Թամար Ցիցիշվիլի
Թամար Իոսիֆի Ցիցիշվիլի (վրաց.՝ თამარ ციციშვილი, հունվարի 19, 1908 կամ դեկտեմբերի 19, 1908[1], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 1, 1988[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի վրացի խորհրդային դերասանուհի։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1981)։
![]() վրաց.՝ თამარ იოსების ასული ციციშვილი | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 19, 1908 կամ դեկտեմբերի 19, 1908[1] |
Ծննդավայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 1, 1988[1] |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | վրացի |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ակտիվ շրջան | 1936-1987 |
Ժանրեր | դրամա մելոդրամա կատակերգություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԹամար Ցիցիշվիլին ծնվել է 1908 թվականի դեկտեմբերի 19-ին Օդեսայում։ 1929 թվականին ավարտել է Թբիլիսիի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է թանգարանում։ Հայտնի արվեստագետ, պատմության ու վանքերի արձանագրությունների վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ Ռենե Շմերլինգի հետ շրջել է Վրաստանի տարբեր գավառներում, պատճենել եկեղեցիների որմնանկարներ։
Կինոյում Թամար Ցիցիշվիլին սկսել է նկարահանվել 1936 թվականին։ Պատահաբար նրան հանդիպել է Սիկո Դոլիձեն և առաջարկել նկարահանվել ֆիլմում։ «Դարիկո» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո Թամար Ցիցիշվիլին ձեռք է բերել մեծ ճանաչում։ Ֆիլմը կինոթատրոններում ցուցադրվում էր վեց ամիս։ Արդյունքում Թամար Ցիցիշվիլին տարվում է կինոյով և որոշում դառնալ դերասանուհի։ 1937 թվականին Մասնակցել է Մոսկվայում վրացական արվեստի տասնօրյակին։ Պարել է Պաչկորիայի անսամբլում, որ ներկայացնում էր Արևմտյան Վրաստանը։ Պետության ղեկավարների հանդիպման ժամանակ ծանոթացել է Իոսիֆ Ստալինի, Լավրենտի Բերիայի, Մոլոտովի հետ։ Հետագայում Մոսկվայում ևս մի քանի անգամ հանդիպել է Ստալինի հետ։ Վերջինս անձամբ Թամար Ցիցիշվիլուն նվիրել է ժամացույց՝ «От ЦИК» («Կենտրոնական գործադիր կոմիտեից») մակագրությամբ[2]։
1950-1959 թվականներին Թամար Ցիցիշվիլին խաղացել է Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնում։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1936 – Դարիկո – Դարիկո
- 1936 – Կաջեթի (կարճամետրաժ) – Նեստանի
- 1939 – Ուշացած փեսացու – Մարո
- 1940 – Ընկերություն– Թամար
- 1947 – Բանաստեղծի օրորոցայինը – իշխանուհի Եկատերինա I
- 1948 – Քեթո և Կոտե – Տեկլե, իշխան Լևանի քույրը
- 1949 – Երջանիկ հանդիպում – Ելենե
- 1954 – Ճպուռ – Թամար, Շոթայի մայրը
- 1956 – Բաշի Աչուկ – էպիզոդ
- 1958 – Երկու ընտանիք – Դարեջան, մանկատան տնօրեն
- 1961 – Ինգուրի ափերին – էպիզոդ
- 1968 – Տարիել Գոլուա – Մտվարիսա
- 1969 – Վարպետաց վարպետի աջը
- 1973 – Լուսնի առևանգումը
- 1973 – Աշնան տաք արև
- 1977 – Սինեմա– իշխանուհի
- 1981 – Առողջ եղիր, սիրելիս – Նինա Վասիլևնա
- 1981 – Գաղտնիք
- 1984 – Սուրամի բերդի լեգենդը
- 1984 – Զղջում – Մարիամ
- 1985 – Պատկերներ քաղաքի կյանքից (կարճամետրաժ)
- 1985 – Մինչ կանցնի աշնանային անձրևը
- 1986 – Ռոբինզոնադա, կամ իմ անգլիացի պապը – էպիզոդ
- 1986 – Սև ծիծեռնակ (կարճամետրաժ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ Тамара Цицишвили
Գրականություն
խմբագրել- Кино: Энциклопедический словарь/Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др.- М.: Сов. энциклопедия, 1987.