Նամակերտ
գյուղ Իրանում
Նամակերտ, հայաբնակ գյուղ Իրանում, Սպահան նահանգի Փերիա (Ֆերեյդան) գավառում։
Հիմնել են Հայաստանից բռնի գաղթեցված հայերը 1604-ին։ 1946-ին Նամակերտից Սովետական Հայաստան են ներգաղթել 34 ընտանիք (207 շունչ)։ 1970-ին գյուղն ուներ 154 տուն հայ բնակիչ։ Զբաղվում են երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կա երեք եկեղեցի (Ս․ Ամենափրկիչ, Ս․ Թադևոս և Ս․ Գրիգոր), որտեղ պահվում են ձեռագիր ավետարաններ։ Գործում են երկսեռ դպրոց, հիվանդանոց, բաղնիք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 175)։ |