Սուրբ Գևորգ եկեղեցի (Թեհրան)
Սուրբ Գևորգ, հայ առաքելական եկեղեցի Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին։ Գտնվում է Հանիֆնեժադ պողոտայի Վահդաթ Էսլամի (նախկին Դառվազէ Ղազվին) հրապարակին կից Ղավամ օլ-Դոլէ շուկայի Քելիսա փողոցում[3]։
Սուրբ Գևորգ եկեղեցի | |
---|---|
Եկեղեցու գմբեթներ | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Շրջան 12 |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի[1] |
Թեմ | Թեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[2] |
Անվանված | Սուրբ Գևորգ |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | քաջարական ճարտարապետություն |
Կառուցման ավարտ | 1884 |
Գմբեթ | 2 հատ |
Շինանյութ | աղյուս և շինարարական շաղախ |
Saint George Church (Tehran) Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրելՀայերը Թեհրանում սկսել են հաստատվել այն ժամանակ, երբ այն դարձել է Իրանի մայրաքաղաքը՝ փոխարինելով Սպահանին։ Աղա-Մահմեդ խան Ղաջարի 1795 թվականին Կովկաս կատարած արշավանքների ժամանակ Արցախից հայեր են գերեվարվել և բնակեցվել Թեհրանում։ Ավանդության համաձայն, սկզբում հայ բնակչության հոգևոր կարիքները հոգալու համար կառուցվել է փոքր մատուռ, թաղում բնակվող հայերի միջոցներով։ Այն դարձել է Թեհրանում կառուցված հայկական առաջին կրոնական կառույցը[4]։ Նոր Ջուղայից և Թավրիզից մի խումբ հայ արհեստավորներ գաղթում են Թեհրան և բնակություն հաստատում Դարվազէ Ղազվին թաղամասում[5]։
1871 թվականին մատուռի հարևանությամբ բացվել է դպրոց[6]։ Փոքր մատուռի տեղում 1884 թվականին կառուցվում է ներկայիս եկեղեցին[7]:Թեհրանում ընդունված է սուրբ Գևորգի տոնին ուխտի գալիս այստեղ։
Սուրբ Գևորգ եկեղեցու բակում կառուցվել է ծերանոց, որը կառավարում է Թեհրանի թեմական խորհրդին ենթակա «Հայ կանանց բարեգործական ընկերությունը»[8]։
Ճարտարապետություն
խմբագրելՇինությունն ամբողջությամբ կառուցվել է աղյուսից, պատերը ներսից գաջված են։ Եկեղեցու հատակագիծն ուղղանկիւն է, որի երկար կողմը ձգւում է արևելքից արեւմուտք։ Խորանը գտնվում է եկեղեցու արևելյան կողմում, մուտքերը երկուսն են՝ հյուսիսում և հարավում։ Գմբեթներն ունեն բազմաթիվ լուսանցքներ, հիմնված են երկշարք չորս սյուների վրա։ Եկեղեցու արտաքին պատերին և զանգակատան աշտարակի վրա կան մի քանի տապանաքարեր։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Պարսկերեն Վիքիպեդիա (перс.) — 2003.
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ کتاب ارمنیان ایران، نویسنده:آندرانیک هویان، صفحههای (۱۱۱ تا ۱۵۷) انتشارات:مرکز بینالمللی گفتگوی تمدنها با همکاری انتشارات هرمس، تاریخ:۱۳۸۰، شابک:۲-۰۰۷-۳۶۳-۹۶۴
- ↑ «ՀՀ սփյուռքի նախարարի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Janet D. Lazarian. Encyclopedia of Iranian Armenians. Hirmand Publication, Second Edition: 2009.
- ↑ «Թեհրանի թեմ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Թեհրանի Սուրբ Գէորգ եկեղեցի
- ↑ «Վահան Բայբուրդյան, Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.