Կալևիպոեգ
Կալևիպոեգ (էստ․՝ Kalevipoeg, Կալևի որդի), էստոնական դիցաբանության դյուցազուն հերոս։ Նաև այդ անունն ունի նրա մասին գրված էստոնական հերոսապատումը, որով բացատրվում է աշխարհի ստեղծումը։
ԲովանդակությունըԽմբագրել
Հսկա Կալևիպոեգի գործունեության հետ է կապվում բնաշխարհի ձևավորումը՝ քարեր կուտակելը, որից առաջացել են լեռներ, անտառները կտրելը, որ դաշտեր է առաջացրել, հերկելը, որ բլրաշարեր է առաջացրել, նրա ջրհորները դարձել են լճեր, որտեղ պառկել է՝ առաջացել են քաղաքներ և այլն։
Կալևիպոեգը նաև չար ուժերի դեմ պայքարող է, արտաքին թշնամու և ժողովրդին նեղացնողների դեմ ելնող հերոս։
ՍտեղծումըԽմբագրել
Էստոնական երգերի և ասքերի հիման վրա էստոնացի գրող և բժիշկ Ֆրիդրիխ Կրեյցվալդը (էստ․՝ Friedrich Reinhold Kreutzwald, 1803-1882), կարելական «Կալևալա» հերոսական էպոս նմանությամբ 1857-1861 թվականներին ստեղծեց «Կալևիպոեգ» էպոսը, որ զգալի ազդեցություն թողեց էստոնական գրականության վրա։ «Կալևիպոեգ» էպոսը ստեղծելու միտքը պատկանում է Ֆրիդրիխ Ռոբերտ Ֆելմանին (էստ․՝ Friedrich Robert Faehlmann, 1798-1850)։
ԿառուցվածքԽմբագրել
Էպոսը բաղկացած է 20 երգից։ «Կալևիպոեգ»-ի բնօրինակը գրված է ռունի հանգով, որը բնորոշ է հնագույն էստոնական ժողովրդական երգերին։ Գրված է հին էստոներենով։ «Կալևիպոեգ»-ի հիման վրա գրվել են բազմաթիվ գեղարվեստական և երաժշտական ստեղծագործություններ։
ԹարգմանություններըԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 171)։ |