Էտոպոզիդ

քիմիական միացություն

Էտոպոզիդ, վաճառվում է էտոպոֆոս անվան տակ, քիմիոթերապիայի դեղամիջոց, որն կիրառվում է բազմաթիվ քաղցկեղների բուժման մեջ[1], այնպիսիք ինչպիսիք են ամորձու, թոքերի քաղցկեղները, լիմֆոման, լեյկեմիան, նեյրոբլաստոման և ձվարանի քաղցկեղը[1]։ Կիրառվում է և՛ ներքին ընդունման, և՛ ներերակային ճանապարհով[1]։

Էտոպոզիդ
Изображение химической структуры
Նույնացուցիչներ
CAS համար33419-42-0
PubChem CID36462
DrugBank00773
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.046.812 Խմբագրել Վիքիդատայում

Կողմնակի ազդեցությունները շատ հաճախ են[1]։ Դրանց մեջ ներառվում են արյան բջիջների ցածր մակարդակը, փսխումը, ախորժակի կորուստը, լուծը, մազերի կորուստը և տենդը[1]։ Ծանր կողմնակի ազդեցություններն են ալերգիկ ռեակցիան և ցածր զարկերակային ճնշումը[1][2]։ Կիրառումը հղիության ընթացքում ամենայն հավանականությամբ վտանգավոր է պտղի համար[1]։ Պատկանում է տոպոիզոմերազի արգելակիչների ընտանիքին[1]։ Ազդեցության հիմքում ընկած է ԴՆԹ-ի վնասումը[1]։

Էտոպոզիդը բժշկության մեջ կիրառման համար հաստատվել է ԱՄՆ-ում 1983 թվականին[1]։ Այն ԱՀԿ-ի էսենցիալ դեղամիջոցների ցակում է, ինչպես նաև առողջապահության համակարգին անհրաժեշտ ամենաարդյունավետ և ապահով դեղամիջոցներից մեկը[3]։ Մեծածախ առևտրում արժեքն է 3,24-5,18 դոլար 100մգ[4]։ 2015 թվականից Մեծ Բրիտանիայում արժեքը կազմում է 12,15 ֆունտ ստեռլինգ[5]։

Օգտագործման ցուցումներ խմբագրել

Էտոպոզիդը հանդիսանում է քիմիոթերապիայի դեղամիջոց։ Օգտագործվում է Կապոշիի, Էվինգի սարկոմաների, թոքերի, ամորձու քաղցկեղների, լիմֆոմայի, ոչ լիմֆոցիտար լեյկեմիայի և գլիոբլաստոմայի բուժման համար։ Հաճախ տրվում է այլ դեղերի հետ համակցումների տեսքով (ամորձու քաղցկեղի դեպքում համակցում բլեոմիցինի հետ)։ Երբեմն օգտագործվում է ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստման դեպքում[6]։

Նշանակում խմբագրել

Տրվում է ներերակային կամ ներքին ընդունման կապսուլների կամ դեղահաբերի տեսքով։ Եթե տրվում է ներերակային ճանապարհով, ապա ներարկման տևողությունն է 30-60 րոպե, քանի որ կարող է գրանցվել ցածր զարկերակային ճնշում։ Զարկերակային ճնշումը ստուգվում է պարբերաբար, համապատասխան կարգավորման արագության։

Կողմնակի ազդեցություններ խմբագրել

Հաճախ են՝

Քիչ հաճախ են՝

  • սրտխառնոց և փսխում
  • ալերգիկ ռեակցիաներ
  • ցան
  • տենդ, անմիջապես ներարկումից հետո կարճ ժամանակով, պայմանավորված չէ վարակով
  • բերանի լորձաթաղանթի խոցեր
  • սուր միլեոիդ լեյկեմիա, որն կարող է բուժվել էտոպոզիդով

Երբ տրվում է վարֆարին, հնարավոր է արյունահոսության առաջացում[7]։

Դեղաբանություն խմբագրել

Մեխանիզմը խմբագրել

Էտոպոզիդը առաջացնում է երրորդային կոմպլեքս ԴՆԹ-ի և տոպիզոմերազ II ֆերմենտի հետ, որը օգնում է ԴՆԹ-ի պարույրի բացմանը, կանխելով ԴՆԹ-ի հատվածների միացումը միմյանց։ Վերջինիս հետևանքով ԴՆԹ-ի հատվածները քանդվում են[8]։ Քաղցկեղային բջիջները ավելի զգայուն են այս ֆերմենտի նկատմամբ ի համեմատ առողջ բջիջների, քանի որ նրանք ավելի արագ են բաժանվում։ Այս ամենի հետևանքով խաթարվում է ԴՆԹ-ի սինթեզը և խթանվում է քաղցկեղային բջիջների ապոպտոզը[6][9]։

Քիմիական կառուցվածքը խմբագրել

Էտոպոզիդը պոդոֆիլոտոքսինի կիսասինթետիկ ածանցյալ է, որը ստացվում է վայրի մանդրակի արմատներից ( լատիներեն անվանումը՝ Պոդոֆիլում պելտատում)։ Ավելի մանրամասն այն պոդոֆիլոտոքսինի գլիկոզիդ է D-գլյուկոզայի ածանցյալի հետ։ Քիմիական կառուցվածքով համարժեք է հակաքաղցկեղային տենիպոզիդինին։ Վերջինս մեթիլ խմբի փոխարեն պարունակում է թիենիլ խումբը[10]։ Երկուսի ստեղծումն էլ հետապնդել է մեկ նպատակ, ստեղծել պոդոֆիլոտոքսինի ավելի քիչ տոքսիկ ածանցյալ[11]։

Նյութի գույնը սպիտակից դեղնաշագանակագույնն է (կրիստալինի փոշի)։ Այն լուծելի է օրգանական լուծիչներում[11]։

Այն օգտագործվում է իր աղի ձևով (էտոպոզիդի ֆոսֆատ):

 
վայրի մանդրակ՝ արմատի հետ միասին

Պատմությունը խմբագրել

Առաջին անգամ էտոպոզիդը սինթեզվել է 1966 թվականին և հաստատվել է 1983-ին ԱՄՆ-ի Սննդի և դեղերի կառավարության կողմից[6]։

Մականունը՝ ՎՊ-16 (վոն Վարթբուրգ), կապված է քիմիկոսի անվան հետ, ով սկզբնական շրջանում կատարել է աշխատանքներ դեղի և պոդոֆիլոտոքսինի հետ[12]։ Մեկ այլ գիտնական, ով մասնակցել է պոդոֆիլոտոքսինի վրա հիմնված քիմիոթերապիայի զարգացմանը՝ բժշկական դեղագործ Հարտման Ֆ. Ստեյլինն էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 «Etoposide». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 227. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. «Etoposide». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 593. ISBN 9780857111562.
  6. 6,0 6,1 6,2 Hande KR (1998). «Etoposide: four decades of development of a topoisomerase II inhibitor». Eur. J. Cancer. 34 (10): 1514–21. doi:10.1016/S0959-8049(98)00228-7. PMID 9893622.
  7. Longe JL (2002). Gale Encyclopedia Of Cancer: A Guide To Cancer And Its Treatments. Detroit: Thomson Gale. էջեր 397–399. ISBN 978-1-4144-0362-5.
  8. Pommier Y, Leo E, Zhang H, Marchand C (2010). «DNA topoisomerases and their poisoning by anticancer and antibacterial drugs». Chem. Biol. 17 (5): 421–33. doi:10.1016/j.chembiol.2010.04.012. PMID 20534341.
  9. Gordaliza M, García PA, del Corral JM, Castro MA, Gómez-Zurita MA (2004). «Podophyllotoxin: distribution, sources, applications and new cytotoxic derivatives». Toxicon. 44 (4): 441–59. doi:10.1016/j.toxicon.2004.05.008. PMID 15302526.
  10. Mutschler, Ernst; Schäfer-Korting, Monika (2001). Arzneimittelwirkungen (German) (8 ed.). Stuttgart: Wissenschaftliche Verlagsgesellschaft. էջեր 894–5. ISBN 3-8047-1763-2.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. 11,0 11,1 Dinnendahl, V; Fricke, U, eds. (2015). Arzneistoff-Profile (German). Vol. 4 (28 ed.). Eschborn, Germany: Govi Pharmazeutischer Verlag. ISBN 978-3-7741-9846-3.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Kuhn M, Von Wartburg A (1967). «Podophyllum-Lignane: Struktur und Absolutkonfiguration von Podorhizol-β-D-glucosid ( = Lignan F). 19. Mitt. über mitosehemmende Naturstoffe [1]». Helvetica Chimica Acta. 50 (6): 1546–65. doi:10.1002/hlca.19670500614. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել