Դանդաղասրտություն (բրադիկարդիա), սրտի ռիթմի խանգարում, որի դեպքում չափահասների մոտ դիտվում է 60 զ/ր-ից ցածր սրտի կծկումների հաճախականությունը (ՍԿՀ)[1]։ Հազվասրտությունը սովորաբար կլինիկորեն չի դրսևորվում քանի դեռ սրտի կծկումների հաճախականությունը փոքր չէ 60 զ/ր-ից։ Սիմպտոմատիկ հիվանդների մոտ կարող են դիտվել հոգնածություն, գլխապտույտ, թուլություն, քրտնարտադրություն, իսկ շատ ցածր ՍԿՀ-ի դեպքում՝ ուշագնացություն[2]։

Դանդաղասրտություն
Տեսակբժշկական եզրակացություն և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունսրտաբանություն
ՀՄԴ-9427.81, 659.7, 785.9 և 779.81
 Bradycardia Վիքիպահեստում

Քնի ընթացքում սրտի դանդաղ աշխատանքը համարվում է նորմա (ՍԿՀ-ն կարող է կազմել 40-50 զ/ր)։ Բարձր ֆիզիկական պատրաստվածությամբ մարզիկները կարող են ունենալ «աթլետիկ սրտի համախտանիշ»՝ սրտի դանդաղ ռիթմ, որը ձևավորվել է որպես հարմարողական մեխանիզմ կանխելու համար մարզումների ժամանակ հաճախասրտության զարգացումը[3]։

«Հարաբերական հազվասրտություն» տերմինը կիրառվում է այն դեպքերում, երբ հիվանդի ՍԿՀ-ն բարձր է 60զ/ր-ից, սակայն այդ ցուցանիշը համարվում է ցածր տվյալ հիվանդության կամ կլինիկական վիճակի համար։

«Բրադիկարդիա» բառը ծագել է հունարեն βραδύς, bradys «դանդաղ» և καρδία, kardia «սիրտ» բառերից[4]։

Դասակարգում

խմբագրել

Սինուսային հազվասրտություն

խմբագրել

Առանձնացնում են սինուսային հազվասրտության 3 տեսակ։ Առաջին տիպը՝ սինուսային շնչառական առիթմիան, հաճախ դիտվում է երիտասարդ, առողջ անձանց մոտ։ Ներշնչման ժամանակ ժամանակ դիտվում է սրտի ռիթմի հաճախացում, արտաշնչման ժամանակ՝ դանդաղում։ Սա պայմանավորված է շնչառության ժամանակ թափառող նյարդի՝ վագուսի տոնուսի փոփոխությամբ։ Յուրաքանչյուր արտաշնչման ժամանակ ՍԿՀ-ի 60զ/ր-ից նվազելու դեպքում բրադիկարդիան համարվում է բարորակ և խոսում է լավ աուտոնոմ տոնուսի մասին[5]։

Երկրորդ տիպը՝ սինուսային հազվասրտությունը, սինուսային ռիթմ է, որի դեպքում ՍԿՀ-ն փոքր է 60զ/ր-ից։ Այն բնորոշ է ինչպես առողջ մարդկանց, այնպես էլ լավ ֆիզիկական պատրաստվածությամբ աթլետների։ Հետազոտությունները ցույց են տվել, որ աթլետների 50-85%-ի մոտ դիտվում է բարորակ սինուսային հազվասրտություն, իսկ ամբողջ պոպուլյացիայում այդ թիվը կազմում է 23%[6]։ Մարզիկների սրտամկանին բնորոշ է ավելի մեծ հարվածային ծավալ, որի շնորհիվ սրտամկանի ավելի քիչ կծկումներ են պահանջվում արյան նույն ծավալի շրջանառություն ապահովելու համար[5]։

Երրորդ տիպը սինուսային հանգույցի թուլության համախտանիշն է, որն իր մեջ ընդգրկում է արտահայտված սինուսային հազվասրտություն, սինոատրիալ պաշարում, սինուսային հանգույցի պաշարում, հաճախասրտություն-հազվասրտություն համախտանիշ (նախասրտերի շողացում, Նախասրտերի թրթռում, պարոքսիզմալ վերփորոքային հաճախասրտություն)[5]։

