Էպինեֆրին, ադրենալին, օրգանիզմում հանդիպող հորմոն, որն օգտագործվում է նաև որպես դեղամիջոց[1][2]։ Էպինեֆրինը որպես դեղամիջոց օգտագործվում է տարբեր հիվանդագին վիճակների՝ անաֆիլաքսիայի, սրտի կանգի, ասթմայի նոպայի, մակերեսային արյունահոսությունների և այլնի բուժման նպատակով[3]։ Ներշնչական ուղիով այն կարող է օգտագործվել կռուպի ախտանիշները մեղմելու համար[4]։ Ներմուծվում է ներերակային, միջմկանային, ներմաշկային և ներշնչական ճանապարհներով[3]։

Էպինեֆրին (դեղամիջոց)
Տեսակդեղանյութեր և Հիմնական դեղամիջոցներ
ՀոմանիշներԱդրենալին
Կենսաբանական թիրախα1, α2, β1, β2 և β3 ադրենաընկալիչներ
Քիմիական դասակարգումԿատեխոլամիններ
Զանգված183.207 g·mol−1

Հաճախ հանդիպող կողմնակի էֆեկտներից են դողը, տագնապը և առատ քրտնարտադրությունը[3]։ Կարող է դիտվել նաև հաճախասրտություն և արյան ճնշման բարձրացում[3]։ Երբեմն առաջանում են սրտի ռիթմի խանգարումներ[3]։ Հղիության և կրծքով կերակրման ժամանակ օգտագործման անվտանգությունը դեռևս անհայտ է[3]։

Էպինեֆրինը որպես հորմոն արտադրվում է մակերիկամների, և գլխուղեղի որոշ խումբ նեյրոների կողմից։ Վերջիններս այն օգտագործում են որպես նյարդամիջնորդանյութ[1][5]։ Էպինեֆրինը կարևոր դեր է խաղում «կռվիր-կամ-փախիր» պատասխանի ժամանակ՝ մեծացնելով սրտի արտամղման ծավալը, կմախքային մկանների արյունամատակարարումը, բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, լայնացնում է բբերը[6][7]։ Նշված փոփոխությունները արդենալինն առաջացնում է՝ ազդելով ալֆա և բետա ադրենընկալիչների վրա[7]։ Էպինեֆրինը հայտնաբերվում է շատ բազմաբջիջ և միաբջիջ օրգանիզմներում[8][9], սակայն դեղամիջոցի մեծ մասը սինթեզվում է սինթետիկ ճանապարհով[10]։

Առաջին անգամ անջատվել է Ջոկիչի Տակամինեի կողմից 1901 թվականին, բժշկական նպատակներով կիրառվել է 1905 թվականից[11][12]։ Էպինեֆրինն ընդգրկված է առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում[13]։ Հանդիսանում է ջեներիկ դեղամիջոց[3]։ 2020 թվականին ԱՄՆ-ում էպինեֆրինը նշանակվել է 1,000,000 անգամ[14][15]։

Կիրառում խմբագրել

 
Էպինեֆրին 1 մգ (ադրենալին)

Էպինեֆրինն օգտագործվում է անաֆիլաքսիայի, սրտի կանգի, ասթմայի նոպայի, մակերեսային արյունահոսությունների և այլ հիվանդագին վիճակների բուժման նպատակով[16]։ Պատմականորեն օգտագործվել է բրոնխոսպազմի և հիպոգլիկեմիայի բուժման նպատակով, սակայն ներկայումս դրանց բուժման նպատակով կիրառվում են ընտրողական β2 ադրենոմիմտիկներ (օրինակ՝ սալբուտամոլ

Սրտային խնդիրներ խմբագրել

էպինեֆրինը հաճախ օգտագործվում է սրտի կանգի ժամանակ, սակայն ապացուցված չէ, որն այն կարող է ապահովել երկարաժամկետ ապրելիություն[17][18][19]։ Այնուամենայնիվ այն նպաստում է ինքնաբուխ շրջանառության վերադարձի վերականգմանը[19]։ Ներերակային ճանապարհով ներմուծման դեպքում էպինեֆրինը տրվում է ամնեն 3-5 րոպեն մեկ[20]։

