Դարիկո (վրաց.՝ დარიკო), 1936 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ։ Պրեմիերան կայացել է 1937 թվականի հունվարի 13-ին[1]։

Դարիկո
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1936
Լեզուռուսերեն և վրացերեն
ՌեժիսորՍեմյոն Դոլիձե
Սցենարի հեղինակՍեմյոն Դոլիձե
ԴերակատարներԹամար Ցիցիշվիլի
ԵրաժշտությունԻոնա Տուսկիա

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է կալվածատերերի դեմ գյուղացիների ապստամբության մասին։

Հարուստ Դրոիձեն փորձում է խլել այրի Բաբալեին պատկանող հողամասը։ Այդ նպատակով նա Սիմոնին՝ Բաբալեի որդուն, մեղադրում է հողի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը կեղծելու մեջ։ Սիմոնին ձերբակալում են։ Սիմոնին ու նրա մորը հանում են իրենց տնից և դատապարտում աքսորի Հյուսիս։ Հարուստ Դրոիձեի որդին փորձում է բռնաբարել Դարիկոյին՝ Սիմոնի կնոջը, և Դարիկոն, պաշտպանելով իր պատիվը, սպանում է նրան։ Դարիկոն լքում է գյուղը և ապաստանում անտառում՝ զինված գյուղացիների մոտ, ովքեր տեղի բնակիչներին պաշտպանում են կազակների հարձակումներից։ Սիմոնը, ում հաջողվում է փախչել բանտից, միանում է իր կնոջը։

Դերերում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դարիկո» ֆիլմը kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներ խմբագրել