Բանդարե Անզալի
Բանդարե Անզալի կամ Էնզելի (պարսկերեն՝ بندرانزلی), քաղաք Իրանի տարածքում՝ Կասպից ծովի ափին։ Վարչականորեն գտնվում է Գիլանի նահանգի Բանդարե Անզալիի գավառում, հանդիսանում է նաև համանուն շրջանի կենտրոնը։ Նախքան իսլամական հեղափոխությունը՝ 1935 թվականից սկսած, հայտնի էր որպես «Բանդարե Փահլավի»[1]` իշխող Փահլավիների արքայատոհմի (1925-1979) անունով։
Քաղաք | ||
---|---|---|
Բանդարե Անզալի | ||
պարսկերեն՝ بندرانزلی | ||
![]() Քաղաքային բուլվար | ||
Երկիր | ![]() | |
Օսթան | Գիլանի նահանգ | |
Շահրեսթան | Բանդարե Անզալիի գավառ | |
Բախշ | Բանդարե Անզալիի շրջան | |
ԲԾՄ | −20 մետր | |
Կլիմայի տեսակ | բարեխառն ցամաքային | |
Պաշտոնական լեզու | գիլակի, պարսկերեն | |
Բնակչություն | 144 664 մարդ (2011) | |
Ազգային կազմ | գիլանցիներ | |
Ժամային գոտի | UTC+3.30, ամառը UTC+4.3 | |
Հեռախոսային կոդ | 0181 | |
Պաշտոնական կայք | anzali.ir(պարս.) | |
| ||
Բանդարե Անզալին Իրանի կարևորագույն քաղաքներից մեկն է՝ զբոսաշրջության, տնտեսության և սպորտի տեսանկյունից։ Տեսարժան վայրերից է «մանարե» ժամացույցի աշտարակը, բուլվարը, Անզալիի խորշը, Իրանի ամենամեծ ակվարիումը[2]։ Քաղաքում կա նաև հայկական եկեղեցի՝ կառուցված 1855 թվականին[3]։ Թեհրանի հայոց թեմը պարբերաբար կազմակերպում է ուխտագնացություն՝ դեպի Ռաշթ և Անզալի[4]։
Աշխարհագրություն խմբագրել
Բանդարե Անզալին կառուցված է Սեֆիդ գետի դելտայում՝ Կասպից ծովի ափին՝ Գիլանի նահանգում։ Գտնվում է վարչական միավորի կենտրոն Ռաշթ քաղաքից 45 կմ հյուսիս։ Նավահանգստից ոչ հեռու Անզալիի խորշն է, իսկ հարավում անտառապատ Ալբորզի լեռնային համակարգը։
Կլիման խոնավ միջերկրածովյան է, շոգ ամառներով (առավելագույնը՝ 37 °C) և մեղմ ձմեռներով (նվազագույնը՝ -7 °C): Անձրևային օրերի թիվն անցնում է 110-ը[5]։
Բանդարե Անզալին դեռ նախորդ դարից հայտնի էր որպես խավիարի արտադրության կենտրոն։ 21-րդ դարի սկզբին սև և կարմիր խավիարի արտադրությունը մշակվել է Ֆինանսների նախարարության վերահսկողության ներքո՝ իրանական ձկնորսական ընկերության միջոցով։ Բուծում են հսկայական թառափներ, որոնց մեջ հանդիպում են մինչև 3 մետր երկարությամբ 100 կիլոգրամ զանգվածով հսկաներ։
Պատմություն խմբագրել
Բանդարե Անզալին եղել է Կասպից ծովի հարավային ափերին առաջին և ամենամեծ նավահանգիստը։ 19-րդ դարում այն աշխույժ առևտուր էր կատարում Ռուսական կայսրության քաղաքների հետ։ Այստեղ, բացի բնիկ բնակչությունից, հաստատվել են նաև հայեր, ազարիներ, պարսիկներ, թալիշներ։ Քաղաքը չի կորցրել իր նշանակությունը մինչև այժմ՝ կապ հանդիսանալով Ղազախստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի հետ[6]։ Երկաթուղիներով ու բարձրակարգ ավտոխճուղիներով այն կապված է Պարսից ծոցի ափին գտնվող մեկ այլ նավահանգստի՝ Բանդար Աբբասի հետ, որով էժան առևտրային միջանցք է բացում վերոնշյալ երկրների համար՝ դուրս գալու դեպի Հնդկական օվկիանոս[7]։
1919 թվականին, «սպիտակների» գեներալ Անտոն Դենիկինի տասնհինգ նավեր ապաստան են գտնում այստեղ։ Սակայն հաջորդ տարի՝ մայիսի 18-ին Անզալիի վրա հարձակվել է Կարմիր բանակի՝ 12 նավերից բաղկացած մի նավատորմ, հաղթել բրիտանական կայազորին և գրավելով «սպիտակների» նավերը[8]։ Նավահանգիստում կառուցված քաղաքապետարանը, Միան Փոշթե պալատը և այլ շինություններ տեղի գլխավոր տեսարժան վայրերն են։
Տես նաև խմբագրել
- Էնզելի, հայկական պար
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Bandar-e Anzali can be found at GEOnet Names Server, at this link, by opening the Advanced Search box, entering "-3055109" in the "Unique Feature Id" form, and clicking on "Search Database".
- ↑ Իրանի ամենամեծ ակվարիումը Անզալի նավահանգստում
- ↑ Անզալիի Ս. Աստւածածին եկեղեցին(չաշխատող հղում)
- ↑ «Ուխտագնացություն դեպի Ռաշթ և Անզալի»։ Արխիվացված է օրիգինալից 2022-07-07-ին։ Վերցված է 2020-01-05
- ↑ «سال رونق تولید»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-28-ին։ Վերցված է 2019-05-29
- ↑ Իրան է ժամանում Ռուսաստանի մերձվոլգյան քաղաքների պատվիրակությունը
- ↑ Ռուսաստանը, Հնդկաստանը և Իրանը Սուեզի ջրանցքին այլընտրանք կստեղծեն
- ↑ A Peace to End All Peace, David Fromkin, 1989, pp.458-459.