Պարոն 420
Պարոն 420 (հինդի` श्री ४२०, Shree 420), հնդկական կինոնկար, որը նկարահանվել է 1955 թվականին՝ Ռաջ Կապուրի կողմից։ Ֆիլմից ստացված եկամուտը կազմել է երկու կրոր (20 միլիոն) և մինչև Մեհբուբ Խանի «Մայր Հնդկաստան» (1957 թ.) կինոնկարի թողարկումը, երկու տարի անընդմեջ համարվել է հնդկական ամենաշահութաբեր ֆիլմը։
Պարոն 420 հինդի՝ श्री ४२० | |
---|---|
Երկիր | Հնդկաստան |
Ժանր | դրամա, կինոկատակերգություն և ռոմանտիկ ֆիլմ |
Թվական | սեպտեմբերի 6, 1955[1] |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Ռաջ Կապուր[2] |
Պրոդյուսեր | Ռաջ Կապուր |
Սցենարի հեղինակ | Խոջա Ահմադ Աբբաս |
Դերակատարներ | Ռաջ Կապուր, Նարգիս, Nadira?, Lalita Pawar?, Shailendra? և Iftekhar? |
Օպերատոր | Ռադխու Կարմակար |
Երաժշտություն | Շանկար Ջայկիշան |
Մոնտաժ | Ջ. Ջ. Մաեկար |
Պատմվածքի վայր | Մումբայ |
Կինոընկերություն | R. K. Films |
Տևողություն | 164 րոպե |
Shree 420 Վիքիպահեստում |
Կինոնկարի անվանումը հղում է կատարում հնդկական քրեական օրենսգրքի 420 հոդվածին, որը պատիժ էր սահմանում գողության և խարդախության համար։ Արդյունքում «պարոն 420» մականունը, որպես ստորացուցիչ անվանում, տրվում էր գողերին և խարդախներին։ Ֆիլմն արժանացել է Հնդկաստանի ազգային կինոմրցանակին` որպես հինդի լեզվով նկարահանված լավագույն ֆիլմ։
Սյուժեն խմբագրել
Ֆիլմում պատմվում է աղքատ երիտասարդի` Ռաջի մասին, ով ոտքով գալիս է Բոմբեյ, որպեսզի արդար աշխատանքով վաստակի իր օրվա հացը։ Սակայն նա շուտով հասկանում է, որ արդար ճանապարհով հաջողության հասնել չի կարող։ Արդյունքում, նա հարստանալու միակ ուղին գտնում է խարդախության ճանապարհով։ Այնուամենայնիվ, դա նրան երջանկություն չի բերում, քանի որ շուտով կորցնում է ընկերներին և իր սիրեցյալին։ Այդ կորուստը նրա համար շատ մեծ էր և Ռաջը հնարավորություն է գտնում դրությունը շտկելու։
Դերերը խմբագրել
Դերակատար | Կերպար |
---|---|
Ռաջ Կապուր | Ռանբիր Ռաջ |
Նարգիս | Վիդյա |
Նադիրա | Մայա |
Լալիտա Պավար | Գանգա Մաի |
Իֆտեկհար | ոստիկանության տեսուչ |
Հարի Շիվդասանի | Ֆիլաչանդ |
Նկարահանող խումբ խմբագրել
Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Ռաջ Կապուր | ռեժիսոր, պրոդյուսեր |
Խոջա Ահմադ Աբբաս և Վ. Պ. Սաթհե | սցենարիստ |
Ռադհու Կարմակար | օպերատոր |
Շանկար Սինգհ և Ջայկիշան Դայաբհայ Պանչալ | կոմպոզիտոր |
Երգերը խմբագրել
Թիվ | Երգի անվանումը | Երգիչները | Տևողությունը |
---|---|---|---|
1 | Dil Ka Haal Sune Dilwaala | Մաննա Դեյ | 5:36 |
2 | Eechak Dana Beechak Dana | Լատա Մանգեշկար, Մուկեշ | 5:08 |
3 | Mera Juta Hai Japani | Մուկեշ | 4:33 |
4 | Mudh Mudh Ke Na Dekh | Աշա Բհոսլե, Մաննա Դեյ | 6:34 |
5 | O Janewale | Լատա Մանգեշկար | 2:20 |
6 | Pyaar Huwa Ikraar Huwa | Լատա Մանգեշկար, Մաննա Դեյ | 4:22 |
7 | Ramaiya Vastavaiya | Մոհամեդ Ռաֆի, Լատա Մանգեշկար, Մուկեշ | 6:10 |
8 | Sham Gayi Raat Aayi | Լատա Մանգեշկար | 4:00 |
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարոն 420» հոդվածին։ |