Էլի Սաաբ (արաբ․՝ إيلي صعب‎‎, ծնվել է՝ 4 հուլիսի, 1964), երբեմն ճանաչվում է որպես 'ES', լիբանանցի դիզայներ։ Նրա հիմնական արհեստանոցը Լիբանանում է, ունի արհեստանոցներ նաև Միլանում և Փարիզում։

Էլի Սաաբ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 4, 1964(1964-07-04)[1] (59 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան[2]
Քաղաքացիություն Լիբանան
Մասնագիտությունձեռնարկատեր և նորաձևության դիզայներ
Կայքeliesaab.com
 Elie Saab Վիքիպահեստում

Վաղ կյանքը խմբագրել

Էլի Սաաբը փայտավաճառի որդի է, ով մեծացրել է հինգ երեխա Դամուրում՝ հարավային ափամերձ Բեյրութի արվարձանում։

Գործունեություն խմբագրել

1982-ին, Սաաբը 15 աշխատողների հետ թողարկեց իր Բեյրության հիմքով նորաձևության ապրանքանիշը, երբ ինքը 18 տարեկան էր։ Սկզբում իր արհեստանոցը մասնագիտացված էր հարսանյաց ոլորտում, նա կարում էր հարսանյաց զգեստներ օգտագործելով թանկ կտորներ, ժանյակներ, մանր ասեղնագործություններ, մարգարիտներ, բյուրեղներ և մետաքսաթելեր։Բեյրութում նա համբավ ձեռք բերեց իր թաղամասի կանանց համար զգեստներ արելով, և շուտով համբավը մեծացվեց բարձր դասի կանանց կողմից, ովքեր սկսեցին նկատել նրա ոճերը։

Անձնական կյանքը խմբագրել

Սաաբը հանդիպեց իր ապագա կնոջը՝ Քլոդինին, երբ նրա մայրը գնեց իր կարած զգեստներից մեկը։ Նրանք ամուսնացան երեք տարի հետո։ Այժմ նրանք երեք որդիների ծնողներ են, ովքեր ապրում են Ժնևում։

Սաաբն ունի երեք տուն Լիբանանում. մի հին տուն Բեյրութի Գեմմայզե տաղամասում, մի տուն Ռաբիեում և շվեյցարական տնակ Ֆաքրայում։ Սեփականություններ ունի նաև Ֆրանսիայում և Շվեյցարիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. Deutsche Nationalbibliothek Record #1033700258 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլի Սաաբ» հոդվածին։