Ադրիանո Չելենտանո (իտալ.՝ Adriano Celentano, հունվարի 6, 1938(1938-01-06)[1][2][3][…], Միլան, Իտալիայի թագավորություն[4]), իտալացի երգիչ, երգահան, կինոդերասան, կատակերգու, կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար և հասարակական գործիչ։ Բեմում քայլելու ձևի պատճառով Իտալիայում նրան անվանում են «Molleggiato» (հայերեն՝ Զսպանակների վրա

Ադրիանո Չելենտանո
իտալ.՝ Adriano Celentano
Հասակը178 սմ
Ծնվել էհունվարի 6, 1938(1938-01-06)[1][2][3][…] (86 տարեկան)
ԾննդավայրՄիլան, Իտալիայի թագավորություն[4]
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունհեղինակ-կատարող, դերասան, կատակերգու, կինոռեժիսոր, սցենարիստ, հեռուստահաղորդավար, կոմպոզիտոր, կիթառահար, մոնտաժող, երգիչ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, կինոդերասան, ռեժիսոր, հաղորդավար, պրոդյուսեր, ստուդիական երաժիշտ, կինոպրոդյուսեր և հասարակական գործիչ
Ակտիվ շրջան1959–1992 (կինո)
Ժանրերփոփ, փոփ ռոք, իտալո դիսկո, սինթիփոփ, ռոքնռոլ, սվինգ երաժշտություն, թեթև երաժշտություն և Թեթև երաժշտություն
Ամուսին(ներ)Կլաուդիա Մորի
Համատեղ ապրող(ներ)Milena Cantù?
Երեխա(ներ)Ռոզալինդա Չելենտանո, Ռոզիտա Չելենտանո և Giacomo Celentano?
Պարգևներ և մրցանակներ
clancelentano.it/index.php/it/

Չելենտանոն իտալական երաժշտության պատմության ամենահաջողակ ու ազդեցիկ կատարողներից է։ Իր ողջ կարիերայի ընթացքում նա թողարկել է 41 ալբոմ 150 միլիոն ընդհանուր քանակով[5], ինչպես նաև նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են «Անսանձի սանձահարումը» (1980), «Բլեֆ» (1976), «Խելահեղ սիրահարվածը» (1981) և «Բինգո Բոնգո» (1982) ֆիլմերը[6][7]։

Երկու անգամ արժանացել է «Դավիդ դի Դոնատելոյի» մրցանակի «Բլեֆ» (1976) և «Թավշյա ձեռքեր» (1980) ֆիլմերում տղամարդու լավագույն դերակատարման համար[8][9]։ 1989 թվականին Չելենտանոյին շնորհվել է Միլան քաղաքի բարձրագույն պարգևը՝ Ambrogino d’oro[10] (հայերեն՝ Ոսկե ամբրոսիս2007 թ. գլխավորել է «100 ամենավառ կինոաստղերի» ցանկը, որ կազմել էր Time Out ամսագիրը[11]։

Ադրիանո Չելենտանոյի պատվին է կոչվել № 6697 աստերոիդը, որ հայտնաբերվել է 1987 թվականի ապրիլի 24-ին[12][13]։

Նրա կինն է հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Կլաուդիա Մորին։ Նրանք ունեն երեք երեխա՝ Ռոզիտան, Ջիակոմոն և Ռոզալինդա Չելենտանոն։ Վերջինս հայտնի է իր Սատանայի դերով Մել Գիբսոնի Քրիստոսի չարչարանքները ֆիլմում։

Ներկայումս երգիչը կնոջ՝ Կլաուդիա Մորիի հետ ապրում է Գալբյատեում՝ սեփական առանձնատանը[14]՝ շարունակելով ակտիվ ստեղծագործական կյանքը։

Ադրիանո Չելենտանոն 2005 թվականից բուսակեր է և հանդես է գալիս որպես կենդանիների իրավունքների պաշտպան։

Կենսագրություն խմբագրել

  Նա ամբողջովին բնազդ է, շնորհալի ու զմայլելի։ Երկար տարիների ընթացքում նա ստեղծել է հասարակ տղայի կերպար և մինչև օրս հավատարիմ է մնում նրան[15]։
- Դարիո Ֆո
 
 
Ադրիանո Չելոնտանոյի տունը Գլյուկ փողոցում

1938-1960. վաղ տարիներ խմբագրել

Ադրիանո Չելենտանոն ծնվել է 1938 թվականի հունվարի 6-ին՝ Բեֆանայի օրը (կատակի տոն) Միլանում՝ Վիա Գլյուկ, 14 (իտալ.՝ Via Gluck, 14) հասցեում[16]։ Ընտանիքը, որի հինգերորդ զավակն էր Ադրիանոն, Ապոիլիայից հյուսիս էր տեղափոխվել աշխատանք գտնելու հույսով։ Ադրիանոն մանկությունն անցկացնում է Միլանում։ 12 տարեկան հասակում նա թողնում է դպրոցը[17] և քանի որ նրա ընտանիքն աղքատ էր, սկսում աշխատել որպես ժամագործի աշակերտ[18]։ Պատանեկան տարիքում Ադրիանոն հաճախ էր նմանակում ամերիկացի կատակերգու Ջերի Լուիսին, և Չելենտանոյի քույրը նմանակողների մրցութին է ուղարկում եղբոր մի լուսանկարը, որում նա Ջերի Լուիսի կերպարով էր։ Արդյունքում Ադրիանոն զբաղեցնում է առաջին տեղը[19] և շահում 100 000 լիր[20]։ Այդ ժամանակ էլ Ադրիանոն սկսում է հետաքրքրվել երաժշտությամբ և մասնավորապես ռոք-ն-ռոլով, որ նա շատ այլ իտալացիների նման լսել էր 1955 թ.՝ «Դպրոցական ջունգլիներ» ֆիլմի ցուցադրության ժամանակ. այդ ֆիլմում հնչում էր Բիլ Հեյլիի «Rock Around the Clock» երգը։ Այդ օրինակից ոգևորված՝ Չելենտանոն անդամակցում է Rock Boys խմբին[21], որի կազմի մեջ մտնում էին Ջորջո Գաբերը, Լուիջի Տենկոն ու Յանաչի Էնցոն[22]

1954 թվականին Չելենտանոն սկսում է երգեր գրել ու կատարել սեփական ստեղծագործությունները, իսկ մեկ տարի անց սկսում է համագործակցել ընկերոջ՝ Միկի Դել Պրետեի (իտալ.՝ Miki Del Prete) հետ, ով հետագայում բազմաթիվ երգեր գրեց Ադրիանոյի համար և երկար ժամանակ նրա պրոդյուսերն էր[23].. Չելենտանոն նաև իտալ.՝ I Ribelli խմբի անդամ էր, որի կազմի մեջ մտնում էր նաև Ադրիանոյի ընկերը՝ թմբկահար Ջանի Դել Ալոն (իտալ.՝ Gianni Dall'Aglio

  Մայրս ինձ արթնացնում էր ռոք-ն-ռոլով, որ շատ էր սիրում։ Միացնում էր ձայնապնակն ու ասում. «Ադրիանո, տե՛ս, արդեն ժամը ութն է»։ Թեև իրականում դեռ ժամը յոթն էր։
- Ադրիանո Չելենտանո[24]
 

։

Ադրիանո Չելենտանոյի առաջին պաշտոնական ելույթը տեղի է ունեցել 1957 թվականի մայիսի 18-ին Միլանի Ձմեռային պալատում. Rock Boys խմբի հետ միասին նա մասնակցում է «Ռոք-ն-ռոլի իտալական առաջին փառատոնին»։ Մրցույթին մասնակցում են իտալական բազմաթիվ խմբեր, որոնք գրեթե բոլորը ժյուրիի դատին են ներկայացնում ամերիկացի հայտնի երաժիշտների երգեր[21]։ Սակայն Rock Boys խումբը ռիսկի է դիմում՝ հանդես են գալիս «Ciao ti dirò» (հայերեն՝ Ես կասեմ քեզ «չաո») սեփական երգով, և հաղթում[22]։