 
Պատկերը համեմատում է առողջ մարդու (վերև) և հազվասրտությամբ մարդու (ներքև) էլեկտրասրտագրերը:

Ատրիովենտրիկուլյար հանգուցային հազվասրտություն

խմբագրել

Ատրիովենտրիկուլյար հանգուցային հազվասրտությունը կամ AV հանգուցային ռիթմը սովորաբար առաջանում է սինուսային հանգույցում էլեկտրական իմպուլսի առաջացման բացակայության հետևանքով։ Էլեկտրասրտագրի վրա պատկերված է լինում նորմալ QRS կոմպլեքս, բացասական P ատամիկ, որը կարող է լինել կոմպլեքսից առաջ, կոմպլեքսի վրա համադրված կամ կոմպլեքսից հետո[5]։

AV հանգուցային դուրսթռչող ռիթմը AV հանգույցից ծագող ռիթմ է։ Այն առաջանում է, երբ սինուսային հանգույցում ապաբևեռացման հաճախականությունը ավելի ցածր է լինում քան AV հանգույցում[5]։ Այս առիթմիան կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ սինուսային հանգույցում առաջացած իմպուլսին չի հաջողվում հասնել AV հանգույց սինոատրիալ կամ AV պաշարման պատճառով[7]։ Այն սրտի պաշտպանական մեխանիզմներից է, որը գործարկվում է այն դեպքում երբ սինոատրալ հանգույցը այլևս չի կարողանում իրականացնել ռիթմավարի ֆունկցիան։ Այս դեպքում էլեկտրասրտագրի վրա կդիտվի երկար PR ինտերվալ։ Սինուսային հանգույցի վրա հավելյալ վագալ տոնուսի դեպքում հանգուցային դուրսթռչող ռիթմը նորմալ պատասխան կարող է համարվել։ Իսկ պաթոլոգիկ պատճառների մեջ կարող ենք նշել սինուսային հազվասրտությունը, սինուսային հանգույցի պաշարումը կամ AV պաշարումը[5]։

Փորոքային հազվասրտություն

խմբագրել

Փորոքային հազվասրտությունը, որը հայտնի է նաև ինչպես փորոքային դուրսթռչող ռիթմ կամ իդիովենտրիկուլյար ռիթմ, սրտի ռիթմի խանգարում է, որի դեպքւմ ՍԿՀ<50զ/ր-ից։ Այս պաշտպանական մեխանիզմը գործարկվում է այն դեպքում, երբ նախասրտում առաջանում են քիչ քանակությամբ իմպուլսներ[5]։ Իմպուլսները, որոնք առաջանում են ատրիովենտրիկուլյար հանգույցում Հիսի խրձից կամ նրանից ներքև, ԷՍԳ-ի վրա պատկերվում են լայն QRS կոմպլեքսի տեսքով, իսկ ՍԿՀ-ն կազմում է 20-40զ/ր։ Հիսի խրձից վերև առաջանալու դեպքում հազվասրտությունն անվանում են հանգուցային, որի դեպքում ՍԿՀ-ն լինում է 40-60զ/ր-ի սահմաններում, իսկ կոմպլեքսները լինում են նեղ[8][9]։ Երրորդ աստիճանի պաշարումների 61%-ը տեղի են ունենում ունենում Պուրկինյեի թելիկներում, 21 %-ը AV հանգույցում, իսկ 15%-ը ՀԻսի խրձում[9]։ AV (ատրիովենտրիկուլյար) պաշարումը կարելի բացառել եթե էլեկրասրտագրի վրա առկա է P ատամիկի և QRS կոմպլեքսի միջև 1։1 հարաբերակցություն[8]։ Փորոքային ռիթմի դանդաղում կարող է դիտվել սինուսային հազվասրտության, սինուսային հանգույցի պաշարման և AV պաշարման ժամանակ։ Բուժումը հաճախ իրենից ներկայացնում է ատրոպինի կիրառում կամ արհեստական ռիթմավարի տեղադրում[5]։

