Սուրբ Աստվածածին եկեղեցի (Թեհրան)

հայկական եկեղեցի Թեհրանում

Սուրբ Աստվածածին, հայ առաքելական եկեղեցի Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին։ Գտնվում է Մասուդե-Սաադ և Միրզա Քուչաք խան փողոցների միջև։ Թեհրանի 20-րդ դարի առաջին հայկական եկեղեցին է[5]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Եկեղեցու արտաքին տեսք
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՇրջան 12[4][2]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի[3][1]
ԹեմԹեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Հիմնական ամսաթվերը1938[2][3][1]
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[4][2]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին[2][3][1]
ՃարտարապետՆիկոլայ Մարկով[1]
Ճարտարապետական տիպբազիլիկա
Ճարտարապետական ոճՊահլավական ճարտարապետություն[2]
Կառուցման ավարտ1945
Հիմնադրված1938[2][3][1]
Գմբեթ2 հատ
Շինանյութքար[1] և շինարարական շաղախ[1]
Քարտեզ
Քարտեզ
 Saint Mary Armenian Church (Tehran) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Պատմություն

խմբագրել

Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանությունից (1915-18), ապա Հայաստանի առաջին հանրապետության խորհրդայնացումից (1920-21) հետո մոտ 50 հազար հայ է ապաստան գտել Իրանում՝ հիմնականում Թավրիզում և մայրաքաղաք Թեհրանում։ 1937 թվականի ապրիլի 17-ին տեղի ունեցավ հայ ճարտարապետների հանդիպում, և Արցախից Թեհրան տեղափոխված ճարտարապետ Նիկոլայ Լաուրին խնդրեց տրամադրել 60 հազար թուման՝ նոր եկեղեցի կառուցելու համար։ Շինարարական աշխատանքները սկսվեցին 1938 թվականի ապրիլի 17-ին՝ մեծ թվով հայերի և հոգևորականների մասնակցությամբ։ 1939 թվականին Նիկոլայ Լաուրին մահացավ, և իր աշխատանքը շարունակեց Թբիլիսիից Իրան տեղափոխված ռուս ճարտարապետ Նիկոլայ Մարկովը։ Եկեղեցու կառուցումը հովանավորեց Ռոման Իսայանը՝ 100.000 թուման։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1945 թվականին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա-ն օծում է նորակառույց սուրբ Աստվածածին եկեղեցին[6], քանի որ մայր աթոռ սուրբ Էջմիածինը կաթողիկոս չուներ։ Նոր կազմավորվող Թեհրանի թեմի եպիսկոպոսը իր պաշտոնական նստավայրն է դարձնում սուրբ Աստվածածինը՝ Թավրիզի (Ատրպատականի հայոց) թեմի նմանությամբ։ 1970 թվականին հոգևոր առաջնորդը տեղափոխվում է նորակառույց սուրբ Սարգիս մայր տաճար։

2002 թվականի Փետրվարի 13-ին եկեղեցին գրանցվել է Մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության կողմից. գրանցման համարը 7237[7]։

Ճարտարապետություն

խմբագրել

Եկեղեցու բնօրինակ նախագիծը չի պահպանվել, բայց ակնհայտ է, որ եկեղեցու ճարտարապետները ոգեշնչվել են 7-10-րդ դարերի հայկական եկեղեցիների ճարտարապետությամբ։ Շինությունը կառուցված է գորշ բազալտ քարից, ունի 32.5 մ × 19.8 մ չափեր և զբաղեցնում է շուրջ 550 քառակուսի մետր տարածք։ Ինչպես մյուս հայկական եկեղեցիների նման, այն ունի խաչի ձև և նրա խորանը գտնվում է արևելքում։ Եկեղեցին ունի երկու գմբեթ։ Հիմնական մուտքը արևմտյան կողմում է։

Հողատարածքներից մեկը հատկացվել է Արտակ Մանուկյան արքեպիսկոպոսի թանգարանին։ Այն բացվել է 2000 թվականին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի կողմից։ Այստեղ ցուցադրվում են Իրանի հայկական եկեղեցիների որոշ պատկերներ, եկեղեցական արարողություններում օգտագործվող պարագաներ, կրոնական ձեռագրեր և ավանդական հայկական կանացի հագուստ։ Թանգարանում ունի նաև որոշ փաստաթղթեր և Արդակ Մանուկյանի անձնական ունեցվածքը, ինչպես նաև հայ արվեստագետների կատարած աշխատանքները։ Արտակ Մանուկյանը իրանցի արքեպիսկոպոսն էր Իրանի իսլամական հեղափոխությունից հետո։ Նա 1999 թվականին մահացել է Թեհրանում։

Բակում դրված է Եփրեմ խանի կիսանդրին, որի հեղինակն է իրանահայ քանդակագործ Լիլիթ Տերյանը[8]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://alikonline.ir/news/community/item/28815
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 https://iranarchpedia.ir/entry/22486
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://alikonline.ir/news/social/item/27014
  4. 4,0 4,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  5. Յովիկ Մինասեան (Yovik Minasian). ԱՄԵԱԿ - Ռոման Բաղդանի Իսայեան (1889-1966) Արխիվացված 2020-11-01 Wayback Machine, Ս. Աստւածածին եկեղեցու օծման 70-ամեակի առթիւ) [AHEAK - Roman Baghlan Isayan Isayev (1889-1966), On the Occasion of the 70th Anniversary of the Consecration of St. Astvatsatsin Church]. Alik (Ալիք) online, 5 September 2015.
  6. ویکتور دانیل، بیژن شافعی و سهراب سروشیانی، معماری نیکلای مارکُف (تهران: ۱۳۸۲) [Victor Daniel, Bijan Shafei and Sohrab Sarshiani, Nikolai Markov’s Architecture. Tehran: 2003.]
  7. «Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցու 70-ամեակի տօնահանդէսը՝ «Կոմիտաս» սրահում. Alik (Ալիք) online, 24 November 2015». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  8. Մահացել է Իրանի քանդակագործության մայրը՝ Լիլիթ Տերյանը