1958 թվականի հուլիսի 13-ին Չելենտանոն հաղթում է Անկոնայում տեղի ունեցած թեթև երաժշտության փառատոնում[25], որտեղ ներկայացնում էր «Il tuo bacio è come un rock» (հայերեն՝ Քո համբույրն ասես ռոք լինի) երգը, և երկու տարի անց Jolly ընկերությունը պայմանագիր է կնքում Չելենտանոյի հետ և թողարկում վերջինիս ստուդիական ալբոմը՝ Adriano Celentano con Giulio Libano e la sua orchestra: Նույն թվականին Չելենտանոն զինվորական ծառայության է ուղարկվում Կազալե-Մոնֆերատո քաղաք, ապա՝ Թուրին[10]։

1961-1970. առաջընթացը կարերիայում խմբագրել

1961 թվականի հունվարի 27-ին Չելենտանոն առաջին անգամ մասնակցեց Սան-Ռեմոյի երաժշտական փառատոնին «Ventiquattromila baci» (հայերեն՝ 24 հազար համբույր) երգով։ Այդ ժամանակ զինվորական ծառայության մեջ գտնվող Ադրիանոն փառատոնին մասնակցելու համար պիտի հատուկ թույլտվություն ստանար պաշտպանության նախարար Ջուլիո Անդրեոտիից[26]։ Ադրիանոն՝ որպես հատուկ ծառայության զորակոչիկ, իրավունք չուներ լքել զորամասը, այդ պատճառով հեռուստատեսային փառատոնի կազմակերպիչները «TV Sorrisi e Canzoni» ամսագրում տպագրում են բաց նամակ՝ ուղղված Անդրեոտիին։ «Երիտասարդ նախարարի» ու երգչի լուսանկարների ներքևում շարադրվում է կատակներով ու ծաղրով համեմված խնդրանք՝ Չելենտանոյին տալ կարճ ժամանակով զորամասից դուրս գալու թույլտվություն, որպեսզի հնարավորություն ունենա մասնակցել փառատոնին։ Նամակում հիշվում էր նաև այն, զորամասում Ադրիանոն կոկորդի հիվանդություն էր ստացել, որը «համարյա դառնալու էր վիրահատական միջամտության պատճառ»։ Բացի այդ «Ventiquattromila baci» երգի հեղինակներից մեկը՝ Պիեռո Վիվարելին, իր կնոջ միջոցով անձամբ հանդիպում է նախարարի հետ։ Անդրեոտին սկզբում ենթադրել էր, թե խոսքը վերաբերում էԱնկոնայում ծառայող տուգանքի ենթարկված գնդապետ Չելենտանոյին։ Սակայն թյուրիմացության վերացումից հետո նախարարը խոստացավ զբաղվել այդ հարցով։ Մի քանի օրից նա հայտնեց, որ թեև զինծառայողների՝ մշակությաին ու սպորտային միջոցառումների մասնակցելու կանոնակարգում (ընդունված դեռ 1920-ական թվականներին) հեռուստատեսության մասին խոսք չկա, սակայն հրետանավոր Ադրիանո Չելենտանոյին թույլ կտրվի Սան-Ռեմոյի փառատոնի ընթացքում բացակայել զորամասից[27]։ Ելույթի սկզբում Ադրիանոն մեջքով շրջվում է դեպի հանդիսատեսը, ինչը ժյուրին համարում է ոչ հարգալից վերաբերմունք։ Արդյունքում Չելենտանոն զբաղեցնում է միայն երկրորդ տեղը[24]։ Չնայած դրան՝ «Ventiquattromila baci» երգը հայտնվում է հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում և հռչակվում տասնամյակի լավագույն իտալական երգը[19][28]։

Նույն թվականի դեկտեմբերի 19-ին երգիչը չեղյալ է համարում Jolly-ի հետ կնքված պայմանագիրն և իր ընկերների ու համակիրների հետ հիմնում ձայնագրման սեփական ստուդիան[7], որն անվանում են (իտալ.՝ Clan Celentano)։ Նրանց թողարկած առաջին ձայնապնակը՝ Non mi dir, տարածվեց ավելի քան մեկ միլիոն օրինակով։ 1962 թվականին երգիչը հաղթեց «Կանտաջիրո»[29] մրցույթում, որտեղ հանդես էր եկել «Stai lontana da me» (հայերեն՝ Դու հեռու ես ինձնից) երգով։ Դրանից հետո նա շրջագայության է մեկնում Ֆրանսիա ու Իսպանիա, ինչպես նաև ստեղծում հեռուստածրագրերի շարք[30].

 
Ադրիանո Չելենտանոն ու Կլաուդիա Մորին 1970 թվականին

1966 թվականին Չելենտանոն որոշում է ներից մասնակցել Սան-Ռեմոյի փառատոնին՝ այս անգամ ներկայացնելով «Il ragazzo della via Gluck» (հայերեն՝ Տղան Գլյուկ փողոցից) երգը։ Երգը ոչ մի մրցանակի չարժանացավ, սակայն թարգմանվեց 22 լեզվով ու ավելի քան չորս ամիս գլխավորում էր իտալական տարբեր հիթ-շքերթներ[31]։ Այդ երգը, որում պատմվում է միլանցի հասարակ տղայի կյանքը, Չելենտանոյի առաջին սոցիալ-քաղաքական թեմայով երգն է, որ տարածվեց ողջ աշխարհում[32]։ Հետագայում այն ընդգրկվեց դասագրքերում որպես բնությունը պահպանելու կոչ[7][23]։ Ադրիանո Չելենտանոն թողարկում է նաև համանուն ալբոմը։ Երկու տարի անց երգիչը Սան-Ռեմոյի փառատոնին մասնակցում է «Canzone» երգով ու զբաղեցնում երրորդ տեղը, սակայն երգը նորից առաջին հորիզոնականներն է զբաղեցնում հիթ-շքերթներում[33]։

1968 թվականին Clan Celentano-ն թողարկում է Azzurro/Una carezza in un pugno ալբոմը։ Այդ ալբոմի «Azzurro» (հայերեն՝ Երկնագույն) երգը, որի երաժշտությունը գրել է Պաոլո Կոնտեն, տեքստը՝ Վիտո Պալավիչինին, դարձել է Չելենտանոյի երգացանկի ամենահայտնի երգերից մեկը։ Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներին անվանում են «gli azzurri» (ռուս.՝ կապույտներ), և նրանց երկրպագուները «Azzurro» երգն ընտրել են որպես 2006 թվականի աշխարհի առաջնության ոչ պաշտոնական հիմն[34]։ Հետագայում երգը կատարել են այնպիսի հայտնի երգիչներ ու խմբեր, ինչպիսիք են Ջանի Մորանդին, Մինա Մացինին, Die Toten Hosen-ն ու Ricchi e Poveri-ը։ Պաոլո Կոնտեն գրել է «La coppia più bella del mondo» (հայերեն՝ Ամենագեղեցիկ զույգն աշխարհում) երգի երաժշտությունը։ Այդ երգը թողարկվել է դեռ 1967 թվականին։ Չելենտանոն այն երգել է կնոջ՝ դերասանուհի Կլաուդիա Մորիի հետ։ 1970 թվականին Չելենտանոն հերթական անգամ մասնակցում է Սան-Ռեմոյի փառատոնին՝ կնոջ հետ կատարելով «Chi non lavora non fa l’amore» (հայերեն՝ Ով չի աշխատում, նա չի սիրում) երգը, և զբաղեցնում է առաջին տեղը։

1970-1991. հանրաճանաչություն խմբագրել

1970-ական թվականների սկզբներին Չելենտանոն հորինում ու ձայնագրում է «Prisencolinensinainciusol» կոմպոզիցիան, որի տեքստը կազմված էր հորինված անհասկանալի բառերից, որոնք ոչինչ չեն նշանակում[35]։ Այն խորհրդանշում է մարդկանց անջատվածությունը, միմյանց չհասկանալը։ Երգը երկար ժամանակ մնաց հիթ-շքերթների վերին հորիզոնականներում, ինչպես նաև ընդգրկվեց ամերիկյան հիթ-շքերթներում։ Կոմպոզիցիան կատարվել է ռեչիտատիվով, ինչը կարելի է համարել ռեպ կատարումների առաջին փորձերից մեկը[36][37][38]։ 2009 թ. վերջերին այս կոմպոզիցիան դարձավ ինտերնետ-մեմ[39]։

1972 թվականին LP ֆորմատով թողարկվեց Չելենտանոյի I mali del secolo ալբոմը, որի բոլոր երգերը հորինել էր երգիչը[40]։ Երգերից շատերը նվիրված են ժամանակակից աշխարհում առկա խնդիրներին։ Մեծ հաջողություն ունեցավ հատկապես շրջակա միջավայրի աղտոտման դեմ ուղղված «Un albero di trenta piani» (հայերեն՝ Երեսունհարկանի ծառը) սատիրիկ երգը։ Ձայնագրվեց այդ երգի նաև իսպաներեն տարբերակը՝ «Un arbòl de 30 pisos»: Սկավառակի ձայնագրմանը մասնակցել են Il Balletto di Bronzo խմբի անդամները։ 1995 թվականին ալբոմը վերաթողարկվեց ձայնասկավառակով։ 1976 թվականին երգիչը ձայնագրեց Svalutation ալբոմը։ Այդ ալբոմի համանուն երգում ծաղրանքով քննադատվում էր ճգնաժամային դրությունը, որ այդ ժամանակ տիրում էր Իտալիայում, ինչի շնորհիվ սկավառակը տարածվեց նաև եվրոպական շուկայում և առաջին տեղերն էր գրավում Ֆրանսիայում ու Գերմանիայում։

1979 թվականին Չելենտանոն թողարկեց Soli (հայերեն՝ Մենակ) ալբոմը, որի ստեղծման ժամանակ երգիչն առաջին անգամ համագործակցեց իտալացի ճանաչված կոմպոզիտոր Տոտո Կուտունյոյի հետ[41]։ Ալբոմը իտալական հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում մնաց 58 շաբաթ[20]։ Նույն 1979 թ. թողարկվեց Me, live! ալբոմը, որ ձայնագրվել էր Չելենտանոյի՝ Չեզենայում՝ «Դինո Մանուցի» (իտալ.՝ Stadio Dino Manuzzi) մարզադաշտում, 1977 թ. օգոստոսի 28-ին տեղի ունեցած համերգի ժամանակ[35]։

1980 թվականին Չելենտանոն թողարկեց ստուդիական ևս մեկ ալբոմ՝ Un po’ artista un po’ no, որի ստեղծմանը մասնակցեց Տոտո Կուտունյոն։ Դրանից հետո նրանց համագործակցությունն ավարտվեց։ Չնայած դրան՝ նրանք մնացին լավ ընկերներ[42]։ Ընդհանուր առմամբ հատուկ Չելենտանոյի համար Տոտո Կուտունյոն գրել է 13 երգ[43].

1980-ական թվականների ամենահայտնի ստեղծագործություններից են Atmosfera (ձայնագրված «Նոր ալիքի» ակնհայտ ազդեցությամբ[44]), ինչպես նաև Deus (1981), I miei americani (1984) ու I miei americani 2 (1986) ալբոմները, որոնք հիմնականում անգլիալեզու հայտնի երաժիշտներ The Beatles, The Platters, Լիթլ Ռիչարդ, Էլվիս Փրեսլի, Ռեյ Չարլզ և այլոց երգերի քավեր տարբերակների հավաքածուներ են։ Բոլոր երգերը թարգմանվել են իտալերեն՝ հնարավորինս հարազատ մնալով բնագրին, կատարվել են որոշակի փոփոխություններ։

1987 թվականին Չելենտանոն Կլաուդիա Մորիի հետ մի եզակի անգամ այցելել է ԽՍՀՄ՝ ներկա լինելու իր «Ջոն Լուի» ֆիլմի պրեմիերային։ Չնայած այն հանգամանքին, որ երգիչը տառապում է աերոֆոբիայով, այդ անգամ նա բացառություն է արել ու ԽՍՀՄ է ժամանել ինքնաթիռով[45]։ Չելենտանոն երկու համերգ տվեց Մոսկվայում՝ «Օլիմպիական» մարզադաշտում[46], որոնք դարձան նրա առաջին ելույթներն ութամյա դադարից հետո։

1987 թվականից մինչև 1991 թվականը երգչի կարիերայում ժամանակավոր դադար եղավ։ Այդ ընթացքում նա չթողարկեց որևէ ալբոմ ու չնկարահանվեց որևէ ֆիլմում։ Սակայն 1991 թվականին Չելենտանոն վերսկսեց երաժշտական գործունեությունը՝ թողարկելով Il re degli ignoranti (հայերեն՝ Անուսների արքան), որ բաղկացած էր 10 երգից։ Սկավառակը ներառում էր նաև հին երգերի ռեմեյքեր (օրինակ՝ 1983 թվականին թողարկված Atmosfera ալբոմի «Cammino» երգի ռեմեյքը)։ Սկավառակի երգերի ձայնագրման ժամանակ երգչին ձայնակցել են իր երեխաները՝ Ջակոմոն, Ռոզիտան ու Ռոզալինդան։ Ալբոմի երկու երգերի համար նկարահանվել է տեսահոլովակ։ Նույն թվականին Չելենտանոն գրել ու հրատարակել է համանուն գիրքը[47].

1994-2008. նոր ժամանակաշրջան խմբագրել

1990-ական թվականներին Չելենտանոյի երաժշտական կարիերայում սկիզբ առավ նոր փուլ։ Հրաժարվելով կինոյում նկարահանվելուց[17]՝ Չելենտանոն սկսեց համագործակցել նոր հեղինակների հետ ու ձայնագրել նոր ալբոմներ։ Եռամյա դադարից հետո՝ 1994 թվականին, երգիչը թողարկեց Quel punto ստուդիական ալբոմը[48] և նույն թվականի մայիսի 18-ին վերադարձավ բեմ՝ համերգային շրջագայության մեկնելով Իտալիա ու արտասահման[20]։ 1995 թվականին Չելենտանոն թողարկեց ռեմիքսների՝ իր առաջին ու միակ ալբոմը՝ Alla corte del remix, որի ստեղծմանը մասնակցել են այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Alex Party-ն, Gabriele Cerlini-ն և Սքեթմեն Ջոնը։ Սեպտեմբերի 27-ին Չելենտանոն ելույթ ունեցավ բարեգործական համերգում, որ նվիրված էր հիվանդ երեխաներին և անցկացվում էր Ֆրանսիայի Լուրդ քաղաքում։ Համերգը կազմակերպվել էր իտալական մշակույթի մի շարք գործիչների կողմից, որոնց թվում էին Ջանի Մորանդին ու Մոգոլը։ 1996 թվականին Չելենտանոն, համագործակցելով կոմպոզիտոր Կարլո Մացոնիի ու գործիքավորող Ֆիո Զանոտիի հետ, ձայնագրեց Arrivano gli uomini սկավառակը, որ ներառում էր 11 նոր երգ։ Ալբոմը մեծ հաջողություն ունեցավ ոչ միայն Իտալիայում, այլև Գերմանիայում ու եվրոպական այլ երկրներում[25]։

1997 թվականի սեպտեմբերի 27-ին Չելենտանոն ելույթ ունեցավ Բոլոնիայում տեղի ունեցող համերգում, որ նվիրված էր 23-րդ եվհարիստյան ազգային կոնգրեսին։ Համերգին ներկա էր նաև Յոհան Պաուլ II[49]։ 1998 թվականին Կլաուդիա Մորին ամուսնուն առաջարկեց ալբոմ ձայնագրել ճանաչված երգչուհի Մինայի հետ[20]։ Արդյունքում ձայնագրվեց Mina Celentano ալբոմը, որ վաճառվեց շուրջ 1 600 000 օրինակով և դարձավ Մինայի՝ ողջ կարիերայի ընթացքում ամենաշատ վաճառված ալբոմը[50]։ Ալբոմի երգերից մեկի հիման վրա նկարահանվել է մուլտիպլիկացիոն տեսահոլովակ։ 1999 թվականին Չելենտանոն սկսում է համագործակցել կոմպոզիտոր Ջանի Բելայի հետ, ինչպես նաև շարունակում է աշխատել հայտնի բանաստեղծ-երգահան Մոգոլի հետ։ Նրանց հետ համատեղ Չելենտանոն ձայնագրեց ու թաղարկեց ստուդիական 5 ալբոմ, որոնցից առաջինը Io non so parlar d’amore (հայերեն՝ (Ես չգիտեմ խոսել սիրո մասին) ալբոմն էր, որ վաճառվեց երկու միլիոն օրինակով և իտալական հիթ-շքերթներում պահպանվեց 100 շաբաթ[35]՝ երգչին թույլ տալով նորից վայելել հասարակության ուշադրությունը[35]։ Ալբոմը ներառում է այնպիսի երգեր, ինչպիսիք են՝ «Gelosia» (ռուս.՝ Խանդ), «Senza amore» (հայերեն՝ Առանց սիրո), «L’emozione non ha voce» (հայերեն՝ Զգացմունքը ձայն չունի), ինչպես նաև՝ «L’arcobaleno» (հայերեն՝ Ծիածան), որ նվիրված է իտալացի հայտնի երգիչ ու կոմպոզիտոր Լուչիո Բատիստիին, ով մահացել է 1998 թ.[51]:

Մեկ տարի անց Չելենտանոն որոշում է չընդհատել համագործակցությունը Ջանի Բելայի ու Մոգոլի հետ և ձայնագրում է Esco di rado e parlo ancora meno ալբոմը։ Սակայն ալբոմում ներառված են երկու երգ, որ գրվել են այլ հեղինակների՝ Կարլո Մացոնիի ու Իվանո Ֆոսատիի կողմից։ Արդյունքում ձայնասկավառակը մեծ հաջողության արժանացավ և 2001 թվականին դարձավ պլատինե։ Բացի այդ՝ վաճառվեց սկավառակի շուրջ 1 800 000 օրինակ, թեև դրա թողարկման ժամանակ նախորդ ալբոմը՝ Io non so parlar d’amore, շարունակում էր մնալ Իտալիայի՝ ամենաշատ վաճառվող 50 ձայնասկավառակների ցանկում։

2002 թվականին թողարկվեց Per sempre ալբոմը։ Ձայնասկավառակը մեծ հաջողություն ունեցավ ոչ միայն Իտալիայում, այլև նրա սահմաններից դուրս[17]։ Մի քանի երգերի ձայնագրմանը մասնակցել են ամերիկացի նշանավոր ջազ կոմպոզիտոր ու դաշնակահար Չիկ Կորիան[52]։ Այս ալբոմում է ընդգրկված Ջանի Բելայի «Confessa» երգը. նրա տեսահոլովակը YouTube կայքում դիտել են ավելի քան 5.4 միլիոն օգտատերեր։ 2004 թվականին Ադրիանո Չելենտանո՝ որպես հյուր, ելույթ է ունեցել Սան-Ռեմայի փառատոնի ժամանակ[53]։ Նույն թվականին նա թողարկեց հերթական ստուդիական ալբոմը՝ C’è sempre un motivo:

Անձնական կյանք խմբագրել

Ադրիանո Չելենտանոն իր ապագա կնոջ՝ դերասանուհի Կլաուդիա Մորիի հետ ծանոթացել է «Ինչ-որ տարօրինակ տիպ» ֆիլմի նկարահանումների ժամանակ[54]։ 1964 թ. հուլիսի 14-ին նրանք գաղտնի պսակվել են Գրոսետո քաղաքի Սբ. Ֆրանցիսկի եկեղեցում[7][20]։ Կլաուդիան զբաղեցնում է Clan Celentano ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։ Նրանք ունեն երեք երեխա՝ Ռոզիտան, Ռոզալինդան ու Ջակոմոն[55]։

Ջակոմոն երգիչ է, Ռոզալինդան՝ կինոդերասանուհի։ 2004 թ. նոյեմբերին ծնվել է Ջակոմո Չելենտանոյի որդին՝ Սամուելեն, ով ներկայումս Ադրիանոյի ու Կլաուդիայի միակ թոռն է[56]։

Չելենտանոն հետաքրքրվում է ֆուտբոլով ու երկրպագում է Ինտեր ակումբին. 2008 թ. նա ելույթ ունեցավ այդ խմբի 100-ամյակին նվիրված համերգում[57].

Չելենտանոյի հոբբին ներկայումս շարունակում է մնալ ժամացույցների վերանորոգումը[58]։ Երգիչն զբաղվում է նաև թենիսով, բիլիարդով, լուսանկարչությամբ, խաղում է շախմատ և սիրում է պատրաստել[59]։

Մրցանակներ ու պարգևներ խմբագրել

Երաժշտություն խմբագրել

Տարեթիվ Մրցույթ Երգ/Ալբոմ Արդյունք
1957 Ռոք-ն-ռոլի իտալական առաջին փառատոն «Ciao ti dirò» Հաղթանակ[22]
1958 Թեթև երաժշտության փառատոն Անկոնայում «Il tuo bacio è come un rock» Հաղթանակ[25]
1961 Սան-Ռեմոյի փառատոն «Ventiquattromila baci» Երկրորդ տեղ[28]
1962 «Կանտաջիրո» «Stai lontana da me» Հաղթանակ[60]
1968 Սան-Ռեմոյի փառատոն «Canzone» Երրորդ տեղ[33]
1970 Սան-Ռեմոյի փառատոն «Chi non lavora non fa l’amore» Հաղթանակ[28]
2001 Italian Music Awards Esco di rado e parlo ancora meno Առաջադրված

[61]

2008 «Рекордъ» Dormi amore, la situazione non è buona Առաջադրված

[62]

Կինո խմբագրել

Տարեթիվ Մրցույթ Անվանակարգ Ֆիլմ Արդյունք
1969 «Ոսկե գավաթ» Տղամարդու դերի լավագույն դեբյուտ «Սերաֆինո» Հաղթանակ[63]
1975 Կաննի կինոփառատոն Ոսկե արմավենու ճյուղ «Յուպպի-դու» Առաջադրված

[64]

1976 Կինորագրողների իտալական ազգային միության մրցանակ Լավագույն սաունդթրեք «Յուպպի-դու» Մրցանակ «Արծաթե ժապավեն»[65]
1976 «Դավիթ դի Դոնատելո» Լավագույն դերասան «Բլեֆ» Հաղթանակ[8]
1980 «Դավիթ դի Դոնատելո» Լավագույն դերասան «Թավշյա ձեռքեր» Հաղթանակ[9]

Հեռուստանախագծեր խմբագրել

Տարեթիվ Մրցույթ Անվանակարգ Հաղորդում Արդյունք
2000 «Ոսկե վարդ» փառատոն Լավագույն Live Event Show Francamente me ne infischio «Ոսկե վարդ» մրցանակ[66]
2005 «Ideona» մրցանակաբաշխություն Լավագույն Live Event Show Rockpolitik Հաղթանակ[67]

Սկավառակագրություն խմբագրել

  1. 1960 - Adriano Celentano con Giulio Libano e la sua orchestra - Jolly LPJ 5008
  2. 1960 - Furore - Jolly LPJ 5017
  3. 1962 - Peppermint twist - Jolly LPJ 5021
  4. 1963 - A New Orleans - Jolly LPJ 5025
  5. 1965 - Non mi dir - Clan, ACC 40002
  6. 1966 - La festa - Clan, ACC 40006
  7. 1966 - Il ragazzo della via Gluck - Clan, ACC 40007
  8. 1968 - Azzurro/Una carezza in un pugno - Clan, ACC 40011
  9. 1968 - Adriano Rock - Clan, BF 501
  10. 1969 - Le robe che ha detto Adriano - Clan, BF 502
  11. 1970 - Il forestiero - Clan, BFM 700
  12. 1971 - Er più – Storia d’amore e di coltello - Clan, BFM 602
  13. 1972 - I mali del secolo - Clan, BFM 701
  14. 1973 - Nostalrock - Clan, CLN 65764
  15. 1975 - Yuppi du - Clan, CLN 69120
  16. 1976 - Svalutation - Clan, CLN 86013
  17. 1977 - Disco dance - Clan, CLN 86026
  18. 1977 - Tecadisk - Clan, CLN 86033
  19. 1978 - Ti avrò - Clan, CLN 20053
  20. 1978 - Geppo il folle - Clan, CLN 20099
  21. 1979 - Soli - Clan, CLN 20150
  22. 1979 - Me, live! - Clan, CLN 22203
  23. 1980 - Un po’ artista un po’ no - Clan, CLN 20201
  24. 1981 - Deus - Clan, CLN 20257
  25. 1982 - Uh… uh… - Clan, CLN 20324
  26. 1983 - Atmosfera - Clan, CLN 20380
  27. 1984 - I miei americani - Clan, CLN 20445
  28. 1985 - Joan Lui - Clan, CLN 20485
  29. 1986 - I miei americani 2 - Clan, CLN 20545
  30. 1987 - La pubblica ottusità - Clan, CLN 20699
  31. 1991 - Il re degli ignoranti - Clan, 9031 74439-1
  32. 1994 - Quel punto - Clan, 4509 97319-1
  33. 1995 - Alla corte del remix - Clan, CLCD 74321 331042
  34. 1996 - Arrivano gli uomini - Clan, CLCD 74321 381192
  35. 1998 - Mina Celentano - Clan/PDU, 90011
  36. 1999 - Io non so parlar d’amore - Clan, CLN 13641
  37. 2000 - Esco di rado e parlo ancora meno - Clan, CLN 20482
  38. 2002 - Per sempre - Clan, CLN 20511
  39. 2004 - C’è sempre un motivo - Clan, CLN 20551
  40. 2007 - Dormi amore, la situazione non è buona - Clan, CLN 2058
  41. 2011 - Facciamo finta che sia vero - Universal Music/Clan, CLN 2098
  42. 2012 - Adriano Live - Universal Music/Clan, CLN 2111
  43. 2013 - ...Adriano