Նորածնային հազվասրտություն

Նորածինների դեպքում հազվասրտություն է համարվում ՍԿՀ-ի 100 զ/ր-ից պակաս լինելը (նորմա է համարվում 120-160զ/ր)։ Անհաս նորածինների մոտ ապնոեի և հազվասրտության զարգացումը ավելի հաճախ է դիտվում։ Դրա պատճառները դեռ հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ այս երևույթը կարող է կապված լինել անհաս նորածինների մոտ գլխուղեղի շնչառական կենտրոնի ոչ լրիվ զարգացման հետ։ Երեխային նուրբ դիպչելը կամ ինկուբատորը թեթև շարժելը ակտիվացնում է երեխայի շնչառությունը, որն էլ արագացնում է սրտի ռիթմը։ Անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիսք են Թեոֆիլինը կամ կոֆեինը։ Նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքների խնդիրն է հսկել նորածնի սրտի ռիթմը և թոքերի ֆունկցիան։

Պատճառներ

խմբագրել

Այս առիթմիաները կարող են առաջանալ մի շարք պատճառներից, որոնք կարող են բաժանվել 2 խմբի՝ սրտային և ոչ սրտային։ Ոչ սրտային պատճառներից առաջացացծ առիթմիաները կրում են եկրորդային բնույթ և կարող են պայմանավորված լինել հոգեմետ դեղերի կիրառմամբ կամ չարաշահմամբ, նյութափոխանակային կամ ներզատական խնդիրներով՝ հատկապես վահանաձև գեղձի հետ կապված, Էլեկտրոլիտային հավասարակշռության խանգարումներով, նյարդաբանակաան խնդիրներով, աուտոնոմ ռեֆլեքսներով, երկարատև անկողնային ռեժիմով կամ աուտոիմոն խանգարումներով[10] ։ Սրտային պատճառները ներառում են սրտի խրոնիկ իշեմիկ հիվանդությունը, սրտի անոթային հիվանդությունները, սրտի փականայինն հիվանդությունը։ Այս բոլոր պատճառները գործում են 3 մեխանիզմով՝ սրտի ավտոմատիզմի իջեցում, հաղորդականության պաշարում և դուրսթռչող ռիթմեր։

Ընդհանուր առմամաբ հազվասրտությունների հանգեցնում են երկու խումբ խնդիրներ՝ խանգարումներ սինոատրիալ հանգույցում և խանգարումներ AV (ատրովենտրիկուլյար) հանգույցում։

Սինուսային հանգույցի թուլության համախտանիշի ժամանակ կարող է դիտվել ավտոմատիզմի խանգարում կամ սինուսային հանգույցից դեպի շրջակա նախասրտային հյուսվածք իմպուլսի հաղորման դանդաղում։ Երկրորդ աստիճանի սինոատրիալ պաշարումը կարող է հայտնաբերվել միայն 12 արտածումով Էլեկտրասրտագրի միջոցով[11]։ Դժվար և երբեմն անհնար է լինում որոշոլ տվյալ հազվասրտության պատճառը, սակայն դա կարող է կլինիկորեն մեծ նշանակություն չունենալ քանի որ սինուսային հանգույցի թուլության համախտանիշի երկու դեպքերում բուժումը կարող է նույնը լինել, այն է՝ մշտական կարդիոստիմուլյատորի տեղադրում։

Ատրովենտրիկուլյար հաղորդականության խանգարումները կարող են առաջանալ AV հանգույցում կամ դրանից ավելի ներքև՝ օրինակ Հիսի խրձում իմպուլսի հաղորդման դանդաղման հետևանքով։ AV պաշարման կլինիկական նշանակությունն ավելի մեծ է քան սինոատրիալ պաշարմանը[11]։

Հազվասրտությանը ավելի բնորոշ է ձեռքբերեվի, քան բնածին բնույթը և այն հաճախ դիտվում է տարեցների մոտ։

Բետա պաշարիչները նույնպես կարող են դանդաղեցել սրտի կծկումների հաճախականությունը, ինչպես նաև նվազեցնել սրտի կծկման ուժը։ Այս դեղամիջոցները կալցիումական անցուղիների պաշարիչների հետ զուգակցման դեպքում կարող են նվազեցնել սրտի ռիթմը մինչև վտանգավոր հաճախականության։

