Բրիտանական կայսրության շքանշանի կին կոմանդոր տիկին Էվա Թըրներ (մարտի 10, 1892(1892-03-10)[1][2][3], Օլդեմ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն - հունիսի 16, 1990(1990-06-16)[1][2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), միջազգային հեղինակություն ունեցող անգլիացի դրամատիկ սոպրանո։ Նրա ուժեղ, կայուն և լավ մարզած ձայնը հայտնի էր իտալական և գերմանական օպերային դերերում իր դրսևորած հստակությամբ։

Էվա Թըրներ
Դիմանկար
Ծնվել էմարտի 10, 1892(1892-03-10)[1][2][3]
ԾննդավայրՕլդեմ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Մահացել էհունիսի 16, 1990(1990-06-16)[1][2][3] (98 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԵրաժշտության թագավորական ակադեմիա և Bedford High School for Girls?
Մասնագիտությունօպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրԵրաժշտության թագավորական ակադեմիա և Օկլահոմայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան
 Eva Turner Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Ծնվել է Անգլիայի Օլդեմ քաղաքի Վերնեթ թաղամասում։ Երաժշտության առաջին դասերն ստացել է կոնտրալտո Կլարա Բաթի ուսուցիչ Դեն Ռութեմի մոտ։ 1911 - 1914 թվականների ընթացքում սովորել է Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայում։

Կարիերան սկսել է որպես «Կառլ Ռոսա օպերային ընկերության» խմբերգչուհի և աստիճանաբար անցել ավելի խոշոր դերերի, ինչպիսիք են՝ Քեյթ Փինքերթոնը և «Մադամ Բատերֆլայ» օպերայից Չիո Չիո սանի գլխավոր դերը, Միքաելան «Կարմենում», Մուսետան Պուչինիի «Բոհեմում», Սանտուցան «Գեղջկական ասպետություն» օպերայում, Դոննա Աննան «Դոն Ժուանում», Էլիսաբեթը «Տանհոյզերում», Ֆրեյան «Հռենոսի ոսկին» օպերայում, Էլզան «Լոհենգրինում», Բրունհիլդան «Նիբելունգի մատանին» օպերայում, Լեոնորան «Ճակատագրի ուժը» օպերայում, Լեոնորան «Ֆիդելիոյում», Էվան «Նյուրնբերգի մայսթերզինգերները» օպերայում, «Աիդա», «Տոսկա»[4] և «Թայիս» օպերաների գլխավոր դերերը։

1924 թվականին Միլանի Լա Սկալա օպերային թատրոնի համար լսումներից հետո դրա գլխավոր դիրիժոր Արտուրո Տոսկանինին նրան աշխատանքի է վերցրել 1924-1925 թվականներին Լա Սկալայում «Նիբելունգի մատանին» օպերայի բեմադրություններում Ֆրեյայի ու Զիգլինդի դերերգերի համար։

Կատարել է նաև «Տուրանդոտ» օպերայի գլխավոր դերը։ 1926 թվականին Լա Սկալայում դրա պրեմիերայի ժամանակ հանդեսատեսների շարքում էր, բայց նույն տարվա դեկտեմբերին առաջին անգամ ինքն է կատարել Բրեշիա քաղաքի Տեատրո Գրանդեում։ 1928 թվականին այդ դերով հանդես է եկել Կովենտ գարդեն արքունական թատրոնում (համերգաշրջանի ընթացքում կատարելով նաև Աիդայի ու Սանտուցայի դերերը), իսկ 1929 թվականին այն կատարել Լա Սկալայում։ Նրա կատարմամբ Տուրանդոտի կենդանի ձայնագրությունները, որոնք արվել են Կովենտ գարդենում 1937 թվականին, այն ժամանակ ուշադրության չեն արժանացել, բայց 1980-ական թվականներին թողարկվել են խտասկավառակներով՝ EMI CD CDH 7610742։

Երբ Ռալֆ Վոան Ուիլյամսը ստեղծել է 16 առաջատար երգիչների համար նախատեսված իր «Serenade to Music» աշխատանքը, այնտեղ բառեր է նախատեսել նաև Էվա Թըրների համար, սակայն դրանք առանձնացրել է մյուս երեք սոպրանոների համար նախատեսվածներից։ Ստեղծագործության 1938 թվականի ձայնագրության մեջ Էվա Թըրների ձայնը լսվում է հենց իր համար գրված այդ հատվածում։ Ձայնագրությունն առկա է խտասկավառակի տարբերակով։ Էվա Թըրները համերգային բեմերին հրաժեշտ է տվել 1948 թվականին։

Դասավանդում խմբագրել

Բեմից հեռանալուց հետո մնացել է երաժշտության մեջ ու հաջորդ տարի Օկլահոմայի համալսարանից նրան առաջարկել են վոկալի պրոֆեսորի պաշտոն, և մեկ տարվա համար նախատեսված պայմանագիրը երկարաձգվել է մինչև ինը տարի։ Լոնդոն է վերադարձել 1959 թվականին ու Երաժշտության արքայական ակադեմիայում նշանակվել երգեցողության պրոֆեսոր․ այդ պաշտոնն զբաղեցրել է մինչև 80 տարեկանը։ Դասավանդելու նրա ոճը ոմանք համարել են չափազանց անկեղծ (Ռիտա Հանթերն այն անվանել է չափազանց պահանջկոտ), սակայն դրա արդյունքում ունեցել է այնպիսի հաջողակ ուսանողներ, ինչպիսիք են՝ Էմի Շուարդը, Ռոբերտա Նայը, Կիրի Տե Կանավան։ Շուարդն ու տիկին Գվինեթ Ջոնսը, որոնք երկուսն էլ հաջողության էին հասել Տուրանդոտի դերերգով, այն սովորել էին Էվա Թըրների հետ։

Պատիվներ խմբագրել

Բրիտանական «This Is Your Life» վավերագրական ֆիլմը նրան անդրադարձել է երկու անգամ՝ 1959 թվականի սեպտեմբերին և 1983 թվականի փետրվարին՝ ծննդյան 91-ամյակին ընդառաջ։ Ի տարբերություն հանգստի անցած այլ երգչուհիների, որպես հանդիսատես հաճույքով ներկա էր լինում Կովենտ գարդենի բեմադրություններին ընդհուպ մինչև մահը։ Հաճախ է հովանավորել համերգային ու գալա բեմադրություններ։

1962 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի։ 1920-1930-ական թվականներին արված նրա ձայնագրությունների մեծ մասն այժմ առկա է խտասկավառակային վերաթողարկումներով։

1982 թվականի հուլիսի 7-ին արժանացել է Օլդեմ քաղաքի «Freedom of the Borough» տիտղոսին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. «Cause of injurious singing?». Talkclassical.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  5. Cook, Hannah. «Honorary Freemen of the Borough». www.oldham.gov.uk.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվա Թըրներ» հոդվածին։