Ֆիլմագրություն խմբագրել

Դերակատարումներ խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1959 Երեխաները և երաժշտական ավտոմատը Ragazzi del Juke-Box Ադրաիանո Երաժշտական,
Կատակերգություն
Լուչիո Ֆուլչի Մարիո Կարոտենուտո,
Էլկե Զոմեր,
Էնթոնի Շտեֆեն,
Ջակոմո Ֆուրիա,
Իվետ Մասոն
1959 Երաժշտական ավտոմատը ճչում է սիրո մասին Juke box urli d'amore Երաժիշտ Կատակերգություն Մաուրո Մորասի Մարիո Կարոտենուտո,
Մարիզա Մերլինի,
Կարին Բաալ,
Տերենս Հիլ,
Ռաֆաել Պիզու
1960 Ճչացողները դատարանի առաջ Urlatori alla sbarra Ադրանո Երաժշտական,
Դրամա,
Կատակերգություն
Լուչիո Ֆուլչի Մինա,
Ջո Սենտերի,
Էլկե Զոմեր,
Չետ Բեյկեր
1962 Մոնցայի վանականը Il monaco di Monza Կեղծ վանական Դրամա Սերջիո Կորբուչի Տոտո,
Նինո Տարանտո,
Էրմինիո Մակարիո,
Լիզա Գասթոնի,
Մոյրա Օրֆեյ
1963 Ինչ-որ մի տարօրինակ տիպ Uno strano tipo Պեպինո / խաղում է ինքն իրեն Կատակերգություն Լուչիո Ֆուլչի Կլաուդիա Մորի,
Դոնատելա Տուրի,
Լուիջի Պավեզե,
Կարլո Կամպանինի
1964 Հիմար աշխարհ I malamondo Փաստագրական Պաոլո Կավարա Մարվին Միլեր
1964 Մեծ գողություն Միլանում Super rapina a Milano Կատակերգություն Ադրիանո Չելենտանո
Պերո Վիվարելի
Կլաուդիա Մորի,
Դոն Բեկի,
Ջինո Սանտերկոլե,
Դեթո Մարիանո
1966 Եվրոպան երգում է Europa canta Երգիչ Կատակերգություն,
Վեստեռն,
Երաժշտական
Հոսե Լուիս Մերինո Վիվի Բախ,
Գուսթավո Ռոխո,
Թոմաս Ալդեր,
Ռենցո Պալմեր,
Ումբերտո Դ’Օրսի
1968 Սերաֆիմո Serafino Սերաֆիմո Ֆլորին Կատակերգություն Պետրո Ջերմի Օթավիա Պիքոլո,
Սարո Ուրցի,
Ֆրանչեսկա Ռոմանա Կոլուցցի,
Բենժամին Լև
1971 Սիրո և դանակների պատմություն Er più: storia d'amore e di coltello Նինո Դրամա,
Կատակերգություն,
Պատմական
Սերջիո Կորբուչի Կլաուդիա Մորի,
Վիթորիո Կապրիոլի,
Ռոմոլո Վալի,
Ջաննի Մաչիա
1972 Սպիտակը, կարմիրը և ... Bianco, rosso e... Աննիբել Պեզզի Դրամա Ալբերտո Լաթուադա Սոֆի Լորեն,
Ֆերնանդո Ռեյ,
Հուան Լուիս Գալյարդո,
Լուիս Մարին
1973 Էմիգրանտ L'emigrante Պեպինո Կավալո Կատակերգություն Պասկուալե Ֆեսթա Կամպանիլե Կլաուդիա Մորի,
Հոսե Կալվո,
Սիբիլ Դեննինգ,
Հերբերտ Ֆուքս
1973 Հինգ օր Le cinque giornate Կաիզանո Դրամա,
Կատակերգություն,
Պատմական
Դարիո Արջենտո Էնցո Չերուզիկո,
Մարիլու Տոլո,
Լուիզա Դե Սանտիս,
Գլաուկո Օնորատո
1973 Ռուգանտինո Rugantino Ռուգանտինո Պասկուալե Ֆեսթա Կամպանիլե Կլաուդիա Մորի,
Թոնի Ուչի,
Մարիա Գրացիա Սպինա,
Ռիքարդո Գարոնե
1975 Շտապիր, քանի դեռ կինս չի վերադարձել Yuppi du Ֆելիս Դելլա Պիետա Դրամա,
Կատակերգություն
Ադրիանո Չելենտանո
Միկի Դել Պրետե
Կլաուդիա Մորի,
Շարլոթա Ռեմպլինգ,
Ջինո Սանտերկոլե,
Ռոզիտա Չելենտանո
1975 Դու ո՞ր նշանի տակ ես ծնվել Di che segno sei? Ալֆրեդո, որին կոչում են 'Ֆրեդ Ասթեր' Կատակերգություն Սերջիո Կորբուչի Մաֆալդա Բերի,
Ուգո Բոլոնյա,
Գիլ Կագնե,
Ջուլիանա Կալանդրա
1976 Բլեֆ Bluff storia di truffe e di imbroglioni Ֆելիքս Կատակերգություն,
Քրեական
Սերջիո Կորբուչի Էնթոնի Քուին,
Կապյուսին,
Կորին Կլերի,
Աթիլիո Դոթեզիո
1976 Երախտապարտ վենետիկցին Culastrisce nobile veneziano Սփրինթի տերը Կատակերգություն Ֆլավիո Մոգերինի Մարչելո Մասթրոյաննի,
Կլաուդիա Մորի,
Լինո Տոֆոլո,
Անն Միսերոչչի,
Ֆլորա Կարաբելա
1977 Երկնքի այլ կտոր L'altra metà del cielo Տերհայր Վինցենզո Ֆերրարի Կատակերգություն Ֆրանկո Ռոսի Մոնիկա Վիթի,
Վենանտինո Վենանտինի,
Գլաուկո Օնորատո,
Մարիո Կարոտենուտո
1977 Պապարացիի անհաջողակը Ecco noi per esempio... Անտոնմաթեո Կոլոմբո Կատակերգություն Սերջիո Կորբուչի Ռենատո Պոցցեթո,
Բարբարա Բախ,
Անտոնիո Կասագրանդե,
Ջուլիանա Կալանդրա
1978 Ֆրյուրեր մականունով Ադոլֆ քեռին Zio Adolfo, in arte Führer Հերման / Գուստավ Կատակերգություն Ֆրանկո Կասթելանո
Ջուզեփե Մոչիա
Կլաուդիո Բիգալի,
Ֆրանսուա Բասթեն,
Ջուզեփե Դիամանտի,
Պաոլա Օրեֆիչե
1978 Խելագար Ջուզեպոն Geppo il folle Գեփփո Կատակերգություն,
Երաժշտական
Ադրիանո Չելենտանո Կլաուդիա Մորի,
Չանտալ Բենուա,
Պետրո Բրամբիլա,
Մեթո Դիթոնգո
1979 Շաբաթ, կիրակի և ուրբաթ Sabato, domenica e venerdì Կոնստանտին, (էպիզոդիկ) Կատակերգություն Ֆրանկո Կասթելանո
Պասկուալե Ֆեսթա Կամպանիլե
Սերջո
Էդվիժ Ֆենեկ,
Լինո Բանֆի,
Դանիելե Վարգաս,
Լորի Դել Սանտո,
Միլենա Վուկոտիչ
1979 Թավշյա ձեռքեր Mani di velluto Գուիդո Քուիլեր Մելոդրամա,
Կատակերգություն
Ֆրանկո Կասթելանո
Ջուզեփե Մոչիա
Էլեոնորա Ջորջի,
Ջոն Շարպ,
Օլգա Կարլատոս,
Ջինո Սանտերկոլե
1980 Վիճե՞նք Qua la mano դոն Ֆունգենզիո Կատակերգություն Պասկուալե Ֆեսթա Կամպանիլե Էնրիկո Մոնտեզանո,
Մարիո Կարոտենուտո,
Ֆիլիփ Լերուա,
Ադրիանա Ռուսո
1980 Հյուրանոցի տիրուհին La locandiera կավալեր դի Ռիպաֆրետա Կատակերգություն Պաոլո Կավարա Կլաուդիա Մորի,
Պաոլո Վիլաջո,
Մարկո Մեսերի,
Ջաննի Կավինա
1980 Անսանձի սանձահարումը Il bisbetico domato Էլիա Կոդոգնո Կատակերգություն Ֆրանկո Կասթելանո
Ջուզեփե Մոչիա
Օռնելա Մուտի,
Էդիտ Փիթերս,
Պիփո Սանտոնասթասո,
Միլի Կարլուչի
1981 Ասը Asso Աս Կատակերգություն Ֆրանկո Կասթելանո
Ջուզեփե Մոչիա
Էդվիժ Ֆենեկ,
Ռենատո Սալվատորի,
Սիլվա Կոշինա,
Պիփո Սանտոնասթասո
1981 Խելահեղ սիրահարվածը Innamorato pazzo Բարնաբա Չեչինի Մելոդրամա,
Կատակերգություն
Ֆրանկո Կասթելանո
Ջուզեփե Մոչիա
Օռնելա Մուտի,
Ադոլֆո Չելի,
Լիդիա Կոստանցո,
Ֆրանկո Դիոջենե
1982 «Էքսելսիոր» գրանդ հոթելը Grand Hotel Excelsior Հոթելի մենեջեր Թադեուս Կատակերգություն Ֆրանկո Կասթելանո
Ջուզեփե Մոչիա
Էնրիկո Մոնտեզանո,
Դիեգո Աբատանտուոնո,
Կարլո Վերդոնե,
Էլեոնորա Ջորջի
1982 Բինգո Բոնգո Bingo Bongo Բինգո Բոնգո Կատակերգություն,
Ընտանեկան
Պասկուալե Ֆեսթա Կամպանիլե Կարոլ Բուկե,
Ֆելիչե Անդրեազի,
Էնցո Ռոբութի,
Վալտեր Դ’Ամորե
1983 Սինգ-Սինգ Sing Sing Ալֆրեդո 'Բոժի' Կատակերգություն Սերջիո Կորբուչի Էնրիկո Մոնտեզանո,
Մարինա Սումա,
Ֆրանկո Ջակոբինի,
Անջելա Գուդվին
1983 Հատուկ նշանները՝ գեղեցիկ Segni particolari: bellissimo Մաթիա Ֆրանկո Կասթելանո
Ջուզեփե Մոչիա
Ֆեդերիկա Մորո,
Ջաննի Բոնագուրա,
Սիմոնա Մարիանի,
Աննա Կանակիս
1985 Նա ինձանից վատն է Lui è peggio di me Լեոնարդո Կատակերգություն Էնրիկո Օլդոինի Ռենատո Պոցցեթո,
Կելի վան դեր Վելդեն,
Սերջո Ռենդա,
Դենիել Սթիվեն
1985 Ջոն Լուի Joan Lui - ma un giorno nel paese arrivo io di lunedì Ջոն Լուի Երաժշտական Ադրիանո Չելենտանո Կլաուդիա Մորի,
Մարտա Կելեր,
Ֆեդերիկա Մորո,
Շերի Անդերսոն
1986 Փնփնթան Il burbero Տիթո Տորիսի Կատակերգություն Ֆրանկո Կասթելանո
Ջուզեփե Մոչիա
Դեբրա Ֆոյեր,
Ժան Սորել,
Մաթիա Սբրաջա,
Անջելա Ֆինոքյարո
1992 Ջեքփոթ Jackpot Ֆուրիո Ֆանտաստիկ,
Կատակերգություն,
Ընտանեկան
Մարիո Օրֆինի Քեյթ Վերնոն,
Կերոլ Բեյկեր,
Յեն Բու Հու,
Աեի-Յեն Ղո

Ռեժիսոր խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1964 Մեծ գողություն Միլանում Super rapina a Milano
1975 Շտապիր, քանի դեռ կինս չի վերադարձել Yuppi du
1978 Խելագար Ջեփոն Geppo il folle
1985 Ջոն Լուի Joan Lui - ma un giorno nel paese arrivo io di lunedì

