Ճպուռ (վրացերեն՝ ჭრიჭინა), 1954 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական կատակերգություն։ Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է Մարիկա Բարաթաշվիլու «Մարինե» պիեսը[1]: Ֆիլմը թողարկվել է երկու տարբերակով՝ վրացերեն և ռուսերեն։ Ռուսերեն տարբերակի պրեմիերան կայացել է 1954 թվականի դեկտեմբերի 27-ին։ Ֆիլմում իրենց առաջին դերերն են կատարել Գեորգի Գեգեճկորին ու Ռամազ Չխիկվաձեն:

Picto infobox cinema.png
Ճպուռ
վրացերեն՝ ჭრიჭინა
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ժանրկատակերգություն
Թվական1954
Լեզուվրացերեն
ռուսերեն
ՌեժիսորՍեմյոն Դոլիձե
Լևան Խոտիվարի
ՊրոդյուսերԼևան Խոտիվարի
Մարիկա Բարաթաշվիլի
Սցենարի հեղինակԹամարա Լոբովա
ԴերակատարներԼեյլա Աբաշիձե
Ցեցիլիա Ցուցունավա
Թամար Աբաշիձե
Ալեքսանդր Օմիաձե
ՕպերատորTamara Lobova? և Դմիտրի Ֆելդման
ԵրաժշտությունՍուլխան Ցինցաձե
ՆկարիչներԼևան Շենգելայա
ԿինոընկերությունՎրացֆիլմ
Տևողություն98 րոպե

ՍյուժեԽմբագրել

Սիրո սրտաշարժ ու միաժամանակ, զվարճալի պատմություն է։ Կենսուրախ, բարեսիրտ Մարինեն՝ երազանքներով տարված ու հնարամիտ մի աղջիկ, սիրահարվում է երիտասարդ մի տղայի՝ Շոթային, ով ճարտարապետ է Թբիլիսիից։ Ֆիլմում բազմիցս թյուրիմացություններ են տեղի ունենում այն պատճառով, որ նույն գյուղում բնակվում են նույն անունը կրող երկու աղջիկներ՝ երկու Մարինե Գեորգիի Փարաձեներ։ Սակայն նրանցից մեկը շրջանի լավագույն թեյաբույծն է, իսկ մյուսը միջնակարգ դպրոցի թեթևամիտ շրջանավարտ, ում իր ուրախ բնավորության համար կոչել են Ճպուռ:

ԴերերումԽմբագրել

Մյուս դերասանները նշված են որպես էպիզոդիկ դերերով հանդես եկողներ

  • Էմանուիլ Ապխաիձե
  • Լեո Բաքրաձե
  • Միխայիլ Սուլթանիշվիլի (տիտրերում՝ Ի. Սուլթանիշվիլի)
  • Յակով Տրիպոլսկի
  • Մերաբ Խինիկաձե
  • Ն. Չխեիձե

Տիտրերում նշված չեն՝

Թամարա Տուշիշվիլի, Գեորգի Գելովանի, Իրինա Մաղալաշվիլի, Կարաման Մգելաձե, Իվան Գվինչիձե:

Նկարահանող անձնակազմԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 8. Дебитор - Евкалипт. 1972. 592 стр., илл.: 22 л. илл. и карт. 1 карта-вкл.

Արտաքին հղումներԽմբագրել