Գրանդ բազար (Փակ շուկա, Քափալըչարշի, թուրքերեն՝ Kapalıçarşı), աշխարհի ամենամեծ փակ շուկաներից մեկը։ Գտնվում է Ստամբուլի պատմական հատվածում` Ֆաթիհ թաղամասում։ Զբաղեցում է ավելի քան 30 700 քառակուսի մետր տարածք։ Շուկայում առկա է ավելի քան 4000 խանութներ, որոնք գտնվում են շուկայի 66 փողոցների վրա։ Ամեն օր Գրանդ բազար է այցելում ավելի քան կես միլիոն այցելու և զբոսաշրջիկ։ 2013 թվականին դարձել է աշխարհի ամենաայցելվող տեսարժան վայրը։

Գրանդ բազար
Գրանդ բազարի ընդհանուր տեսքը

Գրանդ բազարում վաճառվող ապրանքների տեսականին մեծ է։ Այստեղ վաճառվում են հուշանվերենր, զարդեր, հնատիպ իրեր, կաշի, տեքստիլ, գորգեր, տուրիստական ապրանքներ, փայտից և կերամիկայից պատրաստված առարկաներ։ Գրանդ բազարի ներսում գործում են ռեստորաններ, աղբյուրներ, մզկիթներ, բնակելի շինություններ, նույնիսկ գերեզմանատուն։

Գրանդ բազարի պատմությունը և ճարտարապետությունը խմբագրել

Բազարի կառուցումը սկսվել է դեռևս Մեհմեդ II Ֆաթիհի օրոք՝ Կոստանդնուպոլսի անկումից անմիջապես հետո։ Նախկինում այդ վայրերում են գտնվել բյուզանդական քաղաքային շուկաները։ Սուլթանի հրամանով կառուցվել է երկու բեդեստան, որոնց շուրջը կառուցվել է շուկան։ Հաջորդող տարիներին շուկան մեծապես կառուցվել և վերաշինվել է։ 1894 թվականին տեղի ունեցած երկրաշարժից հետո, տեղի է ունեցել շուկայի լայնամասշտաբ վերանախագծում։ Օսմանյան ժամանակաշրջանում Գրանդ բազարում զբաղվել են ոչ միայն առևտրով, այլ նաև ֆինանսական և տնտեսական գործունեությամբ։ Բազարում գործել են բանկեր, առկա է եղել նաև բորսա։ Մինչ XIX դարի կեսը Գրանդ բազարը եղել է ստրկավաճառության խոշոր կենտրոն։

Գրանդ բազարը ունի, ընդհանուր առմամբ, 18 դարպասներ, որոնց թվում հայտնի է կենտրոնական «Նուրուօսմանիե» դարպասը (տեղակայված է Չեմբերլիթաշ հրապարակում)։ Դարպասի վրա գրված է «Աստված ներում է նրան, ով իրեն տալիս է առևտրին»։ Հայտնի է նաև Բեյազիդ դարպասը, որը գտնվում է Բեյազիդ հրապարակում։ Հին (թուրքերեն՝ Sahaflarbedesteni) և սանդալային (թուրքերեն՝ Sandalbedesteni) բեդեստանները, որոնք գտնվում են Գրանդ բազարի կենտրոնում, ունեն կամարաձև և գմբեթանման առաստաղ և համարվում են բազարի ամենահին կառույցները։ Շուկայի փողոցները պահպանել են իրենց հին անվանումները՝ Ակնագործների փողոց (թուրքերեն՝ Kalpakcilar Caddesi), Նարգիլեագործների փողոց (թուրքերեն՝ Nargileci Caddesi), Ինքնաեռի փողոց (թուրքերեն՝ Semaver Sokak) և այլն։

2013 թվականին Գրանդ բազարը դարձել է աշխարհի ամենաայցելվող տեսարժան վայրը։ 2013 թվականին ավելի քան 91 միլիոն մարդ է այցելել Գրանդ բազար։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրանդ բազար» հոդվածին։