Սցենարիստ խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1975 Շտապիր, քանի դեռ կինս չի վերադարձել Yuppi du
1978 Խելագար Ջեփոն Geppo il folle
1985 Ջոն Լուի Joan Lui - ma un giorno nel paese arrivo io di lunedì

Կոմպոզիտոր խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1975 Շտապիր, քանի դեռ կինս չի վերադարձել Yuppi du
1977 Երկնքի մյուս կեսը L'altra metà del cielo
1978 Խելագար Ջեփոն Geppo il folle
1985 Ջոն Լուի Joan Lui - ma un giorno nel paese arrivo io di lunedì

Մոնտաժոր խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1975 Շտապիր, քանի դեռ կինս չի վերադարձել Yuppi du
1978 Խելագար Ջեփոն Geppo il folle
1985 Ջոն Լուի Joan Lui - ma un giorno nel paese arrivo io di lunedì

Պրոդյուսեր խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1978 Խելագար Ջեփոն Geppo il folle

Գրականություն խմբագրել

Ադրիանո Չելենտանոյի գրքերը խմբագրել

  • A. Celentano, Ripa L. Il paradiso è un cavallo bianco che non suda mai. - Sperling & Kupfer, 1982, 247 էջ։ - ISBN 88-200-0221-3
  • A. Celentano Il re degli ignoranti. - Milano: A. Mondadori, 1991, 124 էջ։ - ISBN 88-04-35115-2
  • A. Celentano, Jannuzzi J. Il profeta e i farisei. - Prime Edizioni di Maurizio Biaducci, 1988, 182 էջ։- ISBN 88-18-57017-X
  • A. Celentano Rockpolitik. / Ciotta M. - Milano: Bompiani Overlook-Clan Celentano, 2006, 208 էջ։ - ISBN 88-452-5734-7

