Սուրբ Ստեփանոս մատուռ

հայկական մատուռ Թեհրանում

Սուրբ Ստեփանոս, հայ առաքելական եկեղեցու մատուռ Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին։ Գտնվում է հայկական նոր գերեզմանատան՝ «Նոր Բուրաստանի» տարածքում[1]։

Սուրբ Ստեփանոս մատուռ
Հիմնական տվյալներ
Տեսակմատուռ
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԹեհրան
ԹեմԹեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ճարտարապետական տիպկենտրոնագմբեթ
Կառուցման ավարտ1974
Գմբեթ1 հատ
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

Թեհրանում հայերը հաստատվել են հաստատել 18-րդ դարի կեսերից, իսկ հաջորդ դարավերջին այնտեղ բնակվում էր մոտ հազար հայ։ Նրանք կառուցում են երկու եկեղեցի՝ սուրբ Գևորգ (մատուռ՝ 1795, եկեղեցի՝ 1884) և սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս (1808)։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հայ բնակչությունն անցավ երեք հազարը՝ կազմելով քաղաքի բնակչության շուրջ մեկուկես տոկոսը[2]։ Կառուցվում է Դուլաբի գերեզմանատունը՝ կից մատուռով։ Այն բաղկացած էր հինգ բաժիններից՝ հայ առաքելականներ, հայ կաթոլիկներ, ուղղափառներ, բողոքականներ և Հռոմի կաթոլիկներ[3]։ Թեև պարսիկներն այն կոչում են «հայկական գերեզմանատուն», այստեղ թաղված են նաև այլազգի քրիստոնյաներ։

Երկրորդ աշխարհամարտից հետո Թեհրան են տեղափոխվում տասնյակ հազարավոր հայեր՝ Իրանի տարբեր գավառներից ու քաղաքներից, անհրաժեշտություն է ստեղծվում կառուցել նոր գերեզմանատուն։ Սուրբ Սարգիս մայր տաճարի կառուցումից հետո՝ 1973 թվականին, պետության կողմից հայոց թեմին է տրամադրվում 20 հեկտար տարածությամբ հողատարածք՝ Թեհրանի 15-րդ շրջանի Խավարան քաղաքամասում[4]։ Նույն թվականին «Նոր Բուրաստան» գերեզմանատանն օծվում և 1974 թվականին բացվում է սուրբ Ստեփանոս մատուռը[5]։ Այն կառուցվել էր Ժորժ Հովհաննեսովի բարերարությամբ, ի հիշատակ իր ծնողների՝ Ստեփանոսի և Մարիամի։ Մատուռն օգտագործվում է թաղման եկեղեցու կարգի համար։ Շինությունը և գերեզմանատունը մաքրվել և կարգի են բերվել 2016 թվականին[6]։

Նոր Բուրաստանում ամփոփված են ավելի քան 20,000 հայ ննջեցեալներ, որոնցից 52 հոգին նահատակվել են իսլամական հեղափոխության և Իրան-Իրաքյան պատերազմի տարիներին։

Ճարտարապետություն խմբագրել

Մատուռը չափերով փոքր է, ունի շուրջ 16,20 մետր երկարություն և 13,10 մետր լայնություն[4]։ Կառույցը երեսպատված է մարմարով, ներսում դրված է Աստվածամոր պատկերը Հիսուսի հետ։ Մատուռի փոքր չափսերի պատճառով սուրբ Ստեփանոսի տոնը նշվել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ[7], սուրբ Թարգմանչաց[8] և այլ եկեղեցիներում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թեհրանի թեմական խորհուրդ
  2. Աստղիկ Հակոբյան, Իրանահայ համայնքի ժողովրդագրական տեղաշարժերը (1920–1945)
  3. Deutsche Welle‎. «Իրանի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին վտանգված է»
  4. 4,0 4,1 «ԱԿՆԱՐԿ - Նոր Բուրաստան գերեզմանատան Ս. Ստեփանոս մատուռ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  5. Շահեն Հակոբյան,Թեհրանի Հայկական եկեղեցիները
  6. Շինարարական աշխատանքներ Թեհրանի հայոց «Նոր Բուրաստան» գերեզմանատնում
  7. Հանդիսաւոր ս. պատարագ՝ Ս. Ստեփանոս Նախավկայի տօնի առիթով
  8. «Սարկաւագութեան տօնը Թեհրանում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.