Բրիտանական կայսրության շքանշանակիր Ռիտա Հանթեր (օգոստոսի 15, 1933(1933-08-15)[1][2][3], Ուոլոսի, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն - ապրիլի 29, 2001(2001-04-29)[1][2][3], Սիդնեյ, Ավստրալիա), բրիտանացի դրամատիկ սոպրանո։

Ռիտա Հանթեր
Ծնվել էօգոստոսի 15, 1933(1933-08-15)[1][2][3]
ԾննդավայրՈւոլոսի, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էապրիլի 29, 2001(2001-04-29)[1][2][3] (67 տարեկան)
Մահվան վայրՍիդնեյ, Ավստրալիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունօպերային երգչուհի
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Անգլիայի Մերզիսայդ կոմսության Վոլասի քաղաքում։ Մանկության ընթացքում մյուզիք-հոլլի սիրահար նրա ծնողները երեխային տարել են այդ ժանրի ներկայացուցիչ վերջին արտիստների համերգներին[4]։ Երգեցողություն սովորել է Լիվերպուլում Էդվին Ֆրենսիսի մոտ, հետագայում՝ Լոնդոնում Ռեդվերս Լևելինի ու Քլիվ Քերեյի մոտ։ 1957 թվականին միացել է «Սադլերս Վելս» օպերային ընկերությանը և երկու տարի դրա կազմում երգել երգչախմբում, որից հետո շրջագայության է մեկնել «Կառլ Ռոսա» օպերային ընկերության հետ։ «Countess of Munster Trust»-ի կողմից արժանացել է դրամաշնորհի, որը նրան հնարավորություն է տվել մեկ տարի ուսանել տիկին Էվա Թըրների մոտ, որից հետո վերադարձել է ընկերություն ու կատարել այնպիսի դերերգեր, ինչպիսիք են՝ Սենտան «Թռչող հոլանդացի» օպերայից, Մուսետան «Բոհեմ» օպերայից, Օդաբելան «<Աթթիլա» օպերայից, ֆատա Մոգանան «Սեր երեք նարինջների հանդեպ» օպերայից, Դոննա Աննան «Դոն Ժուան» օպերայից, Ամելիան «Պարահանդես-դիմակահանդես» օպերայից, Սանտուցան «Գեղջկական ասպետություն» օպերայից, Էլիզաբեթը «Դոն Կարլոս» օպերայից ու Լեոնարան «Տրուբադուր» օպերայից։

Ռիտա Հանթերին հիշելու են որպես 20-րդ դարավերջի լավագույն վագներյան սոպրանոներից մեկի, հատկապես «Նիբելունգի մատանին» շարքի բոլոր երեք Բրունհիլդաների կատարման համար[5]։ Այդ բեմադրություններին ձայնագրությունները համարվում են առկաներից լավագույնները, թեև կատարումներն անգլերեն են։

1979 թվականի մի հարցազրույցում դժգոհություն է արտահայտել, որ ստիպված է նույն դերը երգել և՛ անգլերեն, և՛ այն լեզվով, որով օպերան սկզբնապես գրված է եղել։ «Ինձ համար չափազանց դժվար է նույն դերը սովորել տարբեր եզուներով։ Բառերը տարբեր են, և ստիպված ես լինում տարբեր տեղերում շունչ քաշել»։ Նաև հիշատակել է, որ Սանտուցայի դերեգը ստիպված է եղել սովորել անգլերեն երեք տարբեր թարգմանություններով ու իտալերենով։ Նրա կարծիքով իտալերենն ավելի հեշտ է սովորել ու հիշել, քան գերմաներենը[4]

Մետրոպոլիտեն օպերայում դեբյուտը կատարել է 1972 թվականի դեկտեմբերի 19-ին «Վալկիրիա» օպերայով և ունեցել մեծ հաջողություն։ «Աստվածների մայրամուտը» օպերայից Բրունհիլդայի դերեգով հանդես է եկել Կովենտ գարդենում, որտեղ նաև կարճ ժամանակով ներկայացել է Սենտայի դերով։ 1975 թվականին Մետրոպոլիտեն օպերայում կատարել է «Վալկիրիա»՝ հանդես գալով Բիրգիտ Նիլսոնի հետ։

Վագներյան կատարումներով հանդես է եկել նաև Մյունխենի, Սիեթլի, Նյու Օռլեանի, Սան Ֆրանցիսկոյի ու Ուելսի ազգային օպերաներում։

Պարգևներ

խմբագրել

1980 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի։

Ինքնակենսագրություն

խմբագրել

1981 թվականին տեղափոխվել է Սիդնեյ և անդամագրվել «Ավստրալիական օպերա» օպերային ընկերությանը։ «Սպասի՛ր, մինչև արևի փայլելը, Նելլի՛» վերնագրով նրա կենսագրականը հրատարակվել է «Հեմիշ Հեմիլթոն» բրիտանական տպագրատան կողմից 1986 թվականին։ Վախճանվել է 67 տարեկան հասակում Սիդնեյում 2001 թվականին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.oxforddnb.com/view/article/75740
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 MAK (польск.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
  4. 4,0 4,1 Rita Hunter talks to John Greenhalgh. Music and Musicians, March 1979, p26-27.
  5. Mini-biography in EMI Reginald Goodall Die Walküre insert booklet, London 1976.

Նշումներ

խմբագրել
  • Forbes, Elizabeth, ‘Hunter, Rita Nellie (1933–2001)’, Oxford Dictionary of National Biography, online edition, Oxford University Press, Jan 2005 (accessed 30 June 2007)
  • 'In Memoriam: Rita Hunter', The Musical Times, online edition Summer 2001 (accessed 30 June 2007)
  • Griffiths, Paul, 'Rita Hunter, 67, Soprano Skilled in Wagner', The New York Times, May 6, 2001 (accessed 23 March 2008)
  • Die Walküre cond. Reginald Goodall, Booklet of explanatory notes to item SLS 5063, (EMI, London 1976).

Արտաքին հղումներ

խմբագրել