | 0:0 | - | 1982 թվականի աշխարհի առաջնություն |
80 | Իտալիա | 1:1 | - | 1982 թվականի աշխարհի առաջնություն |
81 | Հունաստան | 1:5 | - | 1982 թվականի աշխարհի առաջնություն |
Ընդամենը։ 81 խաղ / 26 գոլ։ 32 հաղթանակ, 19 ոչ-ոքի, 30 պարտություն:
Ձեռքբերումներ
խմբագրելԹիմային
խմբագրել- Պերուի հավաքական
- Ամերիկայի Գավաթի Հաղթող։ 1975
- «Ալիանսա Լիմա»
- Պերուի Չեմպիոն (2)։ 1977, 1978
- Պերուի առաջնության արծաթե մեդալակիր։ 1971
- Պերուի առաջնության բրոնզե մեդալակիր (3)։ 1966, 1967, 1968
- «Պորտու»
- Պորտուգալիայի առաջնության արծաթե մեդալակիր։ 1975
- Պորտուգալիայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 1977
- Պորտուգալիայի Գավաթակիր։ 1977
Անձնական
խմբագրել- Տարվա ֆուտբոլիստ Հարավային Ամերիկայում։ 1972[7]
- Ամերիկայի գավաթի լավագույն ֆուտբոլիստ։ 1975
- Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդ (4)։ 1971, 1975, 1977, 1978
- Աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ 1970
- Քսաներորդ դարի լավագույն ֆուտբոլիստ ըստ ՊՍՀՖՖ-ի
- 48-րդ տեղը 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում ըստ ՊՍՀՖՖ-ի[8]
- Հարավային Ամերիկայի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում 17-րդ տեղն ըստ ՊՍՀՖՖ-ի[9]
- Լիբերտադորեսի գավաթի լավագույն ռմբարկու։ 1972 (6 գոլ)
- Պերուի առաջնության լավագույն ռմբարկուն (2)։ 1966 (19 գոլ), 1970 (22 գոլ)
- Պերուի հավաքականի լավագույն ռմբարկուն։ 26 գոլ
- Պերուի առաջնության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում 8-րդն է։ 152 գոլ
- Ընդգրկված է «ՖԻՖԱ 100»-ի ցանկում[10]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.national-football-teams.com/player/17389/Teofilo_Cubillas.html
- ↑ Copa América 1975
- ↑ Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- ↑ IFFHS' Players and Keepers of the Century for many countries
- ↑ Copa América Best Players
- ↑ rsssf.com
- ↑ South American Player of the Year 1972
- ↑ World — Player of the Century
- ↑ South America — Player of the Century
- ↑ FIFA 100
Արտաքին հղումներ
խմբագրել- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը «worldfootball.net» կայքում(գերմ.)
- Պերուի հավաքականի հանդիպումների վիճակագրությունը «rsssf.com» կայքում
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
- Կուբիլյասի պաշտոնական կայքը
- Կենսագրություն
- Պերույի լավագույն ֆուտբոլիստ
- հոդված «planetworldcup.com»-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոֆիլո Կուբիլյաս» հոդվածին։ |