Արտակ արքեպիսկոպոս Մանուկյան
Արտակ արքեպիսկոպոս Մանուկյան (հունվարի 22, 1931[1], Բեյրութ, Լիբանան - հոկտեմբերի 15, 1999[2][1], Թեհրան, Իրան), հոգևոր առաջնորդ։
Արտակ արքեպիսկոպոս Մանուկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 22, 1931[1] |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Մահացել է | հոկտեմբերի 15, 1999[2][1] (68 տարեկան) |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Լոզանի համալսարան |
Կրթություն և պաշտոնավարություն
խմբագրելԱրտակ արքեպիսկոպոս Մանուկյանը ծնվել է Բեյրութում։ Ավարտել է Կիլիկիայի դպրեվանքը և Լոզանի համալսարանի աստվածաբանական բաժինը։ 1959 թվականին նշանակվել է Թեհրանի հայոց թեմի հոգևոր առաջնորդ։ Պաշտոնավարության տարիներին, Թեհրանի մեջ կառուցել է« Ս. Թարգմանչաց»,« Ս. Գրիգոր»,« Ս. Սարգիս»,« Ռաշթում»,« Ս. Մեսրոպ» եկեղեցիները, ինչպես նաև Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի շենքը։
Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանը Թեհրանի համալսարանում մի քանի տարի դասավանդել է հայոց լեզու և գրականություն։
Երկեր
խմբագրելՀեղինակ է 34 գիտական, կրոնական և պատմական գիրքերի, որոնց մի մասը թարգմանվել են պարսկերեն և անգլերեն։ Նրա հեղինակած գրքերից են՝ «Հայ Եկեղեցու տօները», «Ստուեր», «Լոյս», «Ջրի Դերը Կրօնական Արարողութիւններում», «Մի Քարի Յուշերից», «Երկու Բեւեռ», «Մշակոյթ Եւ Կրօն», իսկ բանաստեղծական հավաքածուներից՝ ՝ «Արեւը՝ Գիշերում», «Արտացոլում Գնդի Մէջ» և այլն։ Հեղինակել է նաև կրոնական դպրոցական գրքեր։
Արտակ արքեպիսկոպոս Մանուկյան մահացել է 1999 թվականին, Թեհրանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- Ժանետ Տ Լազարյան (2012). Լիա Իվանեան (ed.). Իրանահայոց Հանրագիտարան. Երեկան: ՎՄՎ ՊՐԻՆՏ. ISBN 978-9939-60-154-0.