Գրքեր Չելենտանոյի մասին խմբագրել

  • Викторова Е. А. Киношоу Адриано Челентано // Адриано Челентано. - Всесоюзное творческо-производственное объединение «Киноцентр», 1991, 48 էջ։
  • Викторова Е. А. Я, Адриано Челентано. - Филобиблон, 1998. - 152 էջ։
  • Мишиев Б. П. Мудрость Celentano, - Дербент, 2012:
  • Caressa F. Azzurro. Conte, Celentano, un pomeriggio…. - Roma: Donzelli, 2008: - ISBN 978-88-6036-307-7
  • Chiorino M. Adriano Celentano. - Milano: Targa italiana, 1991: - ISBN 88-7111-052-8
  • Ciotta M. Un marziano in tv. Adriano Celentano. Francamente me ne infischio. - Roma: Rai Eri, 2001: - ISBN 88-397-1137-6
  • Cotti S. Adriano Celentano. 1957–2007: Cinquant’anni da ribelle. - Roma: Editori Riuniti, 2007, 327 էջ։ - (Momenti Rock). - ISBN 978-88-359-5943-4
  • Ebboli F. Adriano Celentano. Dalla Via Gluck a Rockpolitick. - Genova: Lo Vecchio, 2005: - ISBN 88-7333-123-8
  • Fittante A. Questa è la storia… Celentano nella musica, nel cinema e in televisione. - Milano: Il castoro, 1997: - ISBN 88-8033-105-1
  • Jannuzzi L. Il profeta e i farisei. - Milano: Rusconi, 1988: - ISBN 88-18-57017-X
  • Maiotti M 1944-1963: i complessi musicali italiani. - Maiotti Editore, 2010: - P. 84-87.
  • Manfredi G. Adriano Celentano. - Roma: Lato Side, 1981:
  • Perini B. Adriano: la sua vita è come un rock. - Rizzoli, 1999: - հ. 3, 130 էջ։ - ISBN 88-17-86222-3
  • Perini B. Memorie di zio Adriano. - Mondadori, 2010, 204 էջ։ - ISBN 978-88-04-60338-2
  • Piancatelli U. Celentano. La vita, le passioni, la musica, il cinema, la tv. - Barbera, 2012, 219 էջ։ - ISBN 978-88-7899-525-3
  • Porzioni E. Celentano & Rivoluzione. - Chinaski Edizioni, 2012, 200 էջ։ - ISBN 978-88-89966-87-7
  • Red S. e Lucas S. Il re dello spettacolo. - Milano: Forte, 1983.
  • Salvatori D. Adriano Celentano. - Roma: Gremese, 1998, 94 էջ։- ISBN 88-7742-169-X
  • Simonetta U. Celentano. - Milano: Longanesi, 1966:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Dutch Top 40
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119122200 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://www.corriere.it/spettacoli/09_dicembre_21/celentano_scoperto-grazie-blog_e9fa3342-ee3b-11de-9127-00144f02aabc.shtml
  6. Գ. Բոգեմսկի, Չելենտանոյի ֆենոմենը (ռուս.) // «Экран», Մոսկվա, 1986։
  7. 7,0 7,1 7,2 7,3 Ի. Մուսսկի 100 XX դարի 100 մեծ կուռքերը. — Մոսկվա: Вече, 2007. — С. 391-395. — 480 с. — (100 великих). — ISBN 978-5-9533-1971-3
  8. 8,0 8,1 «David di Donatello Awards 1976». Film affinity (անգլերեն). filmaffinity.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  9. 9,0 9,1 «David di Donatello Awards 1980». Film affinity (անգլերեն). filmaffinity.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  10. 10,0 10,1 «Adriano Celentano» (իտալերեն). beliceweb.it. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
  11. «100 ամենավառ կինոաստղերը». Time Out (Մոսկվա), №27. timeout.ru. 15 հուլիսի 2007 թ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
  12. «Celentano - Dati riportati». Փոքր մոլորակների կենտրոն (անգլերեն). minorplanetcenter.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
  13. «6697 Celentano (1987 HM1)». Հրթիռային շարժման լաբորատորիա (անգլերեն). jpl.nasa.gov. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
  14. Լ. Խոմյակով, Ադրիանո Չելենտանոն վախեցնում էմկներին ու որսում կոկորդիլոսներ, Вечерние вести (ուկրաինական օրաթերթ), 1999, N 226 (272)
  15. Ի. Կրավչենկո (14 նոյեմբերի, 2007 թ.). «Տղան Գլյուկ փողոցից». «Планета ВВКУРЭ». vvkure.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
  16. փողոցը կոչվել է կոմպոզիտոր Քրիստոֆ Վիլլիբալդ Գլյուկի անունով
  17. 17,0 17,1 17,2 Մ. Դենիսովա, Адриано Челентано: «Я - брутальный мужчина», 7 дней ամսագիր, 2004։ (ռուս.)
  18. Ե. Կոլոսովա, Ձեր ժամացույցը Չելենտանո՞ն է վերանորոգում։ Նվիրվում է Ադրիանո Չելենտանոյի հոբելյանին…, http://shkolazhizni.ru/archive/0/n-12288/, Школа жизни ամսագիր, 2008
  19. 19,0 19,1 Ադրիանո Չելենտանո. Ժամագործը Գլյուկ փողոցից, TV7, 2011 (ռուս.)
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 Բ. Պեռինի, Adriano: la sua vita è come un rock, Rizzoli հրատ., 1999, հ. 3:
  21. 21,0 21,1 http://www.luxurynet.ru/bomond/7587.html Ա. Բաբցկի, Ադրիանո Չելենտանո. մարդը, որ ավելի ազդեցիկ է, քան իտալացի քաղաքական բոլոր գործիչները, 13 փետրվարի, 2011 թ.:
  22. 22,0 22,1 22,2 Bolognini L. (11.05.2007). «Celentano sbarca al Palaghiaccio. E quella sera nacque una stella». La Repubblica (իտալերեն). milano.repubblica.it. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  23. 23,0 23,1 Ա. Գավրիլով, Ադրիանո Չելենտանո, Текст к пластинке «Soli», 1979 (ռուս.)
  24. 24,0 24,1 Լ. Կիբլոկա, Ճակատագրով իտալացի Ադրիանո Չելենտանոն (լատվիերեն) // TeleVizijas programma թերթ, 2008
  25. 25,0 25,1 25,2 S. Cotti, Adriano Celentano. 1957-2007: Cinquant'anni da ribelle. - Roma: Editori Riuniti, 2007, էջ 327։ - (Momenti Rock). - ISBN 978-88-359-5943-4
  26. Emanuelli M., 50 anni: storia della televisione attraverso la stampa settimanale, Milano, 2004
  27. M. Giannotti, L'enciclopedia di Sanremo: 55 anni di storia del festival dalla A alla Z, Roma, 2005:
  28. 28,0 28,1 28,2 «Ադրիանո Չելենտանո. երգիչ, դերասան, կոմպոզիտոր, ռեժիսոր». «Story» ամսագիր. story.com.ua. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
  29. «I 40 anni del Cantagiro». RAI radio (իտալերեն). radio.rai.it. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  30. Վ. Կոտով, Ադրիանո Չելենտանո. ամենասիրելի իտալացին, Аргументы и факты, 2003, N 32 (162) (ռուս.)(չաշխատող հղում)
  31. http://www.kinokadr.ru/news/2008/01/06/1898.shtml Լրացել է Ադրիանո Չելենտանոյի 70 տարին
  32. Ե. Վիկտորովա, Ադրիանո Չելենտանոյի կինոշոուն, 1991, 48 էջ։
  33. 33,0 33,1 Mustara A. (13.02.2012). «ADRIANO CELENTANO, 51 anni fa con MINA il primo FESTIVAL del Molleggiato». TV Sorrisi e Canzoni (իտալերեն). sorrisi.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  34. Ադրիանո Չելենտանո՝իտալական երաժշտության սիրտը
  35. 35,0 35,1 35,2 35,3 «Ադրիանո Չելենտանո։ Կենսագրություն։». Ultra-music. ultra-music.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  36. Ա. Վիտալի, Իսկ այժմ խոսում է Ադրիանոն, Sorrisi, 2004 (իտալ.):
  37. F. Luzzato, Celentano si svela a tempo di «rap», Milano, 1994, էջ 23։
  38. S. Frere-Jones (29.04.2008). «Stop Making Sense». The New Yorker (անգլերեն). newyorker.com. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  39. «Adriano CELENTANO - Дами иль моменто кени пьячи пью». zvuki.ru. 15 հունվարի, 2010 թ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  40. Բացառությամբ առաջին՝ Ready Teddy երգի, որ գրվել է Ռոբերտ Բլեքուելի ու Ջոն Մառասկալկոյի կողմից։
  41. Ա. Լևիտ (29 դեկտեմբերի, 2008 թ.). date-2008_12_29, article-toto_kytyno_ykrainskim_myjchinam_oche/article.html «Տոտո Կուտունյո. «Ուկրաինացի տղամարդկանց բախտը շատ է բերել։ Հատկապես կանանց, շոգեբաղնիքի ու օղու հարցում»». «События и люди», № 42 (0042). sobytiya.net.ua. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  42. Վ. Օբրեմենկո, Տոտո Կուտունյո. «Ռուսների մենթալիտետն ու բարքերը կապիտալիզացվել են երկրի հետ միասին», http://www.aif.ru/culture/article/41588, Аргументы и факты թերթ, 2011, N 11:
  43. Վավերագրական ֆիլմ «Դիմավորեք՝ Չելենտանո» (Առաջին ալիք, 2009 թվական)
  44. Դմիտրի Սկիրյուկ (22.05.2007). ««Atmosfera» ալբոմի քննադատությունը- Adriano Celentano». recensent.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  45. Ես ասացի. «Տվե՛ք ինձ Սան-Ռեմոն», բայց նրանք վախեցան, La Repubblica թերթ, 2003 (իտալ.):
  46. Ա. Կարցև, Играть и жить с тревогой в сердце, Կոմսոմոլսկայա պրավդա թերթ, 1987 թվական։
  47. «La Rai dei biscazzieri» (իտալերեն). ildisfattista.info. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  48. Frattini D. (31.08.1994). «Donne contro Celentano: ci vuoi senza cervello». Corriere della Sera (իտալերեն). corriere.it. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.
  49. A. Farcas, G. Martelli, Concerto per il Papa: Dylan con Dalla e Bocelli, , Corriere della Sera թերթ, 1997, http://archiviostorico.corriere.it/1997/agosto/27/Concerto_per_Papa_Dylan_con_co_0_9708275942.shtml: (իտալ.)
  50. «Աննա Մարիա Մաձինի (Anna Maria Mazzini), ով հայտնի է Մինա (Mina) կեղծանունով». Երաժշտական-տեղեկատվական նախագիծ «Իտալիայի երաժշտությունը». lamusicaitaliana.ru. 15 փետրվարի, 2006 թ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  51. L. Mario, Celentano canta per Lucio Battisti, http://archiviostorico.corriere.it/1999/maggio/05/Celentano_canta_per_Lucio_Battisti_co_0_9905056479.shtml, Corriere della Sera թերթ, 1999։ (իտալ.)
  52. Полонская М. Клан, который построил Буфф(ռուս.) // Zефир : журнал. — 2003.
  53. Vitali A. (6.03.2004). «Celentano, sermone e rock «Troppa politica al Festival»». La Repubblica (իտալերեն). repubblica.it. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  54. Լ. Միշինա, Յ. Բրիլյովա, Ադրիանո Չելենտանո. «Ինձ հյուրախաղերի են հրավիրում Սիբիր», Конкурент թերթ, 2008, N 02 (000124):
  55. Ա. Ֆյոդորով, Ադրիանո Չելենտանո. «Այն միակը, ինչին պիտի ձգտել ողջ կյանքում», 1995
  56. Regolo L. (5.08.2008). «Esplora il significato del termine: Rosalinda Celentano si confessa in esclusiva su «A» in edicola mercoledì 6 agosto». Corriere della Sera (իտալերեն). corriere.it. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  57. «Duetto Celentano-Moratti per il Centenario dell'Inter». La Repubblica (իտալերեն). repubblica.it. 8.03.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  58. Մարդը, որ չի ծիծաղում, Vogue ամսագիր, 2002։
  59. Ա. Ռախմանինա, Ջակոմո Չելենտանո. «Երբ կինս իմացավ, թե ես ում տղան եմ, ուզում էր փախչել», Газета по-киевски թերթ, 2010, N 216:
  60. Գ. Լիբերգալ. Երգում է Ադրիանո Չելենտանոն (ռուս.) // «Tecadisk» ձայնապնակի հավելված - 1981 թ.:
  61. «Italian Music Awards: ecco le nominations» (իտալերեն). rockol.it. 25.10.2001. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
  62. Ն. Լեբեդևա (3 դեկտեմբերի, 2008 թ.). «Հաղորդում. «Рекордъ-2008» մրցանակաբաշխություն». zvuki.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
  63. «grolledoro.com - Adriano Celentano» (իտալերեն). grolledoro.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
  64. «Claudia Mori: «Celentano presto su Raiuno? Chissà…»». Quotidiano Net (իտալերեն). quotidiano.net. 25.07.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  65. «Italian National Syndicate of Film Journalists 1976». WDW (անգլերեն). whosdatedwho.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  66. A. Leucci, Adriano Celentano: un nuovo programma pronto per la Rai (իտալ.): DireDonna. diredonna.it (1.02.2010): Վերցված է 31.05.2012:
  67. «Parte dagli autori la possibilità di ridare qualità a radio e tivù». Osservatorio TV (իտալերեն). codacons.it. 25 հունիսի, 2006 թ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.