Հազվասրտությունը դիտվում է նաև խորասուզման ռեֆլեքսի ժամանակ[12]։

Ախտորոշում

խմբագրել

Չափահասների դեպքում հազվասրտություն ախտորոշվում է, երբ սրտի կծկումների հաճախականությունը կազմում է 60զ/ր-ից ցածր։ Ախտորոշումն իրականացվում է անոթազարկի շոշափման կամ էլեկտրասրտագրության միջոցով։ Ախտանիշների առկայության դեպքում արյան մեջ էլեկտրոլիտների քանակի որոշումը կարող է օգնել հազվասրտության պատճառի հայտնաբերմանը։

Սահմանում

խմբագրել

Հազվասրտությունը չափահասների դեպքում սրտի ցանկացած ռիթմն է, որի դեպքում սրտի կծկումների հաճախականությունը կազմում է 60զ/ր-ից ցածր, թեև ախտանիշները կարող են դիտվել միայն 50զ/ր-ից ցածր ցուցանիշի դեպքում[13]։

Բուժում

խմբագրել

Բուժումը կախված է հիվանդի հեմոդինամիկ կայունությունից[13]։ Եթե հիվանդի արյան թթվածնով հագեցվածությունը՝ սատուրացիան ցածր է, անհրաժեշտ է հիվանդին ապահովել հավելյալ թթվածնով։

Կայուն հեմոդինամիկա

խմբագրել

Հազվասրտության բուժման անհրաժեշտություն չկա, եթե հիվանդի մոտ չկան ախտանիշներ կամ դրանք քիչ են արտահայատված[13]։

Անկայուն հեմոդինամիկա

խմբագրել

Հիվանդի անկայուն հեմոդինամիկայի դեպքում խորհուրդ է տրվում Ատրոպինի ներերակային կիրառում[13]։ 0,5 մգ-ից ցածր դեղաչափերը խորհուրդ չեն տրվում, քանի որ կարող են առաջացնել ռիթմի հետագա նվազում[13]։ Անարդյունավետության դեպքում պետք է կիրառել ինոտրոպ դեղամիջոցներ ( դոպամին, ադրենալին) կամ անհրաժեշտ է տեղադրել միջմաշկային ռիթմավար[13]։ Ներերակային ռիթմավար կարող է անհրաժեշտ լինել այն դեպքում, երբ հազվասրտության պատճառը արագորեն դարձելի չէ[13]։

Երեխաների դեպքում խոորհուրդ է տրվում թթվածնի մատակարարում, շնչառության աջակցություն և կրծքավանդակի սեղմումներ[14][15]։

Համաճարակաբանություն

խմբագրել

Ըստ ԱՄՆ-ի Հիվանդությունների հսկման կենտրոնի 2011թ․-ի զեկուցի, որ ԱՄՆ-ի բնակչության 15․2 % չափահա կանանց և 6․9 % չափահաս տղամարդկանց մոտ դիտվում է կլինիկորեն դրսևորվող հազվասրտություն[16]։

Հասարակություն և մշակույթ

խմբագրել

Ռեկորդներ

խմբագրել
  • 2014թ․-ին Դանիել Գրինը սահմանել է ռեկորդ, որպես առողջ մարդ, ով ունի ՍԿՀ-ի ամենացածր ցուցանիշը, որը կազմել է 26զ/ր[17]։
  • Մարտին Բրադիի մոտ գրանցվել է 27 զ/ր ՍԿՀ[18]։
  • Պրոֆեսսիոնալ մոտոցիկլիստ Միգել Ինդուրեյնի մոտ իր կարիերայի ընթացում գրանցվել է 26զ/ր ՍԿՀ[19]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Types of Arrhythmia». 2011 թ․ հուլիսի 1. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
  2. Sinus Bradycardia – eMedicine
  3. Baggish, Aaron L.; Wood, Malissa J. (2011 թ․ հունիսի 14). «Athlete's heart and cardiovascular care of the athlete: scientific and clinical update». Circulation. 123 (23): 2723–2735. doi:10.1161/CIRCULATIONAHA.110.981571. ISSN 1524-4539. PMID 21670241.
  4. Prutchi, David (2005). Design and Development of Medical Electronic Instrumentation. John Wiley & Sons. էջ 371. ISBN 9780471681830.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Allan B. Wolfson, ed. (2005). Harwood-Nuss' Clinical Practice of Emergency Medicine (4th ed.). էջ 260. ISBN 978-0-7817-5125-4.
  6. Ward, Bryan G.; Rippe, J.M. (1992). «11». Athletic Heart Syndrome. Clinical Sports Medicine. էջ 259.
  7. «AV Junctional Rhythm Disturbances (for Professionals)». American Heart Association. 2008 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  8. 8,0 8,1 «Arrhythmias and Conduction Disorders». The merck Manuals: Online Medical Library. Merck Sharp and Dohme Corp. January 2008. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 16-ին.
  9. 9,0 9,1 Adams MG, Pelter MM (September 2003). «Ventricular escape rhythms». American Journal of Critical Care. 12 (5): 477–8. PMID 14503433.
  10. Ye, Fan; Hatahet, Mohamad; Youniss, Mohamed A.; Toklu, Hale Z.; Mazza, Joseph J.; Yale, Steven (June 2018). «The Clinical Significance of Relative Bradycardia». WMJ: official publication of the State Medical Society of Wisconsin. 117 (2): 73–78. ISSN 1098-1861. PMID 30048576.
  11. 11,0 11,1 Ufberg, JW; Clark, JS (February 2006). «Bradydysrhythmias and atrioventricular conduction blocks». Emerg. Med. Clin. North Am. 24 (1): 1–9, v. doi:10.1016/j.emc.2005.08.006. PMID 16308110.
  12. Michael Panneton, W. (2013). «The Mammalian Diving Response: An Enigmatic Reflex to Preserve Life?». Physiology. 28 (5): 284–297. doi:10.1152/physiol.00020.2013. ISSN 1548-9213. PMC 3768097. PMID 23997188.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 Neumar RW, Otto CW, Link MS, և այլք: (November 2010). «Part 8: adult advanced cardiovascular life support: 2010 American Heart Association Guidelines for Cardiopulmonary Resuscitation and Emergency Cardiovascular Care». Circulation. 122 (18 Suppl 3): S729–67. doi:10.1161/CIRCULATIONAHA.110.970988. PMID 20956224.
  14. de Caen, AR; Berg, MD; Chameides, L; Gooden, CK; Hickey, RW; Scott, HF; Sutton, RM; Tijssen, JA; Topjian, A; van der Jagt, ÉW; Schexnayder, SM; Samson, RA (2015 թ․ նոյեմբերի 3). «Part 12: Pediatric Advanced Life Support: 2015 American Heart Association Guidelines Update for Cardiopulmonary Resuscitation and Emergency Cardiovascular Care». Circulation. 132 (18 Suppl 2): S526–42. doi:10.1161/cir.0000000000000266. PMC 6191296. PMID 26473000.
  15. Atkins, DL; Berger, S; Duff, JP; Gonzales, JC; Hunt, EA; Joyner, BL; Meaney, PA; Niles, DE; Samson, RA; Schexnayder, SM (2015 թ․ նոյեմբերի 3). «Part 11: Pediatric Basic Life Support and Cardiopulmonary Resuscitation Quality: 2015 American Heart Association Guidelines Update for Cardiopulmonary Resuscitation and Emergency Cardiovascular Care». Circulation. 132 (18 Suppl 2): S519–25. doi:10.1161/cir.0000000000000265. PMID 26472999.
  16. Yechiam Ostchega; և այլք: (2011 թ․ օգոստոսի 24). «Resting Pulse Rate Reference Data for Children, Adolescents, and Adults: United States, 1999–2008» (PDF). National Health Statistics Reports. Centers for Disease Control. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  17. «Slowest heart rate: Daniel Green breaks Guinness World Records record». World Record Academy. 2014 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  18. «Lowest heart rate». Guinness World Records. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  19. Lovgren, Stefan (2004 թ․ օգոստոսի 20). «Olympic Gold Begins With Good Genes, Experts Say». National Geographic News. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 274