Բացել գլխավոր ցանկը

Էռնստ Հոֆման Թեոդոր Ամադեուս (գերմ.՝ Ernst Theodor Amadeus Hoffmann, հունվարի 24, 1776(1776-01-24)[1][2][3][4][5][6][7][8][9][9][10][11][12][13][14][15][16], Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն[17][3][4][5] - հունիսի 25, 1822(1822-06-25)[1][2][4][5][6][7], Բեռլին, Գերմանական միություն[17]), ռոմանտիզմի ուղղությանը պատկանող գերմանացի գրող, երգահան, բեմանկարիչ, երաժշտական քննադատ, նկարիչ։ Հայտնի է գրոտեսկով, սուր հումորով ու երգիծանքով հագեցած ֆանտաստիկական նովելներով, որոնցից շատերն այսօր էլ ժողովրդականություն են վայելում ոչ միայն գերմանալեզու երկրներում («Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը»[18], «Պստիկ Ցախեսը» և այլն)։ Նվազ ճանաչված է որպես երգահան, թեև նրա «Ունդինա» օպերայի առաջին բեմադրությունը 1816 թ. հաջողություն է ունեցել։

Էռնստ Հոֆման
գերմ.՝ Ernst Theodor Amadeus Hoffmann
E. T. A. Hoffmann, autorretrato.jpg
Ծնվել էհունվարի 24, 1776(1776-01-24)[1][2][3][4][5][6][7][8][9][9][10][11][12][13][14][15][16]
ԾննդավայրՔյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն[17][3][4][5]
Վախճանվել էհունիսի 25, 1822(1822-06-25)[1][2][4][5][6][7] (46 տարեկանում)
Վախճանի վայրԲեռլին, Գերմանական միություն[17]
Գրական անունE. T. A. Hoffmann
Մասնագիտությունկոմպոզիտոր, դատավոր, ծաղրանկարիչ, նկարիչ, մանկագիր, գրող, դիրիժոր, սցենարիստ, գիտաֆանստաստիկ գրող, վիպասան, երաժշտական քննադատ և նկարիչ
Լեզուգերմաներեն[2]
Ազգությունգերմանացի
ՔաղաքացիությունFlag of Prussia (1892-1918).svg Պրուսիայի թագավորություն
ԿրթությունՔյոնիգսբերգի համալսարան
Ժանրերօպերա և պատմվածք
Գրական ուղղություններռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներՈւնդինա, The Devil's Elixirs, Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը, Mademoiselle de Scuderi, The Sandman, The Golden Pot և Master flea
Ստեղծագործությունների ցանկE. T. A. Hoffmann bibliography
Hoffmann Signature.gif
E. T. A. Hoffmann Վիքիպահեստում

ՍտեղծագործություններԽմբագրել

Հոֆմանի «Ասպետ Գլյակը» (1809), «Յոհան Կրայսլերի, խմբավարի երաժշտական տառապանքները» (1810), «Դոն Ժուան» (1813) նովելները հետագայում ամփոփվել են «Ֆանտազիաներ՝ Կալլոյի ոգով» ժողովածուի մեջ։ «Ոսկե կճուճ» (1814) վիպակում աշխարհը պատկերված է երկու պլանով՝ իրական ու ֆանտաստիկ։ «Սատանայի էլիքսիրը» (1815-1816) վեպում իրականությունը ներկայացվում է որպես գերբնական չար ուժերի տարերք։ Հոֆմանը գրել է նաև «Թատրոնի մի դիրեկտորի զարմանալի տառապանքները» (1819), «Գիշերային պատմվածքներ» (մաս 1-2, 1817), «Սերապիոն եղբայրներ» (1-4, 1819-1821), «Լվերի տիրակալը» (1822) և այլ գործեր։ Վարշավայում, որտեղ ծառայել է որպես պալատական խորհրդատու (1804-1807), կազմակերպել է ֆիլհարմոնիկ ընկերություն, սիմֆոնիկ նվագախումբ։ 1807-1813 թվականներին որպես դիրիժոր, կոմպոզիտոր և բեմանկարիչ աշխատել է Բեռլինի, Բամբերգի, Լայպցիգի և Դրեզդենի թատրոններում։

Հոֆմանը ռոմանտիկական երաժշտական գեղագիտության հիմնադիրներից է։ Հեղինակել է Գերմանիայի առաջիև ռոմանտիկական «Ունդինա» (1813) օպերան, սիմֆոնիաներ, «Ավրորա» օպերան, խմբերգեր, կամերային երկեր, երաժշտագիտական հոդվածներ։ Նրա շատ երկերի հիման վրա ստեղծվել են երաժշտական ստեղծագործություններ (Դելիբի «Կոպելիա» և Չայկովսկու «Շելկունչիկ» բալետը), ազդեցությունն են կրել Վեբերը, Շումանը, Վագները, բանաստեղծական կերպարները մարմնավորվել են Շամանի («Կրայսլերիանա»), Վագների («Թռչող հոլանդացին»), Ադանի («Ժիզել»), Դելիբի («Կոպելիա») և այլոց երկերում։ Հոֆմանն ազդել է Էդգար Ալան Պոյի և Հովարդ Լաֆկրաֆտի ստեղծագործության վրա։ Նա Ժակ Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» (1881) և Լաչչետիի «Հոֆման» (1912) օպերաների հերոսն է։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118552465 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 J. G. R. Hoffmann, Ernst Theodor Wilhelm // 1911 Encyclopædia Britannica — 11 — New York City: 1911. — Vol. 13. — ISBN 0-671-76747-X
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Ѳ. Н. М. Гоффманъ // Энциклопедический лексиконСПб.: 1838. — Т. 15. — С. 51–53.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Muncker F. Hoffmann, Ernst (Dichter) // Allgemeine Deutsche BiographieL: 1880. — Vol. 12. — S. 575–583.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Ernst Theodor Wilhelm Hoffmann
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Ernst Theodor Amedeus Hoffmann — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  8. 8,0 8,1 SNAC — 2010.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Internet Broadway Database — 2000.
  10. 10,0 10,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  11. 11,0 11,1 International Music Score Library Project — 2006.
  12. 12,0 12,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  13. 13,0 13,1 Babelio
  14. 14,0 14,1 NooSFere
  15. 15,0 15,1 filmportal.de — 2005.
  16. 16,0 16,1 BD Gest'
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 Гофман Эрнст Теодор Амадей // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1972. — Т. 7 : Гоголь — Дебит. — С. 189–190.
  18. թարգմանվել է հայերեն` Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը: Հեքիաթ-վիպակ / Է.Թ.Ա. Հոֆման; Թարգմ.՝ Է. Մակարյան; Նկ.՝ Ե. Սադովնիկովա. - Երևան: Արևիկ, 1988. - 62 էջ։

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 594