Էմմա Բանթոն

բրիտանացի երգչուհի

Էմմա Լի Բանթոն (անգլ.՝ Emma Lee Bunton, հունվարի 21, 1976(1976-01-21), Finchley, Բարնեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երգչուհի, երգերի հեղինակ և հաղորդավարուհի։

Էմմա Բանթոն
Բնօրինակ անունանգլ.՝ Emma Bunton
Ի ծնե անունանգլ.՝ Emma Lee Bunton
Նաև հայտնի է որպեսBaby Spice
Ծնվել էհունվարի 21, 1976(1976-01-21) (48 տարեկան)
Finchley, Բարնեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ և adult contemporary music
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, հեղինակ-կատարող, երգչուհի, մոդել, կարատեիստ, կինոդերասանուհի, ռադիոհաղորդավար, ստուդիական երաժիշտ, ձայնային դերասանուհի և television announcer
Գործիքներվոկալ
ԼեյբլVirgin Records, 19 Recordings, Universal Music Group և BMG իրավունքների կառավարում
ԿրթությունՍիլվիա Յանգի թատրոն դպրոց, Queen Elizabeth's Girls' School? և Barnet and Southgate College?
ԱնդամակցությունSpice Girls
ԱմուսինJade Jones?[1]
 Emma Bunton Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Հաջողության հասել է 1990-ական թվականների կեսին, որպես Spice Girls գըրլզ-բենդի անդամ։

 
Էմմա Բանթոնը 2008 թվականին Տորոնտոյում ելույթի ժամանակ

2000 թվականի վերջին, խմբի լուծարումից հետո Բանթոնը զբաղվել է մենակատարի իր կարիերայով։ Նրա առաջին՝ «A Girl Like Me» սկավառակը թողարկվել է 2001 թվականին «Virgin Records» ստուդիայում և վաճառվել է 750 հազար օրինակ։ 2003 թվականի դեկտեմբերի 18-ին թողարկվել է Էմմա Բանթոնի երկրորդ միանձնյա «Free Me» ալբոմը, որը մեծ հաջողություններ ունեցավ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում, Լեհաստանում, և Ճապոնիայում և վաճառվել է ավելի քան 2.3 միլիոն օրինակով։ Որպես սկավառակին աջակցություն 2004 թվականին Բանթոնը ունեցել է միանձնյա համերգներ Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում։ 2006 թվականի դեկտեմբերի 1-ին թողարկվել է նրա երրորդ միանձնյա ալբոմը՝ «Life In Mono» անվանումով (վաճառվել է մոտ 500 հազար օրինակ)։

2007 թվականի օգոստոսին Էմման տղա է ունեցել, ում անվանել են Բո Լի Ջոնս (անգլ.՝ Beau Lee Jones)։ 2011 թվականի մայիսի 6-ին Բանթոնը որդի է ունեցել, ում կոչել են Տաթե (Tate)։

2008 թվականին եղել է «The X Factor» շոուի ժյուրի։ 2010 թվականին եղել է հաղորդավար բրիտանական «Don’t Stop Believing» տաղանդների շոուում։ 2010-2012 թվականներին եղել է «Պարիր սառույցի վրա» շոուի ժյուրի։

2012 թվականի օգոստոսի 12-ին Էմման և խմբի մյուս անդամները միասին ելույթ են ունեցել Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի փակման միջոցառման ժամանակ։ 2012 թվականի նոյեմբերի 11-ին թողարկվել է Էմմայի և Մելանիա Սիի միասնական «I Know Him So Well» սինգլը, Մելանիայի նոր «Stages» ալբոմի համար։

