Զղջում (վրաց.՝ მონანიება, ռուս.՝ Покаяние), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որ նկարահանվել է 1984 թվականին ռեժիսոր Թենգիզ Աբուլաձեի կողմից դեռ ԽՍՀՄ-ում վերակառուցման սկսումից առաջ։ Էկրան է բարձրացել 1987 թվականի հունվարին։

Զղջում
վրաց.՝ მონანიება և ռուս.՝ Покаяние
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա[1]
Թվական1984
Լեզուվրացերեն
ՌեժիսորԹենգիզ Աբուլաձե[1]
Սցենարի հեղինակՆանա Ջանելիձե և Թենգիզ Աբուլաձե[2]
ԴերակատարներԱվթանդիլ Մախարաձե[3]
ՕպերատորՄիխայիլ Ագրանովիչ
Պատմվածքի վայրՎրաստան
ԿինոընկերությունՎրացֆիլմ
Տևողություն153 րոպե

1987 թվականին ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է գրան-պրիի[4], իսկ 1988 թվականին հաղթել է «Նիկա» մրցանակաբաշխության վեց անվանակարգերում, այդ թվում նաև որպես Լավագույն ֆիլմ։

Ռեժիսորական եռագրության երրորդ ֆիլմն է («Աղաչանք» - «Ցանկությունների ծառ» - «Զղջում»)։

Սյուժե խմբագրել

Քաղաքում թաղում են նրա նախկին ղեկավար Վառլամ Արավիձեին։ Սակայն առավոտյան Արավիձեի դին գտնում են նրա որդու տան առաջ։ Եվ դա կրկնվում է օրեր շարունակ։ Պարզվում է, որ շքեղ թաղման ժամանակ ոչ բոլորն են տխուր։

Մի գիշերը Վառլամ Արավիձեի գերեզմանի մոտ հսկողություն է կատարվում, որին մասնակցում է նաև նրա թոռը՝ Թոռնիկեն։ Երբ անհայտ մեկը մոտենում է գերեզմանին, որպեսզի հերթական անգամ հանի դին, Թոռնիկեն կրակում է նրա վրա ու վիրավորում։ Պարզվում է, որ անհայտ գերեզմանափորը Քեթևան Բարաթելի անունով մի կին է։ Դատարանում նա ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը և այն, թե ինչ դեր է ունեցել Վառլամ Արավիձեն իր հարազատների կործանման գործում։

Երբ Քեթևանն ութ տարեկան է եղել, քաղաքում իշխանության գլուխ է անցել Վառլամ Արավիձեն, որը կեղծ մատնությամբ ձերբակալել է Քեթևանի նկարիչ հորը, իսկ հետո նաև նրա մորը՝ Նինոյին։ Հետագայում բացահայտվում է, որ Վառլամ Արավիձեի ղեկավարության տարիներին քաղաքում մասսայաբար տեղի են ունեցել քաղաքական բռնաճնշումներ, որոնց զոհ են դարձել մեծ թվով անմեղ մարդիկ։

Խորապես ազդվելով այդ դեպքերից ու իր հոր՝ Ավել Արավիձեի անտարբերությունից, ով փորձում էր արդարացնել Վառլամ Արավիձեի գործողությունները, Թոռնիկեն ինքնասպանություն է գործում։ Դրանից հետո Ավել Արավիձեն ինքն է գերեզմանից հանում հոր դին ու ցած նետում ժայռից։

