Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Թեհրան)

հայկական եկեղեցի Թեհրանում

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, հայ առաքելական եկեղեցի Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին։ Գտնվում է Մաջիդիե քաղաքամասի Շահիդ Հոմայի (2-րդ 16 մետրանոց) պողոտայի Ջամշիդ Ռոյան փողոցում[1]։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունDistrict 8?
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԹեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
ԱնվանվածԳրիգոր Լուսավորիչ
Ճարտարապետական տիպխաչաձև
Կառուցման ավարտ1983
Գմբեթ1 հատ
Քարտեզ
Քարտեզ
 Saint Gregory the Illuminator Armenian Apostolic Church (Tehran) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

1974 թվականին Մաջիդիե թաղամասի հայ բնակչությունը դրամ է հանգանակել՝ այդ թաղամասում եկեղեցի կառուցելու նպատակով հողատարածք ձեռք բերելու կապակցությամբ։ Եկեղեցու կառուցման նպատակով ներկայացւած 18 նախագծերից ընտրվեց երիտասարդ ճարտարապետ Ժիրայր Սիմոնյանի նախագիծը, որն ի կատար ածվեց Գրիգոր Մելիքյանի հովանավորությամբ՝ իսլամական հեղափոխությունից հետո[2]։ 1983 թվականի հունվարի 14-ին եկեղեցին օծվեց Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանի ձեռամբ[3]։

Ճարտարապետություն խմբագրել

Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու հատակագիծը և գմբեթի մասշտաբները նման են Էջմիածնի սուրբ Հռիփսիմե տաճարին։ Շինությունը երեսպատված է ցեմենտով, հենասյուները երկաթ-բետոնից ու աղյուսից են։ Սանդուխքը քարից է։ Մուտքի հատվածում վեր է խոյանում բարձր խաչ, որից ցած գտնվում են եկեղեցու զանգերը։ Կառույցի ներսում լույսը թափանցում է ոչ միայն հորիզոնի ուղղությամբ պատերի, այլև անկյունագծերի ներսում դրված լուսամուտներից։ Գմբեթը լուսավոր է և ունի 12 պատուհան։ Ներսում կան աստվածաշնչյան թեմայով նկարներ։ Բակում կա հայոց ցեղասանության հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող[4]։

Եկեղեցու կառուցվել է շատ ամուր. այն կարող է կայուն մնալ մինչև անգամ 10 բալանոց երկրաշարժի դեպքում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թեհրանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի
  2. «کلیسای گریگور لوساووریچ مقدس ؛ کلیسای ناشناخته ی تهران». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  3. کلیسای گریگور لوساووریچ مقدس
  4. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ֆեյսբուքյան էջ