2009 թվականից Էմման աշխատում է որպես DJ բրիտանական Heart ռադիոկայանում։

2001-2002․ A Girl Like Me

խմբագրել

Նրա «A Girl Like Me» առաջնաելույթային ալբոմը թողարկվել է Մեծ Բրիտանիայում 2001 թվականի ապրիլի 16-ին Virgin Records լեյբլ հովհանու ներքո։ Ալբոմը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը UK Albums Chart հիթ֊շքերթում՝ առաջին շաբաթվա ընթացքում վաճառվելով 21 500 օրինակ։ Իսկ «What Took You So Long?», «Take My Breath Away» և «We’re Not Gonna Sleep Tonight» սինգլները օգնել են ալբոմին մնալ UK Albums Chart հիթ֊շքերթում մի քանի շաբաթ։ 2001 թվականի սեպտեմբերի 7-ին «A Girl Like Me» ալբոմը հավաստագրվել է որպես ոսկե սկավառակ British Phonographic Industry-ի աջակցության, քանի որ այդ ընթացքում արդեն վաճառվել էր ալբոմի 100 000 օրինակ[2], ինչպես նաև ալբոմը զբաղեցրել է 147-րդ հորիզոնականը 2001 թվականին Մեծ Բրիտանիայում ամենավաճառավող ալբոմների ցանկում[3]։ Սկավառակը նաև լավ է վաճառվել Լատինական Ամերիկայում (օրինակ՝ Բրազիլիայում, Արգենտինայում, Չիլիում) և Հյուսիսային Ամերիկայում։

Ալբոմը բարձր հորիզոնականներ է զբաղեցրել հիթ֊շքերթներում՝ «What Took You So Long?», «What I Am», «Take My Breath Away» և «We’re Not Gonna Sleep Tonight» սիգնլների շնորհիվ։ Virgin-ը Էմմայի հետ պայմանագիրը չեղարկել է 2002 թվականին վերջին «We’re Not Gonna Sleep Tonight» սինգլի վաճառքների քիչ քանակի պատճառով, որը հայտնվել է 20-րդ հորիզոնականում բրիտանական հիթ֊շքերթներում[4]։

Սկավառակագրություն

խմբագրել

Փակագծերում ներկայացված է տվյալ ալբոմի ամենաբարձր հորիզոնականը Միացյալ Թագավորության հիթ֊շքերթներում։

  • 2001 - A Girl Like Me (#4)
  • 2004 - Free Me (#7)
  • 2006 - e In Mono (#6

Հոլովակագրություն

խմբագրել

Spice Girls խմբի կազմում

խմբագրել
  • 1996 - «Wannabe»
  • 1996 - «Say You’ll Be There»
  • 1996 - «2 Become 1»
  • 1997 - «Mama»
  • 1997 - «Who Do You Think You Are»
  • 1997 - «Spice Up Your Life»
  • 1997 - «Too Much»
  • 1998 - «Stop»
  • 1998 - «Viva Forever»
  • 1998 - «Goodbye»
  • 2000 - «Holler»
  • 2000 - «Let Love Lead The Way»
  • 2001 - «If You Wanna Have Some Fun»

Միանձնյա

խմբագրել
  • 1999 - «What I Am»
  • 2001 - «What Took You So Long?»
  • 2001 - «Take My Breath Away»
  • 2001 - «We’re Not Gonna Sleep Tonight»
  • 2003 - «Free Me»
  • 2003 - «Maybe»
  • 2004 - «I’ll Be There»
  • 2004 - «Crickets Sing for Anamaria»
  • 2006 - «Downtown»
  • 2007 - «All I Need to Know»
  • 2012 - «I Know Him So Well» (feat. Մելանիա Սի)

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1992- Իսթ Էնդի բնակիչները ս EastEnders երկրորդ աղջիկը
1993- Մաքուր անգլիական սպանություն ս The Bill Ժանիս
1993 ֆ Թետչերի աշխարհը Thatcherworld Ջոզի Ջենկինս
1993- Խաղալ արքայի հետ ս To Play the King անբարոյական
1997 ֆ Սփայս Ուորլդ Spice World Բեյբի Սփայս
2001 ֆ Այո, դու կարող ես Yes You Can փոփ հրեշտակ
2001 ֆ Կրթված տղա Zoolander կամեո
2005 ֆ Առեղծվածային անհետացում Chocolate: Deep Dark Secrets Աննա
2005 ֆ Սիրո կողքին Pyaar Mein Twist դերը անհայտ է
2009 ֆ Անթը և Դեսը․ Ամանորյա շոու Ant & Dec's Christmas Show խորթ մայր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://edition.cnn.com/2021/07/14/entertainment/emma-bunton-wedding-scli-gbr-intl/index.html
  2. «BPI Certified Awards». British Phonographic Industry. 2001 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. «UK Year-End Charts 2001» (PDF). Official Charts Company. ChartsPlus. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. «Spice Girls dismiss comeback plan». BBC News. 2003 թ․ փետրվարի 13. Վերցված է 2008 թ․ ապրիլի 25-ին. «...her album A Girl Like Me sold poorly and she lost a contract with Virgin Records.»

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Բանթոն» հոդվածին։