Թեհրանի թեմ
Թեհրանի թեմ[1], Թեհրանի թեմը կազմավորվել է 1944 թվականին։ Առաջնորդանիստը Թեհրանի Սուրբ Սարգիս տաճար (1973 թվականից)։
Ընդգրկում է Իրանի մայրաքաղաք Թեհրանն իր շրջակայքով, Էրաքը, Համադանը, Մաշհադը, Գորգանը, Ռաշթը, Սարին, Բանդարե Անզալին, Ղազվինը։ Մինչև 1958 թվականը իրանահայ մյուս թեմերի նման ենթարկվել է Մայր աթոռ Սուրբ էջմիածնին, այնուհետև անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության տակ։
Պատմություն
խմբագրել1795 թվականին թեհրանահայերը հիմնել են Սուրբ Գևորգ մատուռը (1882 թվականից՝ Թեհրանի սուրբ Գևորգ եկեղեցի)։ 1798 թվականին, երբ Իրանի տարբեր շրջաններից տասնյակ հայ ընտանիքներ բնակեցվել են Թեհրանում, անհրաժեշտություն է դարձել նոր եկեղեցու կառուցումը։
1808 թվականին կառուցվել է Սուրբ Թադեոս-Բարդուդիմեոս եկեղեցին։ 1927 թվականին հիմնվել է Թեհրանի հայ կանանց եկեղեցասեր միությունը։ 1938-1945 թվականներին կառուցվել է Թեհրանի սուրբ Աստվածածին եկեղեցին (1944-1973 թվականներին՝ առաջնորդանիստ)։
1944 թվականին Թեհրանի համայնքն առանձնացելէ Իրանա-Հնղկաստանի թեմից և կազմել առանձին թեմ։ Թեմի անդրանիկ առաջնորդ է նշանակվել Վահան ծ. վրդ. Կոստանյանը (1944-1945 թվականներ), որին հաջորդել է Ռուբեն եպիսկոպոս Գրամբյանը (1945-1919 թվականներ)։ Թեմի կազմավորումից երեք տարի հետո ստեղծվել է թեմական խորհուրդ։ Վերջինիս և Հայ կանանց եկեղեցասեր միության միջոցներով կառուցվել է առաջնորդարանի շենքը։
1949 թվականին թեմական խորհրդի և թեմական պատգամավորական ժողովի կողմից ընտրված հանձնախումբը մշակել է թեմի կանոնադրությունը, որը վավերացվել է 1951 թվականին։ 1960-1999 թվականին Թեհրանի թեմը (արդեն որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմ) գլխավորել է Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանը որը միաժամանակ եղել է Իրանի միջեկեղեցական խորհրդի նախագահ։
Թեմն ունի իր կանոնադրությունը, որը վավերացվել է պետության կողմից։ Թեմի բարձրագույն օրենսդիր մարմինը թեմական պատգամավորական ժողովն է (ընտրվում է 4 տարով)։ Պատգամավորական ժալովն իր կազմից երկու տարով ընտրում է թեմական 249 Թեհրանի Սուրբ Գևորգ եկեղեցին խորհուրդ (9-13 անդամից բաղկացած), որը թեմի բարձրագույն գործադիր մարմինն է։ Ըսա թեմի կանոնադրության՝ թեմի առաջնորդին ընտրում է պատգամավորական ժողովք առանց պաշտոնավարության ժամկետ սահմանելու։
Թեմի բազմաթիվ եկեղեցիներից այսօր կանգնուն են 20-ը, որոնցից 8-ը՝ Թեհրանում։ Հնագույնները Սուրբ Գևորգ, Սուրբ Թադեոս-Բարդուղիմեոս եկեղեցիներն են։ Վերջին 35 տարիների ընթացքում կառուցվել են Սուրբ Թարգմանչաց, Սուրբ Սարգիս, Սրբոց Վարդանանց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Մինաս, Սուրբ Աստվածածին եկեղեցիները, Նոր Բուրաստան գերեզմանատան սուրբ Ստեփանոս և «Արարատ» մարզավանի սուրբ Խաչ մատուռները։
Իրանի Իսլամական Հանրապետության կրոնապետ-առաջնորդ Այաթոլլա Խամենեին ընդունել է իրանահայ համայնքի ներկայացուցիչներին՝ Թեհրանի թեմի առաջնորդ գերաշնորհ Արաակ արքեպիսկոպոս Մանուկյանի գլխավորությամբ (689) գյուղերում։
1942 թվականին հայերը Նամակերտ գյուղում հիմնել են գավառի առաջին հիվանդանոցը։ Զգալի թվով հայեր են ապրել նաև Փերիայի Քյարվանդ գավառակի Դովլաթաբադ (721) և Վերին Քլպեր (625) գյուղերում (17-րդ դարում դրանց թիվը 7-ն էր)։ 1946 թվականին Փերիայից շուրջ 2400 մարդ, իսկ Քյարվանդից՝ ողջ հայ բնակչությունը ներգաղթել են հայրենիք։
Ներգաղթը շարունակվել է նաև 1960 70-ական թվականներին, թեև մինչև 1980-ական թվականներին սկիզբը Փերիան մնացել է Իրանի հայաշատ շրջաններից մեկը (1965 թվականին՝ գավառի 17 գյուղերում ապրում էին 12365, իսկ 1967 թվակականին՝ 10288 հայ)։ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հեաո ստեղծված տնտեսական և քաղաքական իրավիճակի հետևանքով գավառը հայաթափվել է։ Ներկայումս 24 գյուղից մնացել է միայն Բոլորանը՝ իր մի քանի հայ ընտանիքներով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.