Նոր մզկիթ (Ստամբուլ)

մզկիթ

Նոր մզկիթ (Ենի Ջամի, թուրքերեն՝ Yeni Cami), հայտնի է նաև որպես Վալիդե Սուլթանի մզկիթ (թուրքերեն՝ Valide Sultan Camii) կամ Վալիդե Սուլթանի նոր մզկիթ (թուրքերեն՝ Yeni Valide Sultan Camii՝ պաշտոնական անվանումը[2]), Ստամբուլ ամենամեծ մզկիթներից մեկը։ Գտնվում է քաղաքի պատմական հատվածում՝ Էմինյոնյու թաղամասում՝ Գալաթայի կամրջի մոտ։

Նոր մզկիթ
թուրքերեն՝ Yeni Cami
թուրքերեն՝ Valide Sultan Camii
Տեսակմզկիթ և տեսարժան վայր
Երկիր Թուրքիա[1]
ՎարչատարածքԷմինյոնյու[1]
Մասն էՍտամբուլի պատմական շրջաններ
Հիմնվել է1597
Կառուցման սկիզբ1597
Կառուցման ավարտ1665
Կարգավիճակգործող մզկիթ
ՊատվիրողԹուրհան Խադիջա Սուլթան և Սաֆիե Սուլթան
Ճարտարապետություն
ՃարտարապետԴավութ Աղա
Ոճօսմանյան դասական ոճ
Գմբեթ66
Արտաքին գմբեթի
բարձրություն
36 մետր
Արտաքին գմբեթի
տրամագիծ
17,5 մետր
Մինարեթներ2
Շինանյութմարմար, գրանիտ
Քարտեզ
Քարտեզ

Կառուցման պատմություն խմբագրել

Մզկիթի կառուցումը սկսվել է 1597 թվականին Մուրադ III սուլթանի կնոջ Սաֆիե սուլթանի հրամանով։ Ճարտարապետ ընտրվել է Միմար Սինանի աշակերտ Դավութ աղան։ Երբ երկու տարի անց Դավութ աղան մահացավ, նրան փոխարինեց Դալգիչ Ահմեդ աղան։ Կառուցումը տևել է կես դարից ավելի և ավարտվել է միայն Թուրհան սուլթանի օրոք։

Էմինյոնյու թաղամասը եղել է Ստամբուլի առևտրական կենտրոնը, որտեղ հիմնականում ապրել են հրեաներ։ Այս թաղամասի ընտրությունը մեծ մզկիթ կառուցելու համար հասկանալի էր.սուլթանուհին ցանկանում էր մեծացնել իսլամի ազդեցությունը քաղաքի ոչ մուսուլման բնակչության շրջանակներում։ Մեհմեդ III-ի մահից հետո 1603 թվականին Սաֆիեն ուղարկվել է Հին պալատ։ Մզկիթի կառուցումը դադարեցվեցմ քանի որ նոր սուլթան Ահմեդ I-ը հետաքրքրված չէր նախագծով։ Ժամանակի ընթացքում, կառույցը վերածվեց ավերակի։ 1660 թվականին հրապարակը, որտեղ գտնվել է կիսակառույց մզկիթը, տուժեց հրդեհից։ Հրդեհը գրավեց վալիդե Թուրհան սուլթանի ուշադրությունը և նրա հրամանով մզկիթը կառուցվեց։ Կառուցումը ավարտվել է 1665 թվականին։

Արտաքին տեսք խմբագրել

Մզկիթը ունի 66 գմբեթ, որոնք դասավորված են բրգաձև։ Մզկիթը ունի երկու մինարեթներ, որոնցից յուրաքանչյուրը ունի երեք շերեֆե (պատշգամբ)։ Գլխավոր գմբեթը ունի 36 մետր բարձրություն և եզերվում է չորս ենթագմբեթներով։ Մզկիթի տանիքին առկա են տարբեր տրամագծերի գմբեթներ։ Այս ոճը կիրառվել են նաև Միմար Սինանը Շեհզադե մզկիթում և Սեդեվքարա Մեհմեդ Աղան՝ Կապույտ մզկիթում։

Ներքին տեսք խմբագրել

Մզկիթի ներսը լավ լուսավորված է, իսկ հատակը ծածկված է գորգերով։

Լուսամուտները նկարազարդված են ծաղկանկարներով։ Բոլոր լուսամուտներին կախված են հայաթներ և սուրահներ Ղուրանից։ Մզկիթը ունի հինգ դարպասներ, որոնցից մեկով կարելի է մտնել մզկիթի առաջնային բակ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Йени Джами на сайте stambul4you.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել