Սեզարիա Էվորա (պորտ.՝ Cesária Évora, «Ոտաբոբիկ փերի», օգոստոսի 27, 1941(1941-08-27)[1][2][3][…], Մինդելու (Կաբո Վերդե), Կաբո Վերդե[4] - դեկտեմբերի 17, 2011(2011-12-17)[6][1][7][…], Մինդելու (Կաբո Վերդե), Կաբո Վերդե[13]), երգչուհի Կաբո Վերդեից։ Կատարել է մորնա, ֆադու և մոդինյա ժանրերի երաժշտական ոճերում։ Երգել է կաբովերդեի լեզվով, որը պորտուգալերենի կրեոալական բարբառ է։ Երգերն ուղեկցվում էին ռոյալի, հավայան կիթառի, ակորդեոնի, ջութակի և կլարնետի նվագակցությամբ։

Սեզարիա Էվորա
Բնօրինակ անունպորտ.՝ Cesária Évora
Ծնվել էօգոստոսի 27, 1941(1941-08-27)[1][2][3][…]
Մինդելու (Կաբո Վերդե), Կաբո Վերդե[4]
Երկիր Կաբո Վերդե[2][5]
Մահացել էդեկտեմբերի 17, 2011(2011-12-17)[6][1][7][…] (70 տարեկան)
Մինդելու (Կաբո Վերդե), Կաբո Վերդե
ԳերեզմանՄինդելու (Կաբո Վերդե)[8]
ԺանրերՖադու[9][10][11], morna?[12] և modinha?
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն1957-2011
ԼեյբլLusafrica?
Պարգևներ
Կայքcesaria-evora.com
 Cesária Évora Վիքիպահեստում
Սեզարիան 2009 թվականին

Երգչուհին մշտապես բեմ է բարձրացել բոկոտն. սա խորհրդանշում էր իր երկրի աղքատությունը։ Նա ոտաբոբիկ էր շրջում նաև կյանքում։ Սեզարիան հագել է միայն սանդալներ այն դեպքում, երբ հյուրախաղերի էր մեկնում բարեխառն կլիմա ունեցող երկրներ[14]։

Կենսագրություն խմբագրել

 
Սեզարիա Էվորայի արձանը Կաբո Վերդեի օդանավակայանի տարածքում

1958 թվականից, դեռևս երբ երգչուհին 17 տարեկան էր, սկսել է երգել Մինդելուի բարերում[15]։ Սկզբնական շրջանում Սեզարիան երգել է «մորնա» (պորտ.՝ morna) ոճով, որը Կանաչ հրվանդանի կղզում ավանդական էր համարվում, ինչպես նաև երգել է աֆրիկյան երգեր «ֆադու» (պորտ.՝ fado) ոճում։

Իր առաջին սոլո ալբոմը երգչուհին ձայնագրել է 43 տարեկանում Լիսաբոնում։ Նրա առաջին պրոդյուսերը դարձավ կաբովերդյան ուրիշ հայտնի երգիչ Տիտո Պարիսը։ Հենց այնտեղ էլ, Լիսաբոնում, «Enclave» ռեստորանում (որտեղ հավաքվում էին լիսաբոնյան կաբովերդեցիները), նրան լսել է Ժոզե դա Սիլվան։ Վերջինս ֆրանսիացի էր՝ արմատներով Կաբո Վերդեից։ Նա հիացավ Սեզարիայի ձայնով և իր կյանքի երեք տարիները նվիրեց այն բանին, որ երգչուհուն հայտնի դարձնի։ Նա արդեն 47-ամյա Սեզարիային բերեց Ֆրանսիա[15]։ Հենց այդ պահից էլ սկսվեց նրանց համագործակցությունը «Lusafrica» շրջանակներում։

1980-ականներին Սեզարիա Էվորան սկսել է Եվրոպայում իր շրջագայությունները։ Իսկ արդեն 1988 թվականին նա դարձավ աշխարհահռչակ երգչուհի։ Հատուկ ճանաչում ստացավ իր «Միսս Պերֆումադու»՝ թվով 4-րդ ալբոմի լույս ընծայելուց հետո։

Երգչուհու առաջին ելույթը Ռուսաստանում կայացել է 2002 թվականի ապրիլին Անատոլի Վասիլևնայի անվան դրամատիկ թատրոնում։ Այս համերգը փակ ձևաչափով էր և պաշտոնապես նրա գալստյան մասին հայտարարություն չեղավ։ Երկրորդ համերգն եղավ նույն թվականի մայիսին Փոքր թատրոնում[16]։ Հաջորդող տարիներին երգչուհին բազմաթիվ համերգներ տվեց ՌԴ-ում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Եկատերինբուրգում, Պերմում, Տվերում, Արխանգելսկում, Ուֆայում, Յարոսլավլում, Սամարայում, Իրկուտսկում, Կրասնոյարսկում, Նովոսիբիրսկում, Օմսկում, Նիժնի Նովգորոդում, Տոմսկում, Վլադիվոստոկում, Խաբարովսկում և Կազանում։

2010 թվականի մայիսին երգչուհին չեղյալ համարեց իր բոլոր պլանավորած համերգները սրտի հիվանդության պատճառով[17]։ 2011 թվականի սեպտեմբերին նա հայտարարեց իր երաժշտական կարիերայի դադարեցման մասին[18][19]։

2011 թվականի դեկտեմբերի 17-ին Էվորան մահացավ Կաբո Վերդեում 70 տարեկան հասակում[20]։ Մահվան պատճառը սիրտ-թոքային անբավարարարությունն էր և զարկերակային գերճնշումը։

Պարգևներ խմբագրել

  • Սեզարիա Էվորան համարվում է ֆրանսիական «Վիկտուար դե լա մյուզիք» երաժշտական մրցույթի կրկնակի դափնեկիր (2000 թվին Café Atlantico և 2004 թվին Voz d’Amor ալբոմների համար)։
  • Հինգ անգամ նոմինացվել է «Grammy» մրցույթում (1995 թվին «Cesária», 1997՝ «Cabo Verde», 1999՝ «Miss Perfumado», 2000՝ «Café Atlantico», 2001՝ «Café Atlantico» ալբոմների համար), որից «Voz d’Amor» ալբոմի համար 2004 թվին հաղթել[21]։
  •  
    Կաբո Վերդեի թղթադրամ՝ երգչուհու դիմանկարով
    2009 փետրվարի 6ին Սեզարիա Էվորան պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանով[22]։

Հիշատակ խմբագրել

  • 2012 թվականի մարտի 8-ին Կաբո Վերդեի օդանավակայաններից մեկը՝ Սան Վինսենտ կղզու վրա գտնվողը, վերանվանվեց ի հիշատակ Սեզարիայի (պորտ.՝ Aeroporto Internacional Cesária Évora
  • Բելգիացի ռեփեր Stromae-ն նվիրեց Սեզարիային «Racine Carrée» (2013) ալբոմը և «Ave Cesaria» երգը։

Սկավառակագրություն խմբագրել

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • «Rotcha Scribida» երգը համարվում է ինքնակենսագրական երգ, գրվել է երգչուհու մոր մահվան օրը։
  • Իր երկրում երգչուհին ֆինանսավորել է բոլոր տարրական դպրոցներին[23]։ Ինչպես նաև հովանավորել է մի շարք միջնակարգ դպրոցներին։ Նրա փողերով էր պահպանվում երկրի առողջապահության շուրջ կեսը, ինչպես նաև մի քանի հիվանդանոցներ։
  • 2004 թվականին Սեզարիան «Il ragazzo della via Gluck» երգը ձայնագրեց իտալացի դերասան և երգիչ Ադրիանո Չելենտանոյի հետ։ Երգը թողարկվել է C’è sempre un motivo ալբոմում։
  • 2004 թվականին ռուս երգիչ Սերգեյ Պենկինը ձայնագրեց «Նվիրվում է Սեզարիա Էվորային» երգը, որը տեղ գտավ «Մի մոռացիր» ալբոմում։
  • 2013 թվականին բելգիացի երգիչ Stromae նվիրեց իր «Ave cesaria» երգը Էվորայի հիշատակին, որը տեղ գտավ «Racine Carrée» ալբոմում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 https://web.archive.org/web/20110305175123/http://www.bbc.co.uk/music/artists/ceafdf2f-bc18-4b99-8c71-d1834b0065c3
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 https://www.theguardian.com/music/2011/dec/17/cesaria-evora
  5. http://www.bbc.co.uk/radio3/world/awards2004/profile_cesariaevora.shtml
  6. 6,0 6,1 6,2 Singer Cesaria Evora dies at the age of 70 // BBC News Online — 2011.
  7. 7,0 7,1 7,2 Encyclopædia Britannica
  8. Find A Grave — 1996.
  9. http://8tracks.com/discount/dinner-again-but-more-portuguese-spoken
  10. http://www.portaldofado.net/eng/content/view/424/339/
  11. http://www.descarga.com/cgi-bin/db/review080801
  12. http://rateyourmusic.com/label/ediciones_del_prado/
  13. Lenta.ru: Երաժշտություն։ Մահացել է երգչուհի Սեզարիա Էվորան
  14. «Ինչո՞ւ է Սեզարիան Էվորան երգում ոտաբոբիկ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  15. 15,0 15,1 «Երգչուհին չեղյալ է համարել եվրոպական շրջագայությունը առողջական խնդիրների պատճառով». NEWSru.com - Մշակույթ (ռուսերեն). NEWSru.com. 2008 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
  16. «Սեզարիա Էվորան մտափոխվել է դադարեցնել իր կարիերան և գնում է Մոսկվա». NEWSru.com - Մժակույթ (ռուսերեն). NEWSru.com. 2005 թ․ ապրիլի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
  17. «Սեզարիա Էվորան անցել է սրտի վիրահատություն». Lenta.ru: Երաժշտություն (ռուսերեն). ООО «Лента.Ру». 2010 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
  18. «Սեզարիա Էվորան դադարեցնում է իր էստրադային կարիերան առողջական խնդիրների պատճառով». ՌԻԱ Նովոստի. 23.09.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 23-ին.
  19. Lenta.ru: Երաժշտություն։ Սեզարիա Էվորան դադարեցրել է իր երաժշտական կարիերան
  20. «Մահացել է Սեզարիա Էվորան» // «Новый Взгляд»
  21. Past Winners Search | GRAMMY.com
  22. " Légion d’honneur pour Césaria Evora, " diva aux pieds nus et à la voix d’or " ", La Dépêche, 9 février 2009.
  23. Սեզարիա Էվորան հովանավորում է դպրոցներին

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեզարիա Էվորա» հոդվածին։