Ծնվել է 1914 թվականի հունիսի 7-ին։ Գրական գործունեությունն սկսել է 1935 թվականից։ Գրել է անգլերեն և ուրդու լեզուներով։ Բեմադրել է «Ուղևոր» (1953, խորհրդային շրջանի թարգմանությամբ՝ «Գանգա»), «Մուննա» (1954), «Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ» (1958, խորհրդային կինեմատոգրաֆիստների հետ), «11 հազար աղջիկ» (1963) և այլ կինոնկարներ։ Գրել է «Թափառաշրջիկ» (1951), «Պարոն 420» (1955) և այլ ֆիլմերի սցենարներ, «Հեղափոխություն» (1954), «Չորս սիրտ, չորս ճանապարհ» (1959) վեպերը և այլն։ Աբբասը խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ է (1958)։ Մահացել է 1987 թ-ի մայիսի 31-ին Բոմբեյ քաղաքում, Հնդկաստան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 16)։