Էրին Հիթերթոն (Էրին Հիթերթոն Բաբլի, անգլ.՝ Erin Heatherton, մարտի 4, 1989(1989-03-04)[1], Skokie, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[1]), ամերիկացի մոդել և դերասանուհի։ Հայտնի է կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող Victoria's Secret ընկերությունից՝ որպես մոդել։

Էրին Հիթերթոն
Դիմանկար
Ծնվել էմարտի 4, 1989(1989-03-04)[1] (35 տարեկան)
ԾննդավայրSkokie, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնհուդայականություն
ԿրթությունNiles North High School?
Մասնագիտությունբնորդ և դերասանուհի
 Erin Heatherton Վիքիպահեստում

Վաղ կյանքը խմբագրել

Հիթերթոնը ծնվել և մեծացել է ԱՄՆԻլինոյս նահանգի Սկոկի ավանում, Լաուրայի և Մարկ Բաբլիի ընտանիքում[2][3]։ Նրա ընտանիքի անդամները հրեաներ են։ Նա հաճախել է Solomon Schechter Day դպրոցը, նաև Niles North ավագ դպրոցը[2][4][5][6]։

Կարիերա խմբագրել

Հիթերթոնին հայտնաբերել և ասպարեզ է բերել Էյրի Թեյլորը[7][8], մինչ ընկերոջ հետ հանգստանում էր Մայամիի Հարավային լողափում։ 17 տարեկան հասակում Հիթերթոնը տեղափոխվել է Նյու Յորք և պայմանագիր է կապել Marilyn Agency-ի հետ։ 2006 թ․ սեպտեմբերին նա սկսել է իր կարիերան Նյու Յորքում Դայանա վոն Ֆուրսենբերգի հետ միասին։ Համագործակցել է Պրադա, Ստելա ՄաքՔարթնի, Շանել, Թոմի Հելֆայգեր, Մարք Ջեյքոբս, Ջեյսոն Վու, Կարոլինա Էռերա, Մայքլ Քորս, Քրիստիան Լաքրոյ, Լակոստ, Վալենտինո, Օսկար դե լա Ռենտա, Զաք Փոզեն, Dolce & Gabbana, Մոսկինո, L.A.M.B., Էլի Սաաբ, Կարմեն Մարկ Վոլվո, Դերեկ Լամ, Էտրո, Այզեք Միզրահի և այլ մոդելավորողների ու ընկերությունների հետ[9]։ Նա հայտնվել է նորաձևության մասին բազմաթիվ ամսագրերի շապիկներին, որոնցից են «D», «Grazia», «Velvet», «Elle Czech», «Elle Russia», «Elle France», «Elle Serbia», «Beauty in Vogue», «Rush», «Flair Austria», «Muse» և այլն[9]։ Victoria's Secretից հայտնի Քենդիս Սվեյնփոլի, Լինդսեյ Էլինգսոնի, Լիլի Օլդրիջի և այլ մոդելների հետ միասին հայտնվել է տարբեր երկրներում տպագրվող «GQ» ամսագրերի շապիկներին, որոնցից են «British GQ», «GQ Mexico», «GQ Spain», «GQ Germany», «GQ Russia», «GQ Romania» և «GQ China», ինչպես նաև «British Elle», «Interview», «Italian D», «Numero», «V», «Italian Marie Claire», «Harper's Bazaar»[9]։ Հիթերթոնը ցուցադրվեց որպես մոդել Victoria's Secret-ի կայքում։ 2008 թ․ նա արդեն մասնակցում էր Victoria's Secret-ի նորաձևության ցուցադրություններին։ Հիթերթոնը պաշտոնապես պայմանագիր է կնքել՝ որպես Victoria’s Secret-ի հրեշտակ, սակայն այն գործել է մինչև 2013 թվականը։ Նա հայտնվել է բրենդների մի քանի գովազդներում և եղել է առանձնահատուկ մոդել շատ բրենդային կազմակերպությունների համար։

2007 թ․ սեպտեմբերին Հիթերթոնը Elle.com-ի քասթինգի ղեկավար Դագլաս Փիրեթի ընտրությամբ նոր աղջիկների մրցաշրջանում ճանաչվել է լավագույններից մեկը։

2011 թ․ դեկտեմբերից մինչև 2012 թ․ հոկտեմբեր նա հանդիպել է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ։

2013 թ․ դեկտեմբերին նա Models.com-ի թոփ 25 ամենասեքսուալ մոդելների ցանկում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը[10]։ Նույն թվականին հայտարարվեց, որ Հիթերթոնը լքել է Marilyn Agency-ն և պայմանագիր կնքել IMG մոդելային գործակալության հետ[11]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ
2013 Լիգան Մարզիչ Քրոուլի Եթերաշրջան 5, սերիա 11
2013 Համադասարանցիները 2 Ջինջեր (գլխավոր չերլիդեր) Ավարտված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 "From sneakers to 6-inch heels" October 22, 2006, Chicago Tribune
  3. «Mann, Adele E». 2005 թ․ հուլիսի 10.
  4. "Skokie native Erin Heatherton modeling for Victoria’s Secret" Sun Times
  5. https://web.archive.org/web/20140512213043/http://www.elle.com.au/pop-culture/elle-interview/2014/1/victorias-secret-angel-erin-heatherton-interview/. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. «Erin Heatherton's inside scoop on life as a Victoria's Secret Angel - SPLASH». Chicago Sun-Times. 2012 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  7. «NEW KDHamptons Lifestyle Diary: Surfing Model Maker Arri Taylor». KDHamptons. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
  8. «Erin Heatherton». ArriTaylor. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Erin Heatherton profile». New York Magazine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 2-ին.
  10. «MODELS.com's Top Sexiest Models». Models.com. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
  11. «Erin Heatherton Signs With IMG Models». Wwd.com. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրին Հիթերթոն» հոդվածին։