Էռնստ Հոֆման Թեոդոր Ամադեուս (գերմ.՝ Ernst Theodor Amadeus Hoffmann, հունվարի 24, 1776(1776-01-24)[1][2][3][…], Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն[4][2][3][…] - հունիսի 25, 1822(1822-06-25)[1][3][5][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4]), ռոմանտիզմի ուղղությանը պատկանող գերմանացի գրող, երգահան, բեմանկարիչ, երաժշտական քննադատ, նկարիչ։ Հայտնի է գրոտեսկով, սուր հումորով ու երգիծանքով հագեցած ֆանտաստիկական նովելներով, որոնցից շատերն այսօր էլ ժողովրդականություն են վայելում ոչ միայն գերմանալեզու երկրներում («Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը»[6], «Պստիկ Ցախեսը» և այլն)։ Նվազ ճանաչված է որպես երգահան, թեև նրա «Ունդինա» օպերայի առաջին բեմադրությունը 1816 թ. հաջողություն է ունեցել։

Էռնստ Հոֆման
գերմ.՝ Ernst Theodor Amadeus Hoffmann
E. T. A. Hoffmann, autorretrato.jpg
Ծննդյան անունգերմ.՝ Ernst Theodor Wilhelm Hoffmann
Ծնվել էհունվարի 24, 1776(1776-01-24)[1][2][3][…]
ԾննդավայրՔյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն[4][2][3][…]
Վախճանվել էհունիսի 25, 1822(1822-06-25)[1][3][5][…] (46 տարեկան)
Վախճանի վայրԲեռլին, Պրուսիայի թագավորություն[4]
ԳերեզմանԲեռլին
Գրական անունE. T. A. Hoffmann
Մասնագիտությունկոմպոզիտոր, դատավոր, ծաղրանկարիչ, նկարիչ, մանկագիր, գրող, դիրիժոր, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող, վիպասան, երաժշտական քննադատ, նկարիչ և օրագրի հեղինակ
Լեզուգերմաներեն[1]
Ազգությունգերմանացի
ՔաղաքացիությունFlag of the Kingdom of Prussia (1803-1892).svg Պրուսիայի թագավորություն
ԿրթությունՔյոնիգսբերգի համալսարան
Ժանրերօպերա, պատմվածք և նովել
Գրական ուղղություններռոմանտիզմ, Գերմանական ռոմանտիզմ և romantic literature?
Ուշագրավ աշխատանքներՈւնդինա, The Devil's Elixirs?, Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը, Mademoiselle de Scuderi?, The Sandman?, The Golden Pot? և Master flea?
Ստեղծագործությունների ցանկE. T. A. Hoffmann bibliography?
Hoffmann Signature.gif
E. T. A. Hoffmann Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Հոֆմանի և՛ մայրական և՛ հայրական նախնիները իրավաբաններ էին: Նրա հայրը ՝ Քրիստոֆ Լյուդվիգ Հոֆմանը (1736-1797), փաստաբան էր Քյոնիգսբերգում (Պրուսիա, այժմ ՝ Կալինինգրադ, Ռուսաստան), ինչպես նաև բանաստեղծ և սիրողական երաժիշտ, նվագում էր ջութակ:1767 թվականին նա ամուսնացել է իր զարմուհու ՝ Լովիսա Ալբերտին Դերֆերի հետ (1748-1796): Էռնստ Թեոդոր Հոֆմանը ծնվել է 1776 թվականի հունվարի 24-ին: Նա երեք երեխաներից ամենափոքրն էր: Երբ տղան երեք տարեկան էր, ծնողները բաժանվել են, և նա մեծացել է իր մայրական տատիկի տանը: Նրա աշխարհայացքի ձևավորման վրա մեծ է եղել մորեղբոր՝ փաստաբան Օտտո Վիլհելմ Դյուրֆերի ազդեցությունը, որը խելացի և տաղանդավոր անձնավորություն էր: Հոֆմանի երաժշական և նկարչական ընդունակությունները ի հայտ են եկել վաղ տարիքից: 17811792 թվականների ընթացքում նա հաճախել է Լյութերական դպրոցը, որտեղ ուսումնասիրել է դասականներին ունեցել մեծ առաջընթաց: նա կարդում էր Շիլլեր, Գյոթե, Սվիֆթ, Ռուսո և Ժան Պոլ: 1794-ին Հոֆմանը սիրահարվել է Դորա Հեթին ՝ ամուսնացած կնոջ, որին նա դասավանդում էր երաժշտության: Նա տասը տարի մեծ էր Հոֆմանից: 795 թվականին Դորան ուննում է իր վեցերորդ որդուն [7]: 1796-ի փետրվարին Դորայի ընտանիքը դժգոհում է Հոֆմանի ուշադրությունից և, նրա համաձայնությամբ, խնդրում մյուս մորեղբորը, որ իր համար աշխատանք գտնեն Գլոգավում (Գլոգուվ) Պրուսական Սիլեզիա:

ՊրովինցիայումԽմբագրել

1796 թվականից Հոֆմանն իր քեռու՝ Յոհան Լյուդվիգ Դերֆերի մոտ աշխատել է որպես գրագիր: Վերջինս իր դստեր՝ Միննայի հետ ապրում էր Գլոգավում: Լրացուցիչ քննություններ հանձնելուց հետո նա այցելել է Դրեզդեն: Նա տպավորվել է Դրեզդենի պատկերասրահի նկարներից, նա հատկապես հիացած էր Կոռեջոյի եւ Ռաֆայելի նկարներով: 1798 թվականի ամռանը նրա քեռին դատարան է բերվել Բեռլինում, և օգոստոսին երեքն էլ տեղափոխվել են այնտեղ: Սա Հոֆմանի առաջին այցելությունն էր մեծ քաղաք: Հենց այստեղ է Հոֆմանն առաջին անգամ փորձել իրեն որպես կոմպոզիտոր ՝ գրելով «Die Maske» օպերետը, և պատճենը ուղարկել Պրուսիայի թագուհի Լուիզային: Պաշտոնական պատասխանում նրան խորհուրդ է տրվել դիմել թագավորական թատրոնի տնօրենին: Մինչ վերջինս կպատասխաներ, Հոֆմանը անցնում է քննությունների երրորդ փուլը և մեկնում Պոզնան՝ Հարավային Պրուսիա: Ճանապարհին կարճ կանգառ է ունենում Դրեզդենում՝ դիտելու տեղի պատկերասրահը: 1800 թվականի հունիսից մինչև 1803 թվականը աշխատել է Լեհաստանի և Մազովի պրուսական նահանգներում: Սա առաջին անգամն էր, որ նա ապրում էր առանց իր ընտանիքի անդամների հսկողության: 1804 թվականի սկզբին նա պաշտոն էր ստացել Վարշավայում: Ճանապարհին նա անցնում էր իր հայրենի քաղաքով և հանդիպում Դորա Հեթի դուստրերից մեկին։ Նա այլևս երբեք չի վերադառնա Քյոնիգսբերգ:

Մինչև 1807 թվականը աշխատել է տարբեր պաշտոններում, իսկ ազատ ժամանակ զբաղվել է երաժշտությամբ և նկարչությամբ: Արվեստի միջոցով գումար վաստակելու Հոֆմանի բոլոր փորձերը նրան հասցիրել են աղքատության ու աղետի: Միայն 1813 թվականից՝ փոքրիկ ժառանգություն ստանալուց հետոեն գործերը փոքր-ինչ կարգավորվել: Դրեզդենում դիրիժորի աշխատանքը որոշ ժամանակով բավարարել է նրա մասնագիտական ամբիցիաները: Սակայն 1815 թվականին կորցրել է այս տեղը և նորից ստիպված էեղել անցնել անցանկալի ծառայության արդեն Բեռլինում: Այնուամենայնիվ, նոր աշխատանքի շնորհիվ և՛ եկամուտն էր բարելավվում, և՛ ավելի շատ ժամանակ էր ունենում ստեղծագործական գործունեության համար: Նողկալով քաղքենի հասարակությունից՝ Հոֆմանը երեկոների մեծ մասը (իսկ երբեմն նաև գիշերների) անցնում էր գինետներում: Գինով ու անքնությամբ նյարդերը քայքայելով՝ Հոֆմանը գալիս էր տուն և նստում գրելու: Նրա երևակայությունից ծնված սարսափները երբեմն վախեցնում էին հենց իրեն: Իսկ առավոտյան արդեն Հոֆմանն աշխաաշխատավայրում էր և ամբողջությամբ նվիրվում էր գործին: Հոֆմանի ֆանտաստիկայի առանձնահատկությունն այն էր, որ մարդկային և վերմարդկային աշխարհները մերձեցված են և միաժամանակ արտացոլում են միևնույն կյանքի երկու կողմերը[8] : Իրականը միաձուլվում է երևակայականին, միաձուլվում են նաև իրական ու անիրական ժամանակները[9]:

Հոֆմանը մահացել է Բեռլինում 1822 թվականի հունիսի 25-ին ՝ 46 տարեկան հասակում ։

ՍտեղծագործություններԽմբագրել

Հոֆմանի «Ասպետ Գլյակը» (1809), «Յոհան Կրայսլերի, խմբավարի երաժշտական տառապանքները» (1810), «Դոն Ժուան» (1813) նովելները հետագայում ամփոփվել են «Ֆանտազիաներ՝ Կալլոյի ոգով» ժողովածուի մեջ։ «Ոսկե կճուճ» (1814) վիպակում աշխարհը պատկերված է երկու պլանով՝ իրական ու ֆանտաստիկ։ «Սատանայի էլիքսիրը» (1815-1816) վեպում իրականությունը ներկայացվում է որպես գերբնական չար ուժերի տարերք։ Հոֆմանը գրել է նաև «Թատրոնի մի դիրեկտորի զարմանալի տառապանքները» (1819), «Գիշերային պատմվածքներ» (մաս 1-2, 1817), «Սերապիոն եղբայրներ» (1-4, 1819-1821), «Լվերի տիրակալը» (1822) և այլ գործեր։ Վարշավայում, որտեղ ծառայել է որպես պալատական խորհրդատու (1804-1807), կազմակերպել է ֆիլհարմոնիկ ընկերություն, սիմֆոնիկ նվագախումբ։ 1807-1813 թվականներին որպես դիրիժոր, կոմպոզիտոր և բեմանկարիչ աշխատել է Բեռլինի, Բամբերգի, Լայպցիգի և Դրեզդենի թատրոններում։

Հոֆմանը ռոմանտիկական երաժշտական գեղագիտության հիմնադիրներից է։ Հեղինակել է Գերմանիայի առաջիև ռոմանտիկական «Ունդինա» (1813) օպերան, սիմֆոնիաներ, «Ավրորա» օպերան, խմբերգեր, կամերային երկեր, երաժշտագիտական հոդվածներ։ Նրա շատ երկերի հիման վրա ստեղծվել են երաժշտական ստեղծագործություններ (Դելիբի «Կոպելիա» և Չայկովսկու «Շելկունչիկ» բալետը), ազդեցությունն են կրել Վեբերը, Շումանը, Վագները, բանաստեղծական կերպարները մարմնավորվել են Շամանի («Կրայսլերիանա»), Վագների («Թռչող հոլանդացին»), Ադանի («Ժիզել»), Դելիբի («Կոպելիա») և այլոց երկերում։ Հոֆմանն ազդել է Էդգար Ալան Պոյի և Հովարդ Լաֆկրաֆտի ստեղծագործության վրա։ Նա Ժակ Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» (1881) և Լաչչետիի «Հոֆման» (1912) օպերաների հերոսն է։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 J. G. R. Hoffmann, Ernst Theodor Wilhelm // Encyklopedie Britannica — 11 — NYC: 1911. — Vol. 13.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Ѳ. Н. М. Гоффманъ (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1838. — Т. 15. — С. 51—53.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Гофман Эрнст Теодор Амадей // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1972. — Т. 7 : Гоголь — Дебит. — С. 189—190.
  5. 5,0 5,1 5,2 Muncker F. Hoffmann, Ernst (Dichter) (գերմ.) // Allgemeine Deutsche BiographieL: 1880. — Vol. 12. — S. 575–583.
  6. թարգմանվել է հայերեն` Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը: Հեքիաթ-վիպակ / Է.Թ.Ա. Հոֆման; Թարգմ.՝ Է. Մակարյան; Նկ.՝ Ե. Սադովնիկովա. - Երևան: Արևիկ, 1988. - 62 էջ։
  7. Rüdiger Safranski. E. T. A. Hoffmann: Das Leben eines skeptischen Phantasten. Carl Hanser, Munich, 1984. 3-446-13822-6 Gerhard R. Kaiser. E. T. A. Hoffmann. J. B. Metzlersche, Stuttgart, 1988. 3-476-10243-2
  8. Зарубежные детские писатели в России. Биобиблиографический словарь. — С. 113.
  9. Зарубежные детские писатели в России. Биобиблиографический словарь.

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 594