Սուրբ Մինաս եկեղեցի (Թեհրան)
Սուրբ Մինաս , հայ առաքելական եկեղեցի Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսութհան Թեհրանի թեմին։ Գտնվում է Թեհրանի Վանաք քաղաքամասում (որտեղ և Արարատ մարզադաշտը), Ղալէյէ Արամանէ փողոցի Քելիսա փակուղում[4]։
Սուրբ Մինաս եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Շրջան 3[2][1] |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի[3] |
Թեմ | Թեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[2][1] |
Նվիրված | Մինաս Եգիպտացի[1][3] |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | քաջարական ճարտարապետություն[1] |
Կառուցման ավարտ | 1875 |
9,5 մետր[1][3] | |
Երկարություն | 17 մետր[1][3] |
Լայնություն | 9,5 մետր[1][3] |
Գմբեթ | 1 հատ |
Շինանյութ | adobe?[1][3], աղյուս[1][3], plaster?[1][3] և փայտ[1][3] |
![]() | |
![]() | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մինաս եկեղեցի (այլ կիրառումներ)
Պատմություն խմբագրել
19-րդ դարում Չհարմահալի հայերի մի մասը տեղափոխվում է Թեհրան և բնակեցվում Վանք գյուղում։ Առաջին մատուռն այստեղ կառուցվել է 1856 թվականին։ Սուրբ Մինաս եկեղեցին կառուցվել է 1875 թվականին, երբ Վանքն առանձին հայաբնակ գյուղ էր և Թեհրանի կազմի մեջ չէր մտնում։ Մինչ այդ տեղի հայ բնակիչները՝ թվով 1200 հոգի, հարկադրված էին կրոնական արարողություններին մասնակցելու համար հասնել մայրաքաղաք Թեհրան[5]։
Եկեղեցու բակում կան 19-րդ դարին թվագրվող գերեզմանաքարեր, որոնք պատկանում են գյուղի բնակիչներին։ Բացի հայերից, նրանց մեջ կան ռուսներ և անգլիացիներ։ Ժամանակաին գերեզմանատան մի մասը գտնվում էր մոտակա բլրի վրա, որի տեղում 1987 թվականին կառուցվել է Արարատ մարզավանի սուրբ Խաչ մատուռը։ Դրա ճարտարապետն էր Արարատ մարզադաշտի հեղինակ Ռոստոմ Ոսկանյանը (1932-2013), որը մատուռը կառուցել է տվել ի հիշատակ Իրան-իրաքյան պատերազմում (1980-88) զոհված հայ զինվորների[6]։
Ճարտարապետություն խմբագրել
Շինությունը կառուցված է աղյուսով ու կավով։ Պատերը ներսից գաջված են, դրսից՝ պատված գեղեցիկ աղյուսե շրջանակներով։ Կառույցն ուղղանկյուն է՝ արևելքից արևմուտք ձգվող 17 մետր երկարությամբ եւ 6,5 մետր լայնությամբ։ Առաստաղը հենված է վեց սյուների վրա[7]։
Եկեղեցին ունի լուսամուտներ երեք կողմերում, նաև երկու մուտք արևմտյան ու հարավային կողմերում։ Այդտեղ վեր է խոյանում մի փոքր զանգակատուն։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրութհուններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 https://iranarchpedia.ir/entry/19929
- ↑ 2,0 2,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 http://www.tehranprelacy.com/farsi/tehran-churches-fa/1922-2018080905
- ↑ Թեհրանի Սուրբ Մինաս եկեղեցի
- ↑ «Իրանի հայկական դպրոցները»։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-28-ին։ Վերցված է 2019-05-04
- ↑ Holy Cross Chapel – An unexpected icon, this church brings Armenian-Iranians together. Brownbook – An Urban Guide to the Middle East, issue 62 — The Brutalist Architecture in Tehran. Plus Memar Magazine Archives. March – April 2017.
- ↑ «Ուխտի օր Սուրբ Մինաս եկեղեցու»։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-16-ին։ Վերցված է 2020-01-05