Էպինեֆրինի ինֆուզիան (դեղի դանդաղ կաթիլային ներերակային ներմուծում) կարող է օգտագործվել սիմպտոմատիկ հազվասրտությունը բուժելու նպատակով[21]։

Անաֆիլաքսիա խմբագրել

Էպինեֆրինը ընտրության դեղամիջոց է անաֆիլաքսիայի դեպքում։ Հաճախ օգտագործվող էպինեֆրինի ինքնաներարկիչները պարունակում են 0.3 մգ էպինեֆրին (0.3 մլ, 1:1000)։ Դրանք նախատեսված են ալերգիկ ռեակցաիների, այդ թվում՝ խայթոցների, կոնտրաստ նյութերի, դեղերի նկատմամբ առաջացող անֆաիլքասիայի անհետաձգելի բուժման, ինչպես նաև այն մարդկանց համար, որոնց անամնեզում առկա է անֆիլակտիկ ռեակցիաներ հայտնի ալերգենների նկատմամբ։ 30 կգ և ավել քաշ ունեցողներին ցուցված է ներարկել մեկ դեղաչափ էպինեֆրին՝ ըստ անհրաժեշտության ավելացնելով դեղաչափը։ Երեխաների համար օգտագործվում է ավելի փոքր դեղաչափ[22][23][24][25]։

Միջմկանային ներմուծման դեպքում ադրենալինի ֆարմակոկինետիկ ցուցանիշներն ավելի բարձր են, քան ենթամաշկային ներմուծման դեպքում[26]։

Ասթմա խմբագրել

Էպինեֆրինը կարող է օգտագործվել որպես բրոնխալայնիչ, եթե ընտրողակն β2 ագոնիստների կիրառումը անարդյունավետ է[27]։

Ասթմայի նոպայի կանխարգելման նպատակով ենթամաշկային կամ միջմկանային ներմուծման դեպում ադեկվատ դեղաչափը 0,3-0,5 մգ է[28][29]։

Բարձ խնամակցության և ներքին ակտիվության (դեղի ընկալչին կապվելու և համապատասխան էֆեկտ առաջացնելու հատկություն) պատճառով էպինեֆրինի բարձր դեղաչափերը ասթմայի դեպքում կարող են բերել վտանգավոր կողմնակի էֆեկտների առաջացման[30]։

Կռուպ խմբագրել

Ռացեմիկ էպինեֆրինը պատմականորեն կիրառվել է կռուպի բուժման նպատակով[31][32]։ Ռացեմիկ էպինեֆրինը ադրենալինի 2 էնանթիոմերների 1:1 հարաբերությամբ խառնուրդն է։ Ակտիվ բաղադրիչը L-ձևն է[33]։ Ռացեմիկ ադրենալինը, խթանելով շնչուղիների լորձաթաղանթի ալֆա-ադրենընկալիչները, բերում է անոթասեղման և այտուցի նվազման։ Իսկ բետա-ադրենընկալիչների միջոցով թուլացնում է բրոնխների հարթ մկանները[32]։

Տեղային անզգայացում խմբագրել

Ադրենալինը պոտենցում է տեղային անզգայացնողների՝ լիդոկայինի, բուպիվակայինի ազդեցության տևողությունը և այս դեղերի հետ զուգակցված օգտագործվում է տեղային և ինտրատեկալ անզգայացման նպատակով։ Այն երկարացնում է տեղային անզգայացնողի թմրեցնող և շարժիչ նյարդը բլոկավորող էֆեկտներըը մոտ 1 ժամով[34]։ Ադրենալինի և տեղային անզգայացնողների խառնուրդը երբեմն կարող է առաջացնել խուճապային գրոհ[35]։

Կոկայինի հետ զուգակցված օգտագործվում է քթի վիրահատությունների ժամանակ[36]։

Վերին շնչուղիների նեղացում խմբագրել

Այտուցի հետևանքով առաջացած վերին շնչուղիների նեղացումը և ստրիդորը կարող են վերացվել էպինեֆրինով[37]։