Դերերում խմբագրել

Փաստեր խմբագրել

  • Ֆիլմում օգտագործվել են Արվո Պյարտի (Tabula rasa), Բեթհովենի, Վերդիի, Դեբյուսիի, Արամ Խաչատրյանի երաժշտություններից։
  • Ֆիլմում հնչում է Վիլյամ Շեքսպիրի 66-րդ սոնետը։
  • Նախապես ֆիլմի գլխավոր դերերից մեկում նկարահանվել է Գերման Կոբախիձեն։ Սակայն այն բանից հետո, երբ Կոբախիձեն 1983 թվականի նոյեմբերին մասնակցել է Ту-134 ինքնաթիռի գրավման փորձին, նրա մասնակցությամբ տեսարանները վերանկարահանվել են։ Նոր տարբերակում Թոռնիկեի դերում հանդես է եկել Մերաբ Նինիձեն։
  • Գերանների տեսարանը, ըստ Թենգիզ Աբուլաձեի, նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա. «Սիբիրից Չոխատաուր է եկել գերաններ բարձած գնացք։ Դրանց վրա եղել են գրություններ վրացերենով։ Ասում են, թե ոմանք գտել են իրենց հարազատ քաղբանտարկյալների անունները։ Այդ պատմությունն այնպես էր տպվել հիշողությանս մեջ, որ ես այն պետք է ներկայացնեի ֆիլմում»[5]։
  • Ֆիլմը ռուսերեն է թարգմանել ու հնչյունավորել վրացի բանաստեղծ Միխեիլ Կվլիվիձեն[6][7]։

Գրաքննություն խմբագրել

Ֆիլմի օպերատոր Միխեիլ Ագրանովիչը հիշում է, որ Էդուարդ Շևարդնաձեն փորձել է արգելել ֆիլմը։ Այն բանից հետո, երբ 1985 թվականի ամռանը Շեվարդնաձեն դարձել է քաղբյուրոյի անդամ և տեղափոխվել է Մոսկվա, հավաքվել են ֆիլմի պատճենված օրինակները։ «Գնում էին բնակարանները խուզարկության, առգրավում էին տեսանյութերը, և այդ սանձարձակությունը շարունակվել է կես տարի կամ ավելի, մինչև չի միջամտել Կինեմատոգրաֆիստների միությունը։ Հետո Ռեզո Չխեիձեն ֆիլմի պատճենը տարել է Մոսկվա՝ Էլեմ Կլիմովի մոտ, և նա կարողացել է վճռել ֆիլմի ճակատագիրը ավելի բարձր ատյաններում...»[8]:

Քաղվածք խմբագրել

– Այս ճանապարհը վա՞նք է տանում։
– Սա Վառլամի ճանապարհն է։ Այս ճանապարհը չի տանում դեպի վանք։
– Այդ դեպքում ինչի՞ համար է այն։ Ո՞ւմ է պետք ճանապարհը, եթե այն չի հասցնում վանքի մոտ։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակ Անվանակարգ Ներկայացված Արդյունք
Ոսկե գլոբուս Լավագույն օտարալեզու ֆիլմ Առաջադրված
Կաննի կինոփառատոն Ժյուրիի գրան-պրի Թենգիզ Աբուլաձե Հաղթանակ
Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակ Թենգիզ Աբուլաձե Հաղթանակ
Էկումենիկ ժյուրիի մրցանակ Թենգիզ Աբուլաձե Հաղթանակ
Ոսկե արմավենու ճյուղ Թենգիզ Աբուլաձե Առաջադրված
Չիկագոյի միջազգային կինոփաատոն Լավագույն դերասան Ավթադիլ Մախարաձե Հաղթանակ
Նիկա Լավագույն դերասան Ավթադիլ Մախարաձե Հաղթանակ
Լավագույն կինոգործիչ Միխեիլ Ագրանովիչ Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Թենգիզ Աբուլաձե Հաղթանակ
Լավագույն ֆիլմ Թենգիզ Աբուլաձե Հաղթանակ
Լավագույն բեմադրող նկարիչ Գիորգի Միքելաձե Հաղթանակ
Լավագույն սցենար Թենգիզ Աբուլաձե, Նանա Ջանելիձե, Ռեզո Կվեսելավա Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0093754/
  2. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. http://stopklatka.pl/film/pokuta
  4. «Jury's Special Grand Prix Unanimité, 1987». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  5. «Покаяние» Тенгиза Абуладзе: грузинский фильм в советском контексте
  6. Эй вы там, наверху!.. «Российская газета», 19.04.2003
  7. «Сайт Михаила Квливидзе». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  8. Раззаков Ф. Антипатриоты рвутся к реваншу // Индустрия предательства или кино, взорвавшее СССР. — М.: Алгоритм, 2013.

Արտաքին հղումներ խմբագրել