Կողմնակի էֆեկտներ խմբագրել

Ադրենալինի կողմանակի էֆեկտներն են սրտխփոցը, հաճախասրտությունը, առիթմիաները, տագնապը, խուճապային գրոհները, դողը, զարկերակային գերճնշումը և թոքերի սուր այտուցը։ Էպինեֆրինի հիմքով աչքի կաթիլները, որոնք հաճախ օգտագործվում են գլաուկոմայի բուժման նպատակով, կարող են բերել շաղկապենու, ծիածանաթաղանթի, ոսպնայկի և ցանցաթաղանթի ադրենոքրոմ գունակների առաջացման։

Էպինֆերինը հազվադեպ կարող է առաջացնել Տակոցուբո կարդիոմիոպաթիայ[38]։

Էպինեֆրինը հակացուցված է ոչ ընտրողական բետա պաշարիչներ ընդունողներին, քանի որ կարող է բերել ծանր գերճնշման և ուղեղային արյունազեղման[39]։

Ազդեցության մեխանիզմ խմբագրել

Ազդեցությունն օրգանների վրա
Օրգան Ազդեցություն
Սիրտ Բարձրացնում է սրտի կծկման ռիթմը, կծկողականությունը, AV հանգույցով ազդակի անցումը
Թոքեր Շնչառության հաճախության արագացում, բրոնխալայնացում
Լյարդ Խթանում է գլիկոգենոլիզը
գլխուղեղ Չի անցնում արյուն-ուղեղային պատնեշով
Ընդհանուր Անոթասեղմում և անոթալայնում
Լիպոլիզի խթանում
Մկանների կծկում

Որպես հորմոն՝ ադրենալինն ազդեցություն ունի գրեթե բոլոր հյուսվածքների վրա։ Դրա ազդեցության էֆեկտները մեծապես կախված են տվյալ հյուսվածքում էքսպրեսվող ադրենաընկալիչների տեսակից։ Օրինակ էպինեֆրինի բարձր քանակները բերում են օդատար ուղիների հարթ մկանների թուլացման՝ միաժամանկ սեղմելով զարկերակիկների հարթ մկանները։

Էպինեֆրինը ադրենաընկալիչների հիմնական տեսակների՝ α1, α2, β1, β2 և β3 ոչ ընտրողական համակորդ է[39]։ Առաջացնում է նաև որոշ մետաբոլիկ փոփոխություններ։ Կապվելով α-ադրենընկալիչների հետ ընկճում է ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլինի ձերբազատումը, լյարդում և մկաններում խթանում է գլիկոգենոլիզը[40], ինչպես նաև խթանում է գլիկոլիզը և մկաններում արգելակում է ինսուլին-միջնորդված գլիկոգենոգենզը[41][42]։ Կապվելով β-ադրենընկալիչներին՝ խթանում է ենթաստամոքսային գեղձի կողմից գլյուկագոնի ձերբազատումը, բարձրացնում է մակուղեղի կողմից ադրենոկորտիկոտորպ հորմոնի(ԱԿՏՀ) ձերբազատումը, իսկ ճարպային հյուսվածքում խթանում է լիպոլիզը։ Այս էֆեկտների արդյունքում արյան մեջ բարձարնում է գլյուկոզի և ճարպաթթուների մակարդակը, որոնք հանդիսանում են էներգիայի աղբյուր օրգանիզմի համար[42]։ Սրտի պսակաձև զարկերակներում գերակշռում են β2 ընկալիչները, որոնց հետ ադրենալինի կապումը բերում է այդ անթոների լայնացման, և սրտամկանի արյունամատակարարման մեծացման[43]։

Ադրենալինը, կապվելով ծայրամասային զարկերակների α1-ադրենընկալիչների հետ, բերում է անոթասեղման և ծայրամսային անոթային դիմադրության բարձրացման, իսկ սրտում տեղակայված β1-ընկալիչների միջոցով մեծացնում է սրտի արտամղման ծավալը։ Ծայրամսային արյունամատակարարման թուլացման նպատակը սրտի և ուղեղի ադեկվատ արյունամատակարարման ապահովումն է[44]։ Այսպիսով ադրենալինը լավացնում է մակրոշրջանառությունը մազանոթային պուլի արյան հաշվին[45]։

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ մակերիկամներից ադրենալինի մզվածքը ստացել է լեհ ֆիզիոլոգ Նապոլեոն Ցիբուլսկին 1895 թվականին։ Մզվածքը, որը գիտնականը անվանում էր nadnerczyna, պարունակում էր ադրենալին և այլ կատեխոլամիններ[46]։ Ամերիկացի ակնաբույժ Վիլյամ Բեյթսը 1986 թվականին հայտաբերել է ադրենալինի օգտագործման արդյունավետությունը ակնային վիրաբուժության մեջ[47]։ Ճապոնացի քիմիկոս Ջոկիչի Տակամինեն և իր ընթերակա Կեիզո Ուենական 1900 թվականին իրարից անկախ հայտնաբերեցին ադրենալինը, իսկ 1901 թվականին Ջոկիչի Տակամինեն ոչխարների և ցլերի մակերիկամներից անջատեց մաքուր ադրենալին[48]։ Առաջին անգամ 1904 թվականին լաբորատոր պայմաններում ադրենալինը իրարից անկախ սինթեզել են Ֆրիդրիխ Ստոլցը և Հների Դրիսդալ Դակինը 1904 թվականին[49]։

Վաճառքային անուններ խմբագրել

Հաճախ հանդիպող վաճառքային անուններն են՝ Asthmanefrin, Micronefrin, Nephron, VapoNefrin և Primatene Mist.

Դեղաձևեր և դեղաչափեր խմբագրել

Էպինեֆրինը հասանելի է ինքնաներարկիչների ձևով։

Բրոնխիալ ասթմայի գրոհի կանխարգելման համար ԱՄՆ-ում առկա ԵՆ էպինեֆրինի հատուկ դեղաչափով ինհալյատորներ[50][51]։ Այն թողարկվել է 1963 թվականին Armstrong Pharmaceuticals-ի կողմից[52]։

Ադրենալինի հաճախ օգտագործվող լուծույթներում ադրենալինի կոնցենտրացիան 2.25 % միավոր զանգված/ծավալում է, որը պարունակում է 22,5 մգ ադրենալին 1մլ-ում։ Աերոզոլերում նրա կոնցենտրացիան 1 %։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Lieberman M, Marks A, Peet A (2013). Marks' Basic Medical Biochemistry: A Clinical Approach (4 ed.). Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. էջ 175. ISBN 9781608315727. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. «(-)-adrenaline». Guide to Pharmacology. IUPS/BPS. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Epinephrine». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.
  4. Everard ML (2009 թ․ փետրվար). «Acute bronchiolitis and croup». Pediatric Clinics of North America. 56 (1): 119–33, x–xi. doi:10.1016/j.pcl.2008.10.007. PMID 19135584.
  5. Malenka RC, Nestler EJ, Hyman SE (2009). «Chapter 6: Widely Projecting Systems: Monoamines, Acetylcholine, and Orexin». In Sydor A, Brown RY (eds.). Molecular Neuropharmacology: A Foundation for Clinical Neuroscience (2nd ed.). New York, USA: McGraw-Hill Medical. էջ 157. ISBN 9780071481274. «Epinephrine occurs in only a small number of central neurons, all located in the medulla. Epinephrine is involved in visceral functions, such as the control of respiration. It is also produced by the adrenal medulla.»
  6. Bell DR (2009). Medical physiology : principles for clinical medicine (3rd ed.). Philadelphia: Lippincott Williams & Wilkins. էջ 312. ISBN 9780781768528. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. 7,0 7,1 Khurana (2008). Essentials of Medical Physiology. Elsevier India. էջ 460. ISBN 9788131215661. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  8. Buckley E (2013). Venomous Animals and Their Venoms: Venomous Vertebrates. Elsevier. էջ 478. ISBN 9781483262888. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  9. Animal Physiology: Adaptation and Environment (5 ed.). Cambridge University Press. 1997. էջ 510. ISBN 9781107268500. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  10. «Epinephrine».
  11. Wermuth CG (2008). The practice of medicinal chemistry (3 ed.). Amsterdam: Elsevier/Academic Press. էջ 13. ISBN 9780080568775. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  12. Fischer J, Ganellin CR (2006). Analogue-based Drug Discovery (անգլերեն). John Wiley & Sons. էջ 541. ISBN 9783527607495.
  13. World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
  14. «The Top 300 of 2020». ClinCalc. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
  15. «Epinephrine - Drug Usage Statistics». ClinCalc. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
  16. «Epinephrine». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
  17. Kempton H, Vlok R, Thang C, Melhuish T, White L (2019 թ․ մարտ). «Standard dose epinephrine versus placebo in out of hospital cardiac arrest: A systematic review and meta-analysis». The American Journal of Emergency Medicine. 37 (3): 511–517. doi:10.1016/j.ajem.2018.12.055. PMID 30658877. S2CID 58580872. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  18. Reardon PM, Magee K (2013). «Epinephrine in out-of-hospital cardiac arrest: A critical review». World Journal of Emergency Medicine. 4 (2): 85–91. doi:10.5847/wjem.j.issn.1920-8642.2013.02.001. PMC 4129833. PMID 25215099.
  19. 19,0 19,1 Lin S, Callaway CW, Shah PS, Wagner JD, Beyene J, Ziegler CP, Morrison LJ (2014 թ․ հունիս). «Adrenaline for out-of-hospital cardiac arrest resuscitation: a systematic review and meta-analysis of randomized controlled trials». Resuscitation. 85 (6): 732–40. doi:10.1016/j.resuscitation.2014.03.008. PMID 24642404.
  20. Link MS, Berkow LC, Kudenchuk PJ, Halperin HR, Hess EP, Moitra VK, և այլք: (2015 թ․ նոյեմբեր). «Part 7: Adult Advanced Cardiovascular Life Support: 2015 American Heart Association Guidelines Update for Cardiopulmonary Resuscitation and Emergency Cardiovascular Care». Circulation. 132 (18 Suppl 2): S444-64. doi:10.1161/CIR.0000000000000261. PMID 26472995.
  21. «Part 6: Advanced Cardiovascular Life Support Section 6: Pharmacology II: Agents to Optimize Cardiac Output and Blood Pressure». Circulation. 102 (Supp 1): I–129–I–135. 2000. doi:10.1161/01.CIR.102.suppl_1.I-129.
  22. Mylan Specialty L.P. «EPIPEN®- epinephrine injection, EPIPEN Jr®- epinephrine injection» (PDF). FDA Product Label. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  23. ECC Committee, Subcommittees and Task Forces of the American Heart Association (2005). «2005 American Heart Association Guidelines for Cardiopulmonary Resuscitation and Emergency Cardiovascular Care. Part 10.6: Anaphylaxis». Circulation. 112 (24 suppl): IV–143–IV–145. doi:10.1161/circulationaha.105.166568.
  24. Neumar RW, Otto CW, Link MS, Kronick SL, Shuster M, Callaway CW, Kudenchuk PJ, Ornato JP, McNally B, Silvers SM, Passman RS, White RD, Hess EP, Tang W, Davis D, Sinz E, Morrison LJ (2010 թ․ նոյեմբեր). «Part 8: adult advanced cardiovascular life support: 2010 American Heart Association Guidelines for Cardiopulmonary Resuscitation and Emergency Cardiovascular Care». Circulation. 122 (18 Suppl 3): S729–67. doi:10.1161/CIRCULATIONAHA.110.970988. PMID 20956224.
  25. Lieberman P, Nicklas RA, Oppenheimer J, Kemp SF, Lang DM, Bernstein DI, և այլք: (2010 թ․ սեպտեմբեր). «The diagnosis and management of anaphylaxis practice parameter: 2010 update». The Journal of Allergy and Clinical Immunology. 126 (3): 477–80.e1–42. doi:10.1016/j.jaci.2010.06.022. PMID 20692689.
  26. McLean-Tooke AP, Bethune CA, Fay AC, Spickett GP (2003 թ․ դեկտեմբեր). «Adrenaline in the treatment of anaphylaxis: what is the evidence?». BMJ. 327 (7427): 1332–5. doi:10.1136/bmj.327.7427.1332. PMC 286326. PMID 14656845.
  27. Koninckx M, Buysse C, de Hoog M (2013 թ․ հունիս). «Management of status asthmaticus in children». Paediatric Respiratory Reviews. 14 (2): 78–85. doi:10.1016/j.prrv.2013.03.003. PMID 23578933.
  28. Soar, Perkins, et al (2010) European Resuscitation Council Guidelines for Resuscitation 2010 Section 8. Cardiac arrest in special circumstances: Electrolyte abnormalities, poisoning, drowning, accidental hypothermia, hyperthermia, asthma, anaphylaxis, cardiac surgery, trauma, pregnancy, electrocution. Resuscitation. Oct. pp.1400–1433
  29. Fisher, Brown, Cooke (Eds) (2006) Joint Royal Colleges Ambulance Liaison Committee. UK Ambulance Clinical Practice Guidelines.
  30. Abroug F, Dachraoui F, Ouanes-Besbes L (2016 թ․ մարտ). «Our paper 20 years later: the unfulfilled promises of nebulised adrenaline in acute severe asthma». Intensive Care Medicine. 42 (3): 429–31. doi:10.1007/s00134-016-4210-1. PMID 26825950. S2CID 37328426.
  31. Bjornson CL, Johnson DW (2008 թ․ հունվար). «Croup». Lancet. 371 (9609): 329–39. doi:10.1016/S0140-6736(08)60170-1. PMC 7138055. PMID 18295000.
  32. 32,0 32,1 Thomas LP, Friedland LR (1998 թ․ հունվար). «The cost-effective use of nebulized racemic epinephrine in the treatment of croup». The American Journal of Emergency Medicine. 16 (1): 87–9. doi:10.1016/S0735-6757(98)90073-0. PMID 9451322.
  33. Malhotra A, Krilov LR (2001 թ․ հունվար). «Viral croup». Pediatrics in Review. 22 (1): 5–12. doi:10.1542/pir.22-1-5. PMID 11139641. S2CID 41978318.
  34. Tschopp C, Tramèr MR, Schneider A, Zaarour M, Elia N (2018 թ․ հուլիս). «Benefit and Harm of Adding Epinephrine to a Local Anesthetic for Neuraxial and Locoregional Anesthesia: A Meta-analysis of Randomized Controlled Trials With Trial Sequential Analyses» (PDF). Anesth. Analg. 127 (1): 228–239. doi:10.1213/ANE.0000000000003417. PMID 29782398. S2CID 29154283.
  35. Rahn R, Ball B (2001). Local Anesthesia in Dentistry: Articaine and Epinephrine for Dental Anesthesia (1 st ed.). Seefeld, Germany: 3M ESPE. էջ 44. ISBN 978-3-00-008562-8.
  36. Benjamin E, Wong DK, Choa D (2004 թ․ դեկտեմբեր). «'Moffett's' solution: a review of the evidence and scientific basis for the topical preparation of the nose». Clinical Otolaryngology and Allied Sciences. 29 (6): 582–7. doi:10.1111/j.1365-2273.2004.00894.x. PMID 15533141.
  37. Markovchick, Vincent (2007). Critical Care Secrets (fourth ed.).
  38. Nazir S, Lohani S, Tachamo N, Ghimire S, Poudel DR, Donato A (2017 թ․ փետրվար). «Takotsubo cardiomyopathy associated with epinephrine use: A systematic review and meta-analysis». Int. J. Cardiol. 229: 67–70. doi:10.1016/j.ijcard.2016.11.266. PMID 27889211.
  39. 39,0 39,1 Shen, Howard (2008). Illustrated Pharmacology Memory Cards: PharMnemonics. Minireview. էջ 4. ISBN 978-1-59541-101-3.
  40. Arnall DA, Marker JC, Conlee RK, Winder WW (1986 թ․ հունիս). «Effect of infusing epinephrine on liver and muscle glycogenolysis during exercise in rats». The American Journal of Physiology. 250 (6 Pt 1): E641–9. doi:10.1152/ajpendo.1986.250.6.E641. PMID 3521311.
  41. Raz I, Katz A, Spencer MK (1991 թ․ մարտ). «Epinephrine inhibits insulin-mediated glycogenesis but enhances glycolysis in human skeletal muscle». The American Journal of Physiology. 260 (3 Pt 1): E430–5. doi:10.1152/ajpendo.1991.260.3.E430. PMID 1900669.
  42. 42,0 42,1 Sabyasachi Sircar (2007). Medical Physiology. Thieme Publishing Group. էջ 536. ISBN 978-3-13-144061-7.
  43. Sun D, Huang A, Mital S, Kichuk MR, Marboe CC, Addonizio LJ, Michler RE, Koller A, Hintze TH, Kaley G (2002 թ․ հուլիս). «Norepinephrine elicits beta2-receptor-mediated dilation of isolated human coronary arterioles». Circulation. 106 (5): 550–5. doi:10.1161/01.CIR.0000023896.70583.9F. PMID 12147535.
  44. «Guideline 11.5: Medications in Adult Cardiac Arrest» (PDF). Australian Resuscitation Council. 2010 թ․ դեկտեմբեր. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  45. Burnett AM, Segal N, Salzman JG, McKnite MS, Frascone RJ (2012 թ․ օգոստոս). «Potential negative effects of epinephrine on carotid blood flow and ETCO2 during active compression-decompression CPR utilizing an impedance threshold device». Resuscitation. 83 (8): 1021–4. doi:10.1016/j.resuscitation.2012.03.018. PMID 22445865.
  46. Skalski JH, Kuch J (2006 թ․ ապրիլ). «Polish thread in the history of circulatory physiology». Journal of Physiology and Pharmacology. 57 (Suppl 1): 5–41. PMID 16766800. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 10-ին.
  47. Bates WH (1896 թ․ մայիսի 16). «The Use of Extract of Suprarenal Capsule in the Eye». New York Medical Journal: 647–650. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  48. Takamine J (1901). The isolation of the active principle of the suprarenal gland. Great Britain: Cambridge University Press. էջեր xxix–xxx. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  49. Bennett MR (1999 թ․ հունիս). «One hundred years of adrenaline: the discovery of autoreceptors». Clinical Autonomic Research. 9 (3): 145–59. doi:10.1007/BF02281628. PMID 10454061. S2CID 20999106.
  50. «Background». Armstrong Pharmaceuticals. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  51. «Statement from FDA Commissioner Scott Gottlieb, M.D., and Janet Woodcock, M.D., director of the Center for Drug Evaluation and Research, on approval of OTC Primatene Mist to treat mild asthma». FDA archive. 2020 թ․ մարտի 24.
  52. «Frequent Asked Questions». Armstrong Pharmaceuticals. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին. «Primatene® Mist was launched in 1963. The Primatene® Mist brand has built a long-time heritage for over-the-counter relief of bronchial asthma.»
  53. 53,0 53,1 Wiebe K, Rowe BH (2007 թ․ հուլիս). «Nebulized racemic epinephrine used in the treatment of severe asthmatic exacerbation: a case report and literature review». Canadian Journal of Emergency Medicine. 9 (4): 304–8. doi:10.1017/s1481803500015220. PMID 17626698.
  54. Davies MW, Davis PG (2002). «Nebulized racemic epinephrine for extubation of newborn infants». The Cochrane Database of Systematic Reviews (1): CD000506. doi:10.1002/14651858.CD000506. PMC 7038644. PMID 11869578.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Epinephrine». Drug Information Portal. U.S. National